Զորամիավորումը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի
ՀՀ Պն-ից տեղեկացնում են, որ հունիսի 9-ին 2-րդ զորամիավորման զորամասերը բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի:
«Ռազմական տեխնիկան դուրս է բերվել նախորոշված շրջաններ, բացազատվել են հրամանատարական կետեր և դաշտային կապի շարժական հանգույցներ:
Ստորաբաժանումների հրամանատարները ներկայացրել են առաջադրված ուսումնամարտական խնդիրների կատարման գործողությունների հաջորդականությունը»,- ասված է հաղորդագրությունում: