ՍԱՊԾ-ն մակնշման խախտումներ է հայտնաբերել ու սննդամթերքի իրացումը կասեցրել

Լուրեր

12.11.2026 | 12:00
Երբեմն ատելությամբ, «այլ աչքով» են նայում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին․ ՄԻՊ ներկայացուցիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:55
Տարոն Չախոյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:48
Մահացել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը
12.11.2026 | 11:39
Մտածում են՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց պետք է խնամք տրամադրել և առանձնացնել․ Բաթոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:31
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:27
Nvidia-ի տնօրենների խորհուրդը պատրաստվում է պաշտոնանկ անել գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգին՝ Լրտեսական սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 11:20
Փաշինյանն ու Ալիևը կարող են Դուբլինում հանդիպել․ ադրբեջանական ԶԼՄ-ներ
12.11.2026 | 11:18
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում 
12.11.2026 | 11:11
Բոլորն ունեն արժանապատիվ կյանքի իրավունք․Մարագոսը՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:00
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
12.11.2026 | 11:00
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:50
«Կոմիտաս պարկ»-ի գազիֆիկացման խնդիրը լուծվել է․ բնակիչները կառուցապատողի համաձայնության կարիք չունեն
12.11.2026 | 10:48
Սուրեն Կատվալյանը՝ պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 10:41
Սանկտ Պետերբուրգում ռուս գնդապետի ավտոմեքենա են պայթեցրել․ նա զոհվել է
12.11.2026 | 10:30
«Գոլդ» համարներից որքա՞ն գումար է փոխանցվել պետբյուջե
Բոլորը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը պետական վերահսկողական միջոցառումների արդյունքում ներմուծող հանդիսացող «Առգե Բիզնես» ՍՊԸ-ի պահեստում հայտնաբերել է մի շարք ապրանքատեսակներ, որոնց հայերեն մակնշումները չեն համապատասխանել Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերով մակնշմանը ներկայացվող պահանջներին. տեղեկացնում են ՀՀ ԳՆ ՍԱՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Մասնավորապես՝ բացակայել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների շուկայում ապրանաշրջանառության միասնական նշանը (EAC), հայերեն մակնշման մեջ բաղադրությունը և մթերքների անվանումները թերի են եղել, օգտագործված ներկանյութերի (E102 ` տատրազին և E110` դեղին «արևի մայրամուտ» FCF) հետ պարտադիր համարվող և նախաշգուշացնող՝ երեխաների ակտիվության և ուշադրության վրա բացասական ազդեցության վերաբերյալ գրառումը բացակայել է:

Մակնշման խախտումներով հայտնաբերված մթերքներն են՝ ուկրաինական արտադրության «iчня» ապրանքատեսակի՝ անյուղ խտացրած կաթ շաքարով (50365 կգ), անարատ խտացրած կաթ շաքարով (1905 կգ), խտացրած կաթ շաքարով և կակաոյով (12307 կգ), կաթ պարունակող խտացրած մթերք (44208 կգ), թաիլանդական արտադրության ոչ ալկոհոլային «Aloe Vera» (24345 լ), «Mogu Mogu» (3607 լ) և վրացական արտադրության գազավորված «Khiliani» (10142 լ) ըմպելիքներ, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնությունում արտադրված արևածաղկի ռաֆինացված երեք տեսակի ձեթ՝ «Масловна» «Знатное», «Sunny Gold» (84913 լ): 

Ծառայության կողմից մակնշման անհամապատասխանությամբ սննդամթերքի իրացումը կասեցվել է և տնտեսավարողին տրվել է խախտումները վերացնելու համար անհրաժեշտ խորհրդատվություն: 

Միաժամանակ, կազմակերպությանը հանձնարարվել է շուկայում առկա հնարավոր խմբաքանակները ևս հետ կանչել և մակնշման թերությունները շտկելուց հետո միայն դրանք իրացնել: Տնտեսվարողը, համաձայնեցնելով մակնշման փոփոխված տարբերակները Ծառայության հետ, արդեն իսկ սկսել է կասեցված խմբաքանակների մակշնումների փոփոխությունները: