Ատամնաբուժարանների խախտումներին հատուկ ուշադրություն է դարձվում․ ԱԱՏՄ

Լուրեր

12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
12.10.2026 | 20:00
Թմրանյութ վաճառողները և օրենքով գողերն ունե՞ն քաղաքական հովանավորներ․ զրույց նախկին փոխոստիկանապետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 19:46
15 ժամ ջուր չի լինի Երևանի Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 19:32
Ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել
12.10.2026 | 19:17
Վարչապետը հանդիպում է ունեցել ՍԴ նախագահի պաշտոնավարման վեցամյա ժամկետը ավարտող Արման Դիլանյանի հետ
12.10.2026 | 19:04
Միլիոններ՝ բյուջեի հաշվին․ ավագանու ՔՊ-ական անդամի ընկերությունը պայմանագրեր է կնքում համայնքի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 18:49
Միրզոյանը և Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են առևտրատնտեսական ու գործարար կապերի ընդլայնման հարցեր
12.10.2026 | 18:42
Այսօր որևէ մեկը չի կարող ասել, որ ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև կոնֆլիկտ կա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 18:32
Օձունի նախկին մանկապարտեզի շենքն ու հողատարածքը կվերադարձվեն համայնքին․ դատարանը բավարարել է Դատախազության հայցը
12.10.2026 | 18:26
Իրանը հայտարարել է, որ կարձագանքի Հորմուզի նեղուցի վերաբերյալ ԱՄՆ պատասխանին դիտարկումն ավարտելուց հետո
12.10.2026 | 18:19
«Ուզում ենք զարգացնել ՌԴ-ի հետ հարաբերությունները, բայց չենք ուզում դրանք նույնը լինեն, ինչ նախկինում»․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 18:02
Հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում մի շարք փողոցներ ժամանակավորապես կփակվեն․ ՆԳՆ
12.10.2026 | 17:51
Էմմա Պալյանը հայտնել է Ալեն Սիմոնյանի օգնականը դառնալու մասին
12.10.2026 | 17:40
Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել է Brexit-ին Ռուսաստանի միջամտության մասին
Բոլորը

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի մասնագետներն այսօր ստուգայցեր են իրականացրել Երեւանի Շենգավիթ ու Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջաններում։ Այս աշխատանքները զուգակցվում են մարզերում ու Երեւանի այլ վարչական շրջաններում մշտադիտարկմամբ ու խախտում թույլ տված տնտեսվարողների գործունեության կասեցումներով։

«ԱԱՏՄ ուժեղացված վերահսկողական աշխատանքներին զուգընթաց՝ տնտեսվարող սուբյեկտների կողմից անվտանգության նորմերի խախտումների որոշակի նվազում է արձանագրվում։ Նկատելի է միտումը, որ առեւտրի խոշոր կենտրոններում արդեն առավել համակարգված են տարվում սանիտարահիգիենիկ նորմերի պահպանումն ապահովող միջոցառումները։ Այդուհանդերձ, մշտադիտարկումների զգալի մասի դեպքում արձանագրվում են խախտումներ։ Դրանք առկա են առավելապես գեղեցկության սրահներում, դեղատներում եւ ստոմատոլոգիական կենտրոններում։
Վերջիններում ամենալուրջ բացթողումներն առնչվում են ախտահանման, մանրէազերծման, նախամանրէազերծման, բժշկական թափոնների խոտանման աշխատանքներին։ Ելնելով այս խախտումների առանձնակի ռիսկայնությունից՝ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի աշխատանքային թիմերի ուշադրության կենտրոնում են նաեւ ատամնաբուժական ծառայությունները։
Դիտարկումների ընթացքում ԱԱՏՄ աշխատակիցները հիմնականում գրանցում են ախտահանման սահմանված նորմերի խախտումներ։ Արձանագրվում են ախտահանիչ համապատասխան միջոցների բացակայություն կամ անհամապատասխանություն նորմերին, ջերմաչափման և գրանցամատյանի վարման հետ կապված խախտումներ։ Երբեմն արտաքին շփման մակերեսները ճիշտ կամ պատշաճ չեն ախտահանվում։ Աշխատողների կողմից դիմակ, ձեռնոց չկրելու կամ պատշաճ չկրելու դեպքերն ամենահաճախ դիտարկվողն են: Որոշ տնտեսվարողների մոտ բացակայել են օգտագործված դիմակների և ձեռնոցների համար նախատեսված փակվող՝ ոտնակով աղբամաններ,  արտահագուստի համար նախատեսված առանձին հանդերձապահարաններ:

Պարետի կողմից սահմանված կանոնները չպահպանող տնտեսվարողների նկատմամբ կայացվում է 24-ժամյա  կասեցման որոշում՝  ժամանակ տալով տնտեսվարողին վերացնել արձանագրված խախտումները, զուգահեռ իրականացվում է նաև  խորհրդատվական աշխատանք տնտեսվարողների հետ:
ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը տեղեկացնում է՝  անակնկալ ստուգայցերը շարունակվում են  ողջ հանրապետությունում և  հորդորում է   տնտեսվարողներին խստորեն պահպանել ՀՀ պարետի հաստատած կանոնները:

Կրկնախախտումների կամ առավել լուրջ, համակցված խախտումների դեպքում կկիրառվեն վարչական պատասխանատվության առավել խիստ միջոցներ»,- ասված է հաղորդագրությունում: