Ռոնալդուն մրցաշրջանի ավարտին կհեռանա «Յուվենտուս»-ից
Թուրինի «Յուվենտուս»-ի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մրցաշրջանի ավարտին կարող է հեռանալ ակումբից:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին Թվիթերի իր միկրոբլոգում գրել է իտալացի լրագրող Պիետրոն Բալցանոն: Վերջինս պնդում է, որ խոսակցությունները դեռևս շշուկների մակարդակի են և ոչինչ պաշտոնական չէ, սակայն մրցաշրջանի ավարտին պորտուգալացին կհեռանա:
Ավելի վաղ տեղեկություններ կային, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով «Յուվենտուս»-ը կարողէ վաճառել Ռոնալդուին: Ստեղծված իրավիճում թուրինյան ակումբը ըստ ամենայնի չի կարողանա վճարելՌոնալդուի աշխատավարձը: Ռոնալդուն «Յուվենտուս»-ում տարեկան ստանում է 31 միլիոն եվրո: