«Նման գործելաոճն անընդունելի է պետական հիմնադրամի կողմից»․ ԱՆ խոսնակը՝ ի պատասխան Վահան Արծրունու հայտարարության

Լուրեր

03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
Բոլորը

Առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը պատասխանել է ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահան Արծրունու ֆեյսբուքյան գրառմանը, որում վերջինը նշել էր, թե մարտից ԵՊԲՀ թիվ 1 կլինիկական հիվանդանոցի հատուկ covid-բաժանմունքը դատարկ է եղել և անհայտ պատճառներով չի գործածվել։

«Մարտ ամսից ԵՊԲՀ 1-ին կլինիկական հիվանդանոցում այս հատուկ covid-բաժանմունքը ամբողջովին կոմպլեկտավորված մասնագետներով, սարքավորումներով և բժշկական միջոցներով ԴԱՏԱՐԿ Է եղել և չի գործածվել անհայտ պատճառներով։ Մարտ ամսից համալսարանական կլինիկան կարող էր ընդունել և բուժօգնություն ցուցաբերել վարակակիրներին, բայց «չէր նկատվում» առղջապահության նախարարության կողմից, նույնիսկ այն պարագայում, երբ անկողնային և մասնագիտական ռեսուրսը սպառման առաջ էր կանգնած։ Այդ ատյանի ղեկավարը նախընտրում էր ոչ միայն հիվանդների «սորտավորումը», այլ նաև բուժհաստատությունների։ Ո՞վ է սրա պատասխանը տալու»,- գրել էր Վահան Արծրունին։

Ալինա Նիկողոսյանը, անդրադառնալով այս գրառմանը, ֆեյսբուքյան հրապարակմամբ նշել է․ «Առաջին անգամը չէ, որ մենք ականատես ենք լինում Երևանի պետական բժշկական համալսարանի ներկայացուցիչների նման պահվածքին, մասնավորապես ՈՏՔ ԳՑԵԼՈՒՆ (подножка)՝ նախարարության ներկայացուցիչների և ԵՊԲՀ-ի միջև պայմանավորվածություններ ձեռք բերելուց հետո, այս կամ այն ծառայությունների մատուցման վերաբերյալ (Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում կովիդ բաժանմունքի հիմնում պետական բյուջեի միջոցների հաշվին, 1-ին հիվանդանոցում մեկուսարանների և փոքրաթիվ մահճակալների օգտագործում կովիդ-կասկածյալ և հաստատված պացիենտների համար)։ Նման գործելաոճն անընդունելի է պետական հիմնադրամի կողմից, հատկապես պետության համար վտանգավոր այս ժամանակաշրջանում, երբ կառավարությունը մոբիլիզացնում է իր բոլոր ռեսուրսները համավարակի դեմ պայքարում»։

Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանն իր հերթին մեկնաբանություններում Նիկողոսյանին կոռեկտության կոչ է արել։

«Տիկին Նիկողոսյան, պահանջում և խնդրում եմ՝ երբևէ ԵՊԲՀ ներկայացուցիչների մասին խոսելիս լինեք կոռեկտ, զուսպ ու հարգալից՝ դա առաջինը։ Երկրորդը՝ թե ինչ է արել և անում այս օրերին ԵՊԲՀ-ն, կարծում եմ՝ գնահատական տալու ժամանակը կգա, և այդ գնահատականը կտան պատկան կառույցները։ Եվ, առհասարակ, չեմ կարծում կոռեկտ է, երբ նախարարության խոսնակը գնահատական է տալիս որևէ կառույցի, հատկապես՝ ԵՊԲՀ-ի գործունեությանը, այդ գնահատականը տալու համար, հավատացեք, բավականին երկար ճանապարհ պետք է անցնեք․․․ Առողջ եղեք ու թերևս խոհեմ ու զուսպ Ձեր գրառումներում․․․ Հ,Գ․ իսկ Վահան Արծրունու նման տաղանդաշատ անձի մասին խոսելիս պետք է, իրոք շատ մտածեք ու երկար մտածեք․․․»։

Շուշան Դանիելյանը, միաժամանակ, իր ֆեսբուքյան էջում տեղեկացրել է, որ Արծրունու նշած մեկուսարանը հաջորդ շաաբաթ արդեն կօգտագործվի․ «Այսօր առողջապահության փոխնախարար Արտյոմ Սմբատյանն այցելել է «Միքայելյան» համալսարանական հիվանդանոց։ Հանդիպման ընթացքում, փոխնախարարը ԵՊԲՀ ղեկավարության հետ քնարկել է «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի մասնաշենքերից մեկը Covid կենտրոն դարձնելու հնարավորության հարցը։ Քննարկվել է նաև թիվ 1 համալսարանական հիվանդանոցի մեկուսարանի շահագործման, ինչպես նաև հիվանդանոցի առանձնացված հատվածում ևս 10 մահճակալի տրամադրման հնարավորությունը՝ Covid վարակ ունեցող անձանց բուժման նպատակով»։

Նշենք, որ Վահան Արծրունու գրառման շուրջ պարզաբանում ստանալու նպատակով Factor.am-ն ավելի վաղ փորձել էր կապ հաստատել ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանի հետ, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին։ Ավելի ուշ խոսնակը հանդես եկավ ֆեյսբուքյան մեկնաբանությամբ։