Աշխարհում COVID-19-ով վարակման դեպքերը գերազանցել են 7․5 միլիոնը․ ո՞ր երկրներում է վարակը մարել․ worldometers․info

Լուրեր

11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:16
Հայաստանին ՀԱՊԿ-ից հեռացնելու հարցը չի քննարկվել. կազմակերպության գլխավոր քարտուղար
11.11.2026 | 20:12
Իտալիայի, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հարյուրավոր դպրոցներում ռումբի սպառնալիքներով ահազանգերի ալիք է գրանցվել
11.11.2026 | 20:00
«Ուժեղ Հայաստան»-ի անունից ասում եմ՝ կողմ չենք քվեարկի, որ Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դրվի․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 19:43
Թուրքական կողմը՝ էրդողան-Փաշինյան հանդիպման մասին
11.11.2026 | 19:29
Փաշինյանը ու Էրդողանը քննարկել են TRIPP-ի իրականացման քայլերը
11.11.2026 | 19:14
13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու աղմկահարույց դեպքով «Երևանի ավտոբուսը» պարզաբանում է ներկայացրել
11.11.2026 | 18:59
Բուհերում ուսման վարձերի փոխհատուցման գործընթացի նկատմամբ վերահսկողությունն ավարտվել է․ շահառուներին վերադարձվել է 153 մլն դրամ. ՊՎԾ
11.11.2026 | 18:44
Հայաստանին ՀԱՊԿ-ում զրկել են ձայնի իրավունքից․ Պեսկով
11.11.2026 | 18:36
ՀՖՖ պատվիրակությունը մասնակցել է ՈՒԵՖԱ ակումբների արտոնագրման և ֆինանսական կայունության ամենամյա համաժողովին
11.11.2026 | 18:27
Առաջիկա շաբաթներին տեղի կունենա ռազմագերիների ամենամասշտաբային փոխանակումներից մեկը․ ռուս գեներալ
Բոլորը

Աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով (COVID-19) վարակման դեպքերը գերազանցել են 7․5 միլիոնի շեմը՝ հասնելով 7․663․731-ի։ Մինչ օրս կորոնավիորւսից մահացել է 425․593 մարդ։ Վարակման ակտիվ դեպքերն աշխարհում 3․356․927 է։ Այս մասին հայտնում է worldometers.info վիճակագրական կայքը։

Վարակման ցուցանիշով առաջատարը շարունակում է մնալ ԱՄՆ-ն՝ 2․099․174 դեպքով։ Այն առաջատարն է նաև մահվան ելքերի ցուցանիշով (116.252): Երկրորդ տեղում Բրազիլիան է, որտեղ վարակման դեպքերը վերջին շրջանում ռեկորդային կերպով են աճում։

Այնտեղ այժմ 809․398 հաստատված դեպք կա։ Ռուսաստանը, որտեղ կորոնավիրուսի հաստատված դեպքերը գերազանցել են կես միլիոնը ( 511․423 դեպք ), 3-րդ տեղում է։ 4-րդ և 5-րդ հորիզոնականներում Հնդկաստանն ու Միացյալ Թագավորությունն են։ Վարակի համատարած բռնկմանը զուգահեռ՝ որոշ վայրերում արդեն հաջողվել է կորոնավիրուսից ազատվել։

Worldometer.info-ի փոխանցմամբ՝ դրանք են Մոնտենեգրոն, Նոր Զելանդիան, Վատիկանը, Ֆարերյան կղզիները, Սեյշելյան կղզիները, Ֆրանսիական պոլինեզիան, Մակաոն, Լաոսը, Ֆիջին, Պապուա Նոր Գվինեան։

Նելլի Մելքոնյան