Էդվարդ Նալբանդյանը և Սերգեյ Լավրովը՝ ԼՂՀ հիմնահարցի ներկա փուլի մասին

Լուրեր

12.11.2026 | 12:10
Փաշինյանն Իռլանդիա է մեկնել // Մինսկն առաջարկում է ՀՀ-ին զրկել ՀԱՊԿ փաստաթղթերին հասանելիությունից․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 12:00
Երբեմն ատելությամբ, «այլ աչքով» են նայում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին․ ՄԻՊ ներկայացուցիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:55
Տարոն Չախոյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:48
Մահացել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը
12.11.2026 | 11:39
Մտածում են՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց պետք է խնամք տրամադրել և առանձնացնել․ Բաթոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:31
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:27
Nvidia-ի տնօրենների խորհուրդը պատրաստվում է պաշտոնանկ անել գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգին՝ Լրտեսական սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 11:20
Փաշինյանն ու Ալիևը կարող են Դուբլինում հանդիպել․ ադրբեջանական ԶԼՄ-ներ
12.11.2026 | 11:18
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում 
12.11.2026 | 11:11
Բոլորն ունեն արժանապատիվ կյանքի իրավունք․Մարագոսը՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:00
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
12.11.2026 | 11:00
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:50
«Կոմիտաս պարկ»-ի գազիֆիկացման խնդիրը լուծվել է․ բնակիչները կառուցապատողի համաձայնության կարիք չունեն
12.11.2026 | 10:48
Սուրեն Կատվալյանը՝ պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 10:41
Սանկտ Պետերբուրգում ռուս գնդապետի ավտոմեքենա են պայթեցրել․ նա զոհվել է
Բոլորը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի համոզմամբ՝ Ղարբաղյան հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ բոլոր տարրերն առկա են:

«Այդ տարրերն ամփոփված են բազմաթիվ փաստաթղթերում, որոնք սկսած 2007 թվականից, 2009 թվականից, 2011 թվականից հանձնվել են ԵԱՀԿ ընդհանուր քարտուղարին: Կուզեմ ընդգծել այն, որ այս տարրերը ձևավորվել են մի փաթեթում, և շատ դժվար է վերցնել դրանցից մեկը, երկուսը կամ երեքը և ասել՝ եկեք դրանց հիման վրա համաձայնության հասնենք: Այդ դեպքում հավասարակշռող տարրերը դուրս կմնան, և չի լինի այն արդյունքը, որը բոլորս ակնկալում ենք: Հայաստանի և Ադրբեջանի նախագահները դրական խոսեցին ժնևյան հանդիպման մասին, շատ կարևոր է, որպեսզի այդ դրական վերաբերմունքն օգնի մեզ առաջ գնալ ըստ էության։ Համանախագահները դրանով զբաղվում են։ Մենք, Վաշինգտոնը, Փարիզը կվերլուծենք, թե ուր ենք հասել, կփորձենք ինչ-որ ակտիվ ջանքեր գործադրել՝ կարգավորման հասնելու»,- ընդգծեց Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը:

 «Բայց ես չափազանց լավատեսություն չեմ ցուցաբերի, սա դժվար խնդիր է, և հակամարտությունների կագավորման փորձը ցույց է տալիս, որ նման հակամարտություններն արագ չեն կարգավորվում»,- հավելեց Սերգեյ Լավրովը:

«Չնայած Ադրբեջանի ոչ կառուցողական դիրքորոշմանը՝ պետք է շարունակել բանակցությունները, և Հայաստանը տրամադրված է համանախագահների հետ կառուցողական ձևով շարունակել հանդիպումներն՝ արտգործնախարարների, նախագահների մակարդակով, – հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանը, ապա հավելեց,- Մենք երբևէ չենք հրաժարվել հանդիպել ո՛չ նախարարների, ո՛չ նախագահների մակարդակով»։