Հրետանավորներն անցկացրել են մասնագիտական պարապմունքներ. ՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են, որ 4-րդ զորամիավորման հրետանային ստորաբաժանումների զինծառայողները հունիսի 1-ին անցկացրել են գործնական մասնագիտական պարապմունքներ։
«Բացազատվել են ուսումնական կետեր, հրետանային միջոցները բերվել են մարտական վիճակի: Ստուգվել են անձնակազմի դաշտային վարժվածության մակարդակը, ներդաշնակման և փոխգործակցության կարողությունները: Տրվել են առկա թերացումները շտկելու համապատասխան հրահանգներ»,- ասված է հաղորդագրությունում: