ՌԴ–ի կողմից դիմադրություն է լինելու. «Փաստ»

Լուրեր

07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
Բոլորը

«Փաստ» օրաթերթը գրում է.

Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովին ընդառաջ Եվրախորհրդարանն օրերս Եվրամիության կառավարությանն ու արտաքին գործերի նախարարությանը կոչ է արել վիզաների ազատականացման շուրջ ՀՀ–ի հետ երկխոսություն սկսել: Նկատենք, որ վիզաների ազատականացման հարցը ներառված է նաև ԵՄ–Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության նոր համաձայնագրում, որը նախատեսվում է ստորագրել նոյեմբերի 24–ին։

«Մոդուս վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Արա Պապյանի խոսքով՝ ԵԽ–ի հայտարարությունը ժամանակային առումով պատահական չէ:

«ԵՄ–Հայաստան ստորագրվելիք համաձայնագրից առաջ նման կոչով հանդես գալը կարծեք թե խրախուսման ձև է՝ ուղղված հայաստանյան իշխանություններին և հասարակությանը: Ընդհանրապես Արևմտյան քաղաքականությունը խրախուսվում է ավելի շատ խրախուսանքների վրա: Եթե այս կամ այն բանն անես՝ լավ կլինի»,– «Փաստ»–ի հետ զրույցում նշեց Արա Պապյանը:

Հարցին, թե ԵՄ–ի հետ վիզայի ազատականացումն այս փուլում իրատեսակա՞ն է, և արդյոք նախքան անցումը ՀՀ–ի առաջ պահանջներ չեն դրվի, Ա. Պապյանը նշեց. «Այդ անցումը միանգամից չի սկսվի: Խոսքը, բնականաբար, դեռ գործընթացի մասին է: Իսկ այդ գործընթացի մեջ ՀՀ–ի առաջ կառավարման առումով պահանջներ կդրվեն: Բացի այդ՝ պահանջ կլինի, որ որոշակի վերահսկողություն լինի գործընթացի վրա: Չպետք է մոռանանք, որ ՀՀ–ն ահաբեկչության աղբյուր չի հանդիսանում, բայց ՀՀ–ն կարող է որպես տարանցիկ ճանապարհ հանդիսանալ: Այս ամբողջը պետք է վերահսկվի»:

Նշենք, որ վիզայի ազատականացման հարցում կան Վրաստանի և Ուկրաինայի օրինակները: Վրաստանի դեպքում այդ անցումը տևեց երկու տարի, Ուկրաինայի պարագայում՝ 2,5 տարի: Համեմատական անցկացնելով ու խոսելով ՀՀ–ի անցման հնարավոր ժամկետների մասին, մեր զրուցակիցը նշեց, որ ամեն ինչ կախված է նրանից, թե իշխանություններն ինչպիսի արագությամբ կիրականացնեն այդ անցմանը նախապատրաստող քայլերը:

«Ի վերջո, վիզա ասվածը բավականին բարդ գործընթաց է: Այն կապված է և՛ անվտանգության, և՛ աշխատանքային շուկայի հետ: Բացի այդ, չմոռանանք, որ եվրոպացիների նպատակն է ոչ թե վնասել, այլ օգնել: Այն, որ ի տարբերություն Վրաստանի Ուկրաինայում այդ անցումն ավելի երկար տևեց, առաջին հերթին կախված էր այն փաստի հետ, որ Ուկրաինան ավելի մեծ է նաև բնակչության թվով: Մյուս պատճառն այն էր, որ ՌԴ–ն Ուկրաինայի համար շատ ավելի դաժանաբար է պայքարում, քան Վրաստանի: Պատճառն այն է, որ ՌԴ–ի համար ճակատագրական է հարցը՝ Ուկրաինան ի՞ր, թե Արևմուտքի հետ կլինի: Բայց կարծեք թե ՌԴ–ն արդեն կորցրել է այդ պատերազմը: Հիմա ՀՀ պարագայում էլ հեշտ չի լինելու: ՌԴ–ի կողմից ՀՀ–ի պարագայում էլ է դիմադրություն լինելու: Նկատենք, որ նախորդ օրերի ընթացքում ԵՄ–Հայաստան համաձայնագրի ստորագրման ֆոնին ռուսական կողմից սկսեցին վարկաբեկել Գարեգին Նժդեհին: Վարկաբեկում էին նաև ՀՀԿ–ին: Մեղադրանքներ հնչեցրեցին՝ կարծիքներ հայտնելով, թե ՀՀ–ն ուզում է ԵՄ անդամ դառնալ: Հաշվի առնելով այս ամենը, ՌԴ–ն դաժան է պայքարելու: Իսկ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր իշխանությունները շատ ավելի պակաս կամային հատկություններ ունեն, և շատ հեշտ են տրվում ՌԴ–ին, մեզ մոտ այդ գործընթացն ավելի երկար կտևի»,–ընդգծեց Ա. Պապյանը:

Դիտարկմանը, թե ստորագրվելիք համաձայնագիրն այս առումով չի՞ նպաստի, որ վիզայի ազատականացումն, ամեն դեպքում, իրականություն դառնա, մեր զրուցակիցը պատասխանեց.

«Նախ՝ այդ համաձայնագիրը շրջանակային է: Այսինքն՝ շրջագծում է այն ոլորտները, որոնց շուրջ պետք է զարգանա համագործակցությունը: Զուգահեռ՝ քայլ առ քայլ յուրաքանչյուր ոլորտի համար պետք է առանձին հստակեցումներ լինեն: Թերևս պետք է նաև այլ համաձայնագրեր ստորագրվեն, որոնցից մեկը կարող է կապված լինել հենց վիզաների հետ: Այսինքն՝ միայն ստորագրվելիք համաձայնագրով հարցը չի լուծվի, հետագայում դեռ բավականին աշխատանքային փաստաթղթեր պետք է հաստատվեն: Իսկ ցանկացած փաստաթուղթ կենսագործելու համար նաև քաղաքական կամք է պետք: Կարելի է ստորագրել ամենալավ համաձայնագիրը և դրանից չօգտվել: Եվ հակառակը՝ կարող ես ստորագրել անորոշ մի համաձայնագիր, բայց կամքի շնորհիվ դրանից առավելագույնը քամել»:

Այս առումով Արա Պապյանը լավատես չէ: Ըստ նրա՝ հաշվի առնելով տարբեր համաձայնագրերից օգուտներ քաղելու ՀՀ–ի փորձը, այս անգամ ևս կանխատեսումները դրական չեն կարող լինել: