Ակնհայտ ապատեղեկատվություն. ԵՊՀ-ն հերքում է ՀՔԱՎ-ի տարածած տեղեկությունը

Լուրեր

12.11.2026 | 11:39
Մտածում են՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց պետք է խնամք տրամադրել և առանձնացնել․ Բաթոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:31
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:27
Nvidia-ի տնօրենների խորհուրդը պատրաստվում է պաշտոնանկ անել գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգին՝ Լրտեսական սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 11:20
Փաշինյանն ու Ալիևը կարող են Դուբլինում հանդիպել․ ադրբեջանական ԶԼՄ-ներ
12.11.2026 | 11:18
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում 
12.11.2026 | 11:11
Բոլորն ունեն արժանապատիվ կյանքի իրավունք․Մարագոսը՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:00
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
12.11.2026 | 11:00
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:50
«Կոմիտաս պարկ»-ի գազիֆիկացման խնդիրը լուծվել է․ բնակիչները կառուցապատողի համաձայնության կարիք չունեն
12.11.2026 | 10:48
Սուրեն Կատվալյանը՝ պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 10:41
Սանկտ Պետերբուրգում ռուս գնդապետի ավտոմեքենա են պայթեցրել․ նա զոհվել է
12.11.2026 | 10:30
«Գոլդ» համարներից որքա՞ն գումար է փոխանցվել պետբյուջե
12.11.2026 | 10:16
«Հոգեկան առողջությունը Հայաստանում․ դեպի իրավունքների վրա հիմնված համայնքահենք աջակցություն». ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:10
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում համար է վարձել պետբյուջեի հաշվին
12.11.2026 | 10:00
Առանց հավաստագրի՝ մանկապարտեզի ղեկավար, այժմ՝ ՔՊ-ի թեկնածու․ ի՞նչ է կատարվում Սպիտակում
Բոլորը

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը 2017 թ.-ի նոյեմբերի 21-ին տարածել է «ԵՊՀ-ում ձգձգել, ապա հրաժարվել են զեղչել ապրիլյան քառօրյայի մասնակցի ուսման վարձը. ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աջակցությամբ խնդիրը լուծվեց» վերնագրով հաղորդագրությունը:

Ցանկանում ենք տեղեկացնել, որ Երևանի պետական համալսարանում չի եղել որևէ ուսանող, ով ներկայացրել է համապատասխան նշագրմամբ զինգրքույկը և չի օգտվել զեղչի իրավունքից: Նյութում ներկայացված Կ.Ղ.-ն, ով ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող Կառլեն Ղազարյանն է, մեկ տարի ուսանելուց հետո 2015-ին զորակոչվել է ՀՀ զինված ուժեր, որտեղ էլ ծառայության ընթացքում իրականացրել է մարտական հերթապահություն: Զորացրվելուց հետո՝ 2017 թ.-ի օգոստոսի 28-ին, Կառլեն Ղազարյանը դիմում է ներկայացրել՝ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում վերականգնելու նպատակով, ինչին ի պատասխան՝ վերջինիս տեղեկացրել են, որ համալսարանում գործող կարգի համաձայն՝ ուսանողը վերականգնվում է կիսամյակային վարձը վճարելուց հետո: Մեկ ամիս անց՝ սեպտեմբերի 25-ին, Կառլեն Ղազարյանը կրկին դիմել է ԵՊՀ՝ ծառայության ընթացքում մարտական հերթապահություն իրականացրած ուսանողների տրամադրվող զեղչից օգտվելու համար: Հոկտեմբերի 16-ին ռեկտորատի նիստի ընթացքում որոշվել է 30%-ի չափով զեղչել Կառլեն Ղազարյանի ուսման վարձը:

 

Անհասկանալի է, թե ինչու են այդ ընթացքում Կառլեն Ղազարյանը և նրա մայրը դիմել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ և նշել, որ ԵՊՀ-ն հրաժարվում է տրամադրել ուսման վարձի զեղչ: Մեկ ամիս անց նրանք Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի միջոցով ապատեղեկատվություն են տարածել՝ շահարկելով 2016 թ.-ի ապրիլի 2-6-ը մարտական գործողությունների փաստը, որին Կառլեն Ղազարյանը չի մասնակցել (ըստ զինգրքույկում առկա նշագրման): Կառլեն Ղազարյանը ծառայության ընթացքում իրականացրել է մարտական հերթապահություն, որի համար էլ օգտվել է նախատեսված զեղչից: