Գյումրիի երկու արտադրամասերի գործունեությունը դադարեցվել է․ կորոնավիրուսի դեպքեր են հայտնաբերվել

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Գյումրիում գործող  «Լենտեքս» ու «Սվետտեքս» ընկերություններում մի շարք աշխատակիցների մոտ կորոնավիրուս է հաստատվել։ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը Factor.am-ի հետ զրույցում հայտնեց, որ երկու ընկերություններում իրականացվել են նմուշառումներ։

Արդյունքում յուրաքանչյուր ընկերությունում 20-ից ավելի վարակակիրներ են հայտնաբերվել։ Այս պահին կարի երկու արտադրամասն էլ փակ են։ «Սվետտեքս»-ի գործունեությունը դադարեցված է, իսկ «Լենտեքսում» այդ հարցը դեռ քննարկման փուլում է։

Նշենք, որ Հունիսի 9-ի դրությամբ՝ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 75 հիվանդ է բուժվում, որից 42-ը Շիրակի մարզի բնակիչ է։  Հրապարակված տվյալների համաձայն՝ կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել Շիրակի մարզի 192 բնակիչ։ Մարզում այս պահին տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 621 քաղաքացի, նրանցից 93-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով, հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային օղակի կողմից։ 28 հիվանդներ տեղափոխվել են մայրաքաղաք:

Արձանագրվել է մահվան 10 դեպք։ Վերջին դեպքը գրանցվել էր Երևանում ախտորոշված ու այնտեղ բուժվող քաղաքացիների շրջանում, մահվան ևս երկու դեպք էլ արձանագրվել էր Գյումրիից Երևան տեղափոխված հիվանդների շրջանում, որոնք եղել էին ծանր վիճակում։ Մյուս դեպքերը գրանցվել են Անի համայնքում ու Գյումրիում։

Նշենք, որ Շիրակի մարզում կորոնավիրուսային իրավիճակը, ընդհանուր առմամբ, կայուն է։ Վարակի հիմնական օջախները շարունակում են մնալ Գյումրին ու Անի համայնքը։

Էմմա Չոբանյան