ԿԳՄՍ նախարարը՝ կրթությունից դուրս մնացածներին հայտնաբերելու և կրթության մեջ ներառման մեխանիզմների մասին

Լուրեր

17.11.2026 | 23:25
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.11.2026 | 23:10
25-ամյա հետախուզվողը հայտնաբերվել և ձերբակալվել է մայրաքաղաքում
17.11.2026 | 22:53
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սանտիմետրով
17.11.2026 | 22:39
Ադրբեջանում առաջարկում են է՛լ ավելի խստացնել ՀԿ-ների գործունեությանը վերաբերող օրենսդրությունը
17.11.2026 | 22:22
Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը
17.11.2026 | 22:08
Դատարանը վարույթ ընդունեց հայցադիմումը․ ընտրություններից 12 օր առաջ ԸԸՀ-ն պահանջում է չեղարկել թեկնածուի գրանցումը
17.11.2026 | 21:56
ԱՄՆ-ն խստացնում է արհեստական բանականության առաջադեմ չիպերի արտահանման կանոնները՝ Nvidia-ի ղեկավարի շուրջ սկանդալից հետո
17.11.2026 | 21:40
Ադրբեջանն ու Վրաստանը համատեղ զորավարժությունների անցկացման հարցեր են քննարկել
17.11.2026 | 21:28
Տեղի են ունեցել ՀՀ-ԳԴՀ պաշտպանական խորհրդակցությունները
17.11.2026 | 21:15
Ընդդիմությունն ունի բոլոր շանսերը՝ թույլ չտալու սահմանադրական հանրաքվե, հուսանք՝ մանդատագողություն չի լինի․ Դավիթ Խաժակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 21:08
Ինչ է քննարկվել «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով հանդիպմանը
17.11.2026 | 20:56
Աննա Հակոբյանն ընդվզման կոչ է անում․ ով է պատասխանատու խցանումների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 20:44
Լրագրողական հետաքննությունը բացահայտել է Deutsche Bank-ի կապերը ռուսաստանցի օլիգարխների, Ջեֆրի Էփշթեյնի և Դոնալդ Թրամփի հետ
17.11.2026 | 20:30
Ունեմ վարկած՝ Արմեն Գրիգորյանը կատարում է Փաշինյանի հանձնարարությունը՝ պատրաստելու շրջադարձն արևմտամետ կուրսից․ Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 20:19
20։10-ի դրությամբ, Նոյեմբերյանի և Բերդի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է
Բոլորը

«Հանրակրթության մասին օրենքի փոփոխությամբ, որն ընդունվեց ԱԺ կողմից ս.թ. մարտի վեցին և ուժի մեջ մտավ ապրիլի երկուսին, սահմանվեցին երկու առանցքային փաստաթղթերի ընդունման պահանջներ, որոնք էապես կբարելավեն կրթությունից դուրս մնացող երեխաների՝ կրթության մեջ ընդգրկման, ինչպես նաև ֆորմալ ընդգրկվածության պայմաններում իրապես սովորելու երաշխիքները»,- ֆեյսբուքի իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, ապա շարունակել.

«?Խոսքը վերաբերում է ՀՀ կառավարության լիազորությունների շրջանակներում պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման կարգի սահմանման, ինչպես նաև ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից դպրոցներում երկարօրյա ուսուցման կազմակերպման կարգի սահմանման դրույթներին։

?Մասնավորապես, ՀՀ կառավարության որոշման նախագծով նախատեսվում է նոր ուսումնական տարվանից ներդնել կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման (կրթության մեջ ներառման) գործուն համակարգ, որը հենված կլինի բոլոր շահագրգիռ և պատասխանատու կառույցների համագործակցության վրա։

1️⃣Յուրաքանչյուր ուսումնական տարվա սկզբին, ինչպես նաև որոշակի պարբերականությամբ՝ տարվա ընթացքում՝ համեմատվելու են բնակչության պետական ռեգիստրի և դպրոցների կառավարման համակարգի տվյալները և «Պարտադիր ուսուցումից դուրս մնացած երեխաների բացահայտման» էլեկտրոնային համակարգում ներկայացվելու են հանրակրթության մեջ ընդգրկման ենթակա տարիքի այն երեխաների տվյալները, որոնք որևէ հաստատությունում հաշվառված չեն: Համադրված ցուցակները հասանելի են լինելու բոլոր պատասխանատու կառույցներին։ Համայնքի ղեկավարը և տարածքի սոցիալական ծառայությունը երեք աշխատանքային օրվա ընթացքում քայլեր են ձեռնարկելու նշված երեխաների կարգավիճակը ճշտելու, ուսումնական հաստատությանը չդիմելու պատճառները բացահայտելու, սոցիալական դեպք վարելու համար՝ ապահովելով երեխայի դպրոց հաճախելը: Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունենալու դեպքում կազմակերպվելու է երեխայի կարիքների գնահատումը համապատասխան կառույցների կողմից։ Սա էապես կնպաստի նաև հաշմանդամություն ունեցող երեխաների՝ կրթության մեջ ներառվելու առավել ամբողջական երաշխավորմանը։

2️⃣Տարվա ընթացքում, եթե երեխան ուսումնական հաստատություն չի հաճախի 5 աշխատանքային օր անընդմեջ, դպրոցը էլեկտրոնային համակարգում կկատարի համապատասխան գրառում (ստեղծում է հայտ)՝ նշելով բացակայության պատճառը: Եթե դպրոցը որպես բացակայության պատճառ նշի սովորողի հիվանդությունը, ապա այդ հայտը տեսանելի կդառնա նաև այն բժշկական հաստատություններին, որտեղ հաշվառված է տվյալ երեխան։ Բժշկական հաստատությունը կարող է հաստատել կամ մերժել դպրոցի կողմից բացված հայտը՝ նաև նշելով, թե երբ երեխան արդեն կարող է հաճախել ուսումնական հաստատություն։ Այս դեպքում դպրոցը ևս նշում կկատարի, որ երեխան արդեն հաճախում է ուսումնական հաստատություն: Այս ամբողջ տեղեկատվությունը հասանելի է լինելու նաև սոցիալական դեպք վարողին։ Սոցիալական դեպք վարողը կարող է նաև հայտ բացել՝ անկախ պատճառից, եթե գործունեության ընթացքում հայտնաբերել է, որ որևէ երեխա չի հաճախում դպրոց։ Այս ամենը իրականացվելու է էլեկտրոնային համակարգի միջոցով, ինքնաշխատ եղանակով։ Համակարգի գործարկումը որպես հետևանք կունենա ոչ միայն երեխաների՝ ուսումնական տարվա ընթացքում դպրոցից դուրս մնալու դեպքերի կանխարգելմանը, այլ նաև կբարելավի երեխաների առողջության պահպանման գործընթացը՝ մեծացնելով բժշկական օգնության և սպասարկման հաստատությունների կողմից երեխաների առողջական խնդիրներին հետևելու, իրական վերահսկողություն և եսդ կարիքի բուժում իրականացնելու հարցերը։ Սոցիալական ծառայությունների հետ կապը կբարելավի երեխաների համար ընդհանուր առմամբ անվտանգ ու բարենպաստ միջավայրի ապահովմանն ուղղված գործընթացները։

✅Բացի դպրոցում ֆորմալ ընդգրկվածության հարցից, նախատեսվում է դպրոցներում կանոնակարգել նաև երկարօրյա ուսուցման խմբերի կազմակերպումը՝ նախարարի համապատասխան հրամանով և լուծելով մի շարք խնդիրներ, այդ թվում՝ դպրոց ֆորմալ հաճախող, սակայն ուսուցման գործընթացում ըստ էության չընդգրկվող երեխաներին հավելյալ աջակցության խնդիրը, որը թույլ կտա նրանց գրանցել ավելի մեծ առաջընթաց սովորելու ընթացքում՝ մեծացնելով հետագայում մասնագիտական կրթություն ստանալու, իրենց կարողություններն ու ինքնադրսևորման հնարավորությունները զարգացնելու համար։ Այս գործընթացում նախատեսվում է ներգրավվել նաև թոշակի անցած ուսուցիչներին՝ օգտագործելով վերջիններիս ներուժն ու բազմամյա փորձառությունը երեխաներին կրթելու և աջակցելու ուղղությամբ։ Երկարօրյա խմբերի կազմակերպման միջոցով նախատեսվում է լուծել նաև

?տնային պայմաններում երեխայի խնամքի և կրթական աջակցության անհնարինության դեպքում` դպրոցի բազայի հիման վրա այդ գործընթացների կազմակերպումը,

?կրթության առանձնահատուկ պայմանների և սոցիալական աջակցության կարիք
ունեցող սովորողների ներառման սկզբունքի հիման վրա լրացուցիչ կրթական և սոցիալական ծառայություններ մատուցելը»։