ՔԿՀ-ներում կալանավորների մոտից հայտնաբերվել և առգրավվել են հեռախոսներ, «Բ8» դեղահաբեր

Լուրեր

12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
12.11.2026 | 20:00
ՌԴ-ն զրկեց ՀՀ-ին՝ ՀԱՊԿ-ում ձայնից, բայց չհեռացրեց․ ավելի շուտ ԵՏՄ-ից կհանեն՝ մեզ վնասելու նպատակով․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
Բոլորը

Հոկտեմբերի 25-ին ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձանց մի շարք խցերից չնախատեսված խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել են 1 «Այֆոն-6», 2 «Այֆոն-5» տեսակի բջջային հեռախոսներ և 2 փոքր թղթե փաթեթներ, որոնց մեջ եղել է ընդհանուրը 12,7 գրամ քաշով կանաչավուն բուսական զանգված:

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից հայտնում են, որ բացի այդ, հոկտեմբերի 28-ին «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Վ. Ս.-ն հիմնարկի վարչական տարածքում տեխնիկատնտեսական աշխատանքներ կատարելուց հետո ենթարկվել է անձնական խուզարկության, որի ընթացքում վերջինիս մոտից հայտնաբերվել է փաթեթավորված կանաչավուն զանգված: Փաթեթի մեջ առկա է եղել ընդհանուրը 2.4 գրամ քաշով սպիտակ փոշենման զանգված, 4.6 գրամ քաշով դարչնագույն մանրացված թութունանման զանգված և 14.7 գրամ  քաշով կանաչավուն բուսական չորացված, մանրացված զանգված:

Նոյեմբերի 4-ին` ժամը 03:50-ին, դեպի «Կոշ» քրեակատարողական հիմնարկի բնակելի տեղամաս տեղի է ունեցել արտանետման փորձ: Առգրավվել է փաթեթ, որում առկա է եղել ընդհանուրը 3,8 գրամ քաշով բուսական կանեփանման զանգված, 4 գրամ սև գույնի պինդ զանգված և 2 հատ «Բ8» գրառմամբ դեղահաբ:

Նոյեմբերի 21-ին` ժամը 18:00-ին, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ տեղափոխվող դատապարտյալ Մ. Ն.-ի մոտից անձնական խուզարկությամբ, մարզակոշիկի միջից հայտնաբերվել են տարբեր տեսակի 37 դեղահաբեր և «Դիմեդրոլ» գրառմամբ 154 դեղահաբ:

Հայտնաբերվածներն առգրավվել և ուղարկվել են փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն: