12 տարի է՝ սպասում եմ փոխհատուցման, Կոնդի իրացված տարածքի բնակիչ եմ. Վահե Էնֆիաջյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
02.06.2020 | 16:16Ազգային ժողովի փոխնախագահ Վահե Էնֆիաջյանն այսօր Factor.am-ի հետ զրույցում խոսեց իրացված տարածքների բնակիչների խնդիրների մասին։
Գործիչը շեշտեց, որ քաղաքացու տան տարածքի՝ պետական գերակա շահ ճանաչվելու դեպքում մարդը պետք է պատշաճ փոխհատուցում ստանա և շահած դուրս գա։ Էնֆիաջյանը շեշտեց, որ ինքը ևս իրացված տարածքից է։
«Ես ինքս 12 տարի է՝ սպասում եմ փոխհատուցման, Կոնդի իրացված տարածքի բնակիչ եմ»,- մանրամասնեց ԱԺ փոխնախագահը։
Մանրամասները՝ տեսանյութում:
Մերի Մարտիրոսյան