Ալիևը հայտարարել է, թե բանակցությունների սեղանին ԼՂ խնդրի լուծման փուլային տարբերակն է

Լուրեր

19.09.2026 | 20:00
«Հայաստան այցս հետաձգվում է ֆիզիկական սպառնալիքի մասին նախազգուշացման պատճառով»․ ռուս ընդդիմադիր գործիչ
19.09.2026 | 19:46
Ռազմական ոստիկանության պետը խորհրդակցություն է անցկացրել․ հանձնարարականներ են տրվել
19.09.2026 | 19:41
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականի հաղթարշավը շարունակվում է
19.09.2026 | 19:25
Հաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղել
19.09.2026 | 18:46
Ռուսաստանը փորձում է միջամտել ԱՄՆ-ի միջանկյալ ընտրություններին․ NYT
19.09.2026 | 18:10
Սրբուհի Գալյանը կմեկնի Աբու Դաբի՝ ՄԱԿ-ի կոնգրեսին մասնակցելու
19.09.2026 | 17:52
Քոբայրի վանական համալիրի մոտ քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ ՆԳՆ
19.09.2026 | 17:23
Կարեն Անդրեասյանը սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 3-ը կլինի ԱՄՆ-ում
19.09.2026 | 17:03
Ռուբեն Ռուբինյանը դասային աստիճան է շնորհել
19.09.2026 | 16:48
Փաշինյանն այսօր հասցրել է համացանցում ցուցադրել հեծանիվ վարելը, սուրճ խմելը, բայց չի անդրադարձել սեպտեմբերի 19-ին
19.09.2026 | 16:22
Երևանում կանցկացվի բժշկական զբոսաշրջության գլոբալ համաժողով
19.09.2026 | 16:03
Երթ դեպի Եռաբլուր. հարգանքի տուրք է մատուցվել սեպտեմբերի 19-ի զոհերի հիշատակին
19.09.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա
19.09.2026 | 15:48
Ուկրաինան ԱՄՆ-ից 2.68 մլրդ դոլարի սպառազինություն և ՀՕՊ համակարգերի արդիականացման ծառայություններ կստանա․ Պետդեպը հավանություն է տվել
19.09.2026 | 15:36
ՌԴ դեսպանը Սյունիքում այցելել է Զանգեզուրի և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատներ
Բոլորը

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների առարկան փուլային լուծումն է։ Ադրբեջական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Բանակցությունների սեղանին այսօր քննարկվում է հենց փուլային լուծումը։ Չնայած Հայաստանի ղեկավարությունը պաշտոնական ելույթներում փորձում է հերքել դա, սակայն, ըստ էության, բանակցությունների շրջանակում քննարկվում է հենց փուլային լուծման հարցը։ Փուլայինից բացի այլ լուծում անհնար է»,- ասել է Ալիևը։

Նա հայտարարել է՝ դա նշանակում է, որ առաջին փուլում «հողերի մի մասն ազատվում է օկուպացիայից, այլ տարբերակ հնարավոր չէ», հավելելով, որ Ադրբեջանի «տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի»։

«Պարզապես մենք պետք է ավելի ուժեղ լինենք, ճիշտ գնահատենք ժամանակն ու աշխարհաքաղաքական իրադրությունը՝ հարցերը լուծելու համար։ Եվս մեկ անգամ հայտարարում եմ․ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջան է, և բացականչական նշան»,- ասել է Ալիևը։

Հիշեցնենք, որ Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր խոսելով ԼՂ կարգավորման մասին՝ ասել է, որ հիմնախնդիրը կարող է լուծվել նաև փուլային տարբերակով, բայց՝ մի դեպքում․ առաջին հերթին՝ ինքնորոշման իրավունքի ճանաչում, անվտանգության երաշխիքների ընդունում, որից հետո՝ բանակցություններ։

Միաժամանակ, դիմելով Ադրբեջանի նախագահին՝ Արայիկ Հարությունյանը շեշտել է․ «Ուժի միջոցով հարցի լուծման ճանապա՞րհն ես ընտրել, պարոն Ալիև, մենք պատրաստ ենք։ Պատրաստ ենք, և ուզում եմ նաև վստահեցնել, որ արդյունքները մեզ համար պարզ են։ Այն, ինչ ունեցել եք 1994 թվականին, կունենաք նաև այսօր»։