ՄԻՊ-ի իրավական չափանիշների վրա հիմնվելով Քրեական վերաքննիչ դատարանը կայացրել է նախադեպային նշանակություն ունեցող որոշում

Լուրեր

12.10.2026 | 16:53
«Ընտրությունն իրականացրել է ՄԱԿ-ը»․ COP17-ի գնումների վերաբերյալ ընդդիմության մեղադրանքներին արձագանքել է ՇՄ նախարարությունը
12.10.2026 | 16:44
Լավրովը հայտարարել է, թե Զելենսկին «արժանի չէ մարտի դաշտում դադարի»
12.10.2026 | 16:37
Եթե սահմանապահ զորքերը չեն, ՊՆ-ն էր, հարց ա՝ ինչի՞ ԱԱԾ փոխտնօրենը ազատվեց․ Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 16:26
«Լիդիան Արմենիան» երկու բնապահպան իրավապաշտպաններից 6-ական մլն դրամ է պահանջում․ միջազգային կառույցների ահազանգը
12.10.2026 | 16:19
Ադրբեջանում 37 մարդ է ձերբակալվել դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի հետ կապված
12.10.2026 | 16:10
ՆԱՏՕ-ի բարձրագույն հրամանատարը կզգուշացնի Ռուսաստանին դաշինքի՝ հակահարված հասցնելու կարողության վերաբերյալ
12.10.2026 | 16:02
Նարեկ Կարապետյանն Իրանի դեսպանի հետ քննարկել է ԹՐԻՓՓ-ն ու Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը
12.10.2026 | 15:57
Գևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ
12.10.2026 | 15:51
Հավուց թառ վանական համալիրը կվերականգնվի բարերար Դավիթ Տոնոյանի միջոցներով․ հուշագիր է ստորագրվել
12.10.2026 | 15:49
Կառավարությունը նախատեսում է ստեղծել բռնագանձված ակտիվների կառավարման միասնական համակարգ
12.10.2026 | 15:44
Մինչև նախաքննական փուլը չավարտվի, չարժի սրա մեջ մտնել․ Սասուն Միքայելյանը՝ Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 15:36
Ադրբեջանի դպրոցներում զանգվածային բողոքի ցույցեր են անցկացվել․ հաղորդվում է սոցցանցերի խափանումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 15:35
Երևանի աղբահանության հիմնարկի նախկին պաշտոնյան մեղադրվում է 14,5 մլն դրամի վնաս պատճառելու մեջ
12.10.2026 | 15:28
Խորհրդային հետախույզի թոռը հաղթել է Ֆրանսիայում սոցիալ-դեմոկրատների նախնական ընտրություններում
12.10.2026 | 15:18
«Եթե ընդամենը 5000 ընտանիք է բնակարան ձեռք բերել, ո՞ւր է ծախսվել 250 մլն դոլարը»․ Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վերաքննիչ քրեական դատարանը մայիսի 23-ին, հաշվի առնելով Մարդու իրավունքների պաշտպանի իրավական չափանիշները, որոշում է կայացրել քրեորեն պատժելի արարք կատարած անձի նկատմամբ կիրառել անվտանգության միջոց՝ առաջին անգամ հոգեբուժարանում տեղավորելու համար սահմանելով հստակ ժամկետ:

 

«Խնդիրն այն է, որ այն պարագայում, երբ հիմքեր կան ենթադրելու, որ անձը քրեորեն պատժելի արարք կատարել է անմեղսունակության վիճակում (օրինակ՝ հոգեկան հիվանդությամբ պայմանավորված), ապա վարույթն իրականացնող մարմինը նախաձեռնում է բժշկական բնույթի հարկադրանքի միջոց կիրառելու վարույթ: Մինչ վարույթի ավարտն անձի նկատմամբ կարող են կիրառվել անվտանգության միջոցներ, որոնցից է հոգեբուժական հիվանդանոցում տեղավորելը: Այս կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանը բազմիցս բարձրաձայնել է այն հարցը, որ գործող օրենսդրական կարգավորումները չեն նախատեսում նման դեպքերում անձին հոգեբուժարանում տեղավորելու ժամկետներ, առավելագույն տևողություն կամ այնտեղ գտնվելու հարցը պարբերաբար վերանայելու պահանջ: Արդյունքում, անձը կարող է անորոշ ժամանակով զրկված լինել ազատությունից: Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի մշտադիտարկման այցերի ընթացքում անվտանգության միջոցի կիրառման արդյունքում առանց վերանայման և տևական ժամանակով հոգեբուժական կազմակերպությունում պահվելու բազմաթիվ դեպքեր են արձանագրվել:

 

Նշված խնդիրը տեղ է գտել Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի տարեկան և արտահերթ զեկույցներում, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի իրավական չափանիշներում:

 

Այս կապակցությամբ հարկ է նշել, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը որոշմամբ արձանագրել է, որ քրեական օրենքով չթույլատրված արարք կատարած անձին որպես անվտանգության միջոց հոգեբուժական հաստատությունում տեղավորելով՝ ստորադաս դատարանն անձի ազատությունը ենթարկել է անժամկետ սահմանափակման: Դատարանը նշվածը համարել է անթույլատրելի՝ միջազգային մի շարք չափանիշների հետ միասին հաշվի առնելով Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի իրավական չափանիշներում արտահայտված դիրքորոշումները:

 

Մարդու իրավունքների պաշտպանը Քրեական վերաքննիչ դատարանի կողմից նման պրակտիկայի զարգացումը համարում է կարևոր երկրում մարդու իրավունքների ամրապնդման համար։ Այն օրինակ է՝ ինչպես միջազգային պարտավորությունների հիման վրա երկրում գործող իրավական ոլորտների կառույցների աշխատանքով կարող է դատական պրակտիկան ենթարկվել դրական փոփոխությունների»,- ասված է հաղորդագրությունում: