Եթե դատախազը 7 տարի է ուզել, դա դեռ ոչինչ չի նշանակում. Սամվել Բաբայանի փաստաբան

Լուրեր

12.11.2026 | 10:30
«Գոլդ» համարներից որքա՞ն գումար է փոխանցվել պետբյուջե
12.11.2026 | 10:16
«Հոգեկան առողջությունը Հայաստանում․ դեպի իրավունքների վրա հիմնված համայնքահենք աջակցություն». ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:10
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում համար է վարձել պետբյուջեի հաշվին
12.11.2026 | 10:00
Առանց հավաստագրի՝ մանկապարտեզի ղեկավար, այժմ՝ ՔՊ-ի թեկնածու․ ի՞նչ է կատարվում Սպիտակում
12.11.2026 | 09:53
Էդգար Ղազարյանն առաջարկում է գործուղման մեկնած պատգամավորներին զրկել նախապես քվեարկելու հնարավորությունից․ Կառավարությունը դեմ է
12.11.2026 | 09:47
Թրամփի բանագնացները ժամանել են Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
12.11.2026 | 09:41
Բաքուն բողոք է հայտնել Երևանի Կապույտ մզկիթի դահլիճը Եղիշե Չարենցի անունով կոչելու կապակցությամբ
12.11.2026 | 09:41
Վարչապետը ժամանել է Դուբլին
12.11.2026 | 09:30
Պետական պարտքի սպասարկման գումարից 10.2 մլրդ դրամ կհատկացվի առողջության համընդհանուր ապահովագրությանը
12.11.2026 | 09:24
Բելառուսի ԱԳ նախարարն առաջարկել է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ գաղտնի փաստաթղթերին
11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
Բոլորը

Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում պաշտպանական ճառով հանդես եկավ Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի փաստաբանը՝ Ավետիս Քալաշյանը։

Նա արդարացման դատավճիռ պահանջեց դատավորից։ Բաբայանը մեղադրվում է Վրաստանից մաքսանենգ ճանապարհով զենիթա-հրթիռային «Իգլա» համակարգ տեղափոխելու համար։ Փաստաբան Ավետիս Քալաշյանն իր ճառի ժամանակ նշեց, որ Բաբայանը «Իգլա»-ի մասին լսել է իր մարտական ընկեր Սանասար Գաբրիելյանից և նրան խորհուրդ է տվել   այն տանել Ղարաբաղ ու մի տեղ թաղել։ Այդ զենքի ձեռք բերման կամ տեղափոխման հետ, ըստ փաստաբանի, Բաբայանը ոչ մի առնչություն չունի։

Մեղադրող դատախազը, հիշեցնենք,  նախորդ նիստում պահանջել էր Բաբայանի  նկատմամբ որպես պատիժ 7 տարվա ազատազրկում կիրառել: Factor.am-ը փորձեց Ավետիս Քալաշյանից ճշտել, թե ինչպես է Արցախի հերոսը վերաբերվում  իր նկատմամբ նման խիստ պատիժ պահանջելու փաստին: «Ո՞նց կարող է վերաբերվել ցանկացած մարդ, որին անհիմն մեղադրանքներ են առաջադրել: Ես այսօր իրավական առումով իր փաստարկները ներկայացրեցի: Նրա ձայնը խզված է, և առողջական վիճակի պատճառով նա չկարողացավ ինքը խոսել, բայց հաջորդ նիստին նա իր ասելիքը կասի», – նշեց Քալաշյանը:

Ինչ վերաբերում է 7 տարվան, փաստաբանը նկատեց, որ եթե դատախազը 7 տարի է ուզել, դա դեռ չի նշանակում, թե դատարանը հենց այդքան կտա. «Դա դեռ ոչինչ չի նշանակում»:

Հիշեցնենք, որ «Իգլայի» գործով, բացի  Սամվել Բաբայանից, անցնում են ևս 5 հոգի՝ Սանասար Գաբրիելյանը, Արմեն Պողոսյանը, Կարեն Քոչարյանը, Անդրանիկ Քոչարյանը, Ժորա Զաքարյանը և Դավիթ Հարությունյանը:

Սյուզան Սիմոնյան