ԱԱԾ-ն Դավիթ Սանասարյանի գույքն ուսումնասիրելիս հասել է մինչև 2013 թվականը․ պաշտպան

Լուրեր

21.12.2025 | 22:02
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթեց Մոլդովային
21.12.2025 | 21:24
«Ապահովել հավասար մրցակցային պայմաններ». վարչապետը՝ ԵԱՏՄ ներքին շուկայի խոչընդոտների մասին
21.12.2025 | 21:00
Թրամփի և Էփշթեյնի համատեղ լուսանկարը հրապարակումից մոտ մեկ օր անց անհետացել է ԱՄՆ Արդարադատության նախարարության ներկայացրած նյութերից
21.12.2025 | 20:36
Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի նիստին
21.12.2025 | 20:02
Հրազդանի հովտով դեպի հյուսիս-արևմուտք է տարածվում Արարատյան դաշտում առկա սառը օդի լճացման շերտը․ Սուրենյան
21.12.2025 | 19:02
ԱՄՆ ազգային հետախուզության ղեկավարն հերքել է Ռուսաստանի ծրագրերի մասին Reuters-ի տեղեկությունները
21.12.2025 | 18:21
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ 17։30-ի դրությամբ
21.12.2025 | 17:38
Շանը փակ բեռնախցիկում են պահել, գլխով լուսարձակը կոտրել է, որ կարողանա շնչել․ ահազանգ․ ՏԵՍՆՅՈՒԹ
21.12.2025 | 17:31
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Սանկտ Պետերբուրգ
21.12.2025 | 16:21
«Ես պատարագին մասնակցում եմ առաջին հերթին Նիկոլ Փաշինյանի կոչով». Փաշինյանի հետ պատարագներին մասնակցող ՔՊ-ականները` այսօր պատարագի չմասնակցելու մասին
21.12.2025 | 15:38
Հրդեհ Շինուհայր գյուղում
21.12.2025 | 15:06
Վթարային ջրանջատում Երևանի Աջափնյակ վարչական շրջանում
21.12.2025 | 14:30
ԱՄՆ-ն կրկին գրավել է վենեսուելական նավթ տեղափոխող տանկերը
21.12.2025 | 14:02
Առաջիկա 5 օրերի եղանակային կանխատեսումը
21.12.2025 | 13:43
Եգիպտոս պատվիրակություն կգործուղվի. կազմը հայտնի է
Բոլորը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ շարունակվում է ՊՎԾ լիազորությունները ժամանակավորապես դադարեցված պետ Դավիթ Սանասարյանի և մյուսների գործով դատական նիստը։

Այսօրվա նիստում ևս կողմերն ուսումնասիրում են գործում առկա գրավոր ապացույցները։

Ապացույցների հետազոտման ժամանակ Սանասարյանի պաշտպաններից Արսեն Սարդարյանը հայտարարեց․ «Ցանկանում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել, որ ԱԱԾ-ն պարոն Սանասարյանի գույքերով այնքան է հետաքրքրվել, որ նույնիսկ 2013 թվականի առք ու վաճառքի մասին տվյալներն է բերել դրել գործի մեջ»։

Դատարանն էլ արձագանքեց՝ օրենքով արգելվո՞ւմ է, պաշտպանը թե՝․ «Սա ցույց է տալիս, որ ԱԱԾ-ն սովորականի չնմանվող խորությամբ փորձել է պարոն Սանասարյանի գործը․․․»։

Նրան դատավորն ընդհատեց՝ ասելով, որ իր վարույթում եղած գործերը սովորականին չնմանվող են, և ԱԱԾ-ն էլ ինչքան ինֆորմացիա կա, հանում դնում է գործի մեջ՝ սա առաջին գործը չէ։

Դատախազը պնդեց, որ  ոչ կառուցողական հայտարարություններ են արվում։

Նշենք, որ Սանասարյանի մյուս պաշտպանը՝ Ինեսսա Պետրոսյանը, ներկա չէ նիստին, պատճառը կորոնավիրուսով վարակված լինելն է։

Լիլիթ Շաբոյան