Դղյակների տերերին համարժեք հարկելու համար հարկային բեռ կարող է դրվել նաև համեստ ապրելակերպ ունեցողների վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.06.2026 | 11:33
Գյումրիում կարկուտի հետևանքով ջրալցվել են տներ, անձրևաջրերի կուտակման պատճառով արգելափակվել են ավտոմեքենաներ
11.06.2026 | 11:30
Ռուսաստանը մեծացրել է ձկան ներմուծումը Թուրքիայից և Իրանից՝ Հայաստանից մատակարարումները փոխարինելու համար
11.06.2026 | 11:25
Վերահաշվարկի աշխատանքները պետք է դադարեցվեն հունիսի 12-ին, ժամը 14։00-ին․ ԿԸՀ
11.06.2026 | 11:22
Իկեր Կասիլյասը դատի է տվել «Պորտուին» և պահանջում է 3,7 միլիոն եվրո
11.06.2026 | 11:20
Դավիթ Խուդաթյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
11.06.2026 | 11:11
Հայկական արտադրանքը Եվրոպայում արագ սպառվում է, խնդիրը հեռավորությունն է․ Գևորգ Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.06.2026 | 11:05
Կառավարության նիստը. ՈՒՂԻՂ
11.06.2026 | 10:57
ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին․ Թեհրանը հայտարարել է Հորմուզի նեղուցը փակելու մասին
11.06.2026 | 10:46
Փրկարարները հայտնաբերել են անտառում մոլորված քաղաքացիներին․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում
11.06.2026 | 10:34
Փաշինյանը հայց է ներկայացրել Սամվել Կարապետյանի և «Ուժեղ Հայաստան»-ի դեմ. պահանջում է 12 մլն դրամ և հերքում
11.06.2026 | 10:26
«Նյու Յորքը»՝ NBA-ի եզրափակիչ շարքի ամենամեծ «քամբեքի» հեղինակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.06.2026 | 10:17
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 11-ի դրությամբ
11.06.2026 | 10:00
2025 թվականի պետբյուջեի կատարողականի նախնական քննարկումներն ԱԺ-ում. ՈՒՂԻՂ
11.06.2026 | 09:46
Նավթի գներն աճել են
11.06.2026 | 09:30
Դեսպան Հարությունյանը ներկա է գտնվել Կանադայի 31-րդ գեներալ-նահանգապետի երդմնակալությանը, կարճատև զրույց ունեցել վարչապետ Քարնիի հետ
Բոլորը

Երեկ կառավարությունը հավանություն տվեց Հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին նախագծին, ըստ որի, 2021 թվականի հունվարի 1-ից անշարժ գույքի համար գանձվող հարկը կհաշվվի ոչ թե կադաստրային արժեքով, այլ շուկայականով։

Հիշեցնենք, որ Factor.am-ը ավելի վաղ ծավալուն անդրադարձ էր կատարել այն փաստին, որ Հայաստանում նախկին պաշտոնյաներն ունեն միլիոնավոր դոլարների արժողության դղյակներ, սակայն դրանց դիմաց չնչին գույքահարկ են վճարում, քանի որ այն չի հաշվարկվում դրանց շուկայական արժեքով։ Իսկ ահա այդ դղյակների կադաստրային արժեքն էլ ինչ-ինչ գործոններով պայմանավորված՝ հաշվարկված է շուկայականից մի քանի, երբեմն էլ՝ տասնյակ անգամ ավելի պակաս։

Օրինակ՝ Երևանի ամենաբարձր կադաստրային արժեք ունեցող առանձնատների տասնյակը գլխավորում է նախկին պատգամավոր Գագիկ Աբրահամյանի՝ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի եղբոր առանձնատունը, որի կադաստրային արժեքը 428 մլն դրամ է կամ մոտ 880 հազար դոլար: Աբրահամյանն այդ տան համար 2019 թ․ կադաստրի պետական կոմիտեից մեզ տրամադրված տվյալների համաձայն՝ վճարում է տարեկան ընդամենը 4 մլն դրամ գույքահարկ:

Երկրորդ ամենաթանկ տունը պատկանում է Նունե Նիկոլյանին, նա Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի կինն է: Առանձնատան կադաստրային արժեքը մոտ 820 հազար դոլար է: Տարեկան գույքահարկը՝ 3 մլն 714 հազար դրամ է:

Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ Ազգային ժողովի շենքի նմանությամբ կառուցված դղյակի կադաստրային արժեքը 310 մլն դրամ է իսկ գույքահարկը՝ 2,8 մլն դրամ։

Դարձյալ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի եղբոր՝ Վլադիմիր Կարապետյանի անունով գրանցված առանձնատան կադաստրային արժեքը 330 մլն դրամ է , գույքահարկը 3 մլն դրամ։

Եթե ԱԺ-ի կողմից Կառավարության առաջարկած փոփոխությունն ընդունվի, ապա արդեն շքեղ դղյակների տերերն էլ կվճարեն շուկայական արժեքին համապատասխան գույքահարկ, սակայն այս փոփոխությունը իր ազդեցությունը կունենա նաև մնացած քաղաքացիների գրպանի վրա։

Ինչպես գիտեք, այժմ մինչև 3 միլիոն դրամ կադաստրային արժեք ունեցող անշարժ գույքը չի հարկվում, իսկ այս փոփոխության ուժի մեջ մտնելուց հետո հարկ կվճարեն բոլորը՝ անկախ գույքի արժեքից։ Սակայն ավելի շատ հարկ կվճարի նա, ում գույքն ավելի բարձր արժեք ունի։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Արտակ Մանուկյանը մեզ հետ զրույցում ասաց՝ սրանք քայլեր են, որոնք ուղղված են երկրում սոցիալական արդարության վերականգնմանը: «Գլոբալ տրամաբանությունը հետևյալն է, կհիշեք, երբ համահարթ եկամտային հարկի անցման մեխանիզմներ էին մշակում, զուգահեռաբար քննարկվում էր, որ սոցիալական արդարության տեսանկյունից այն սուբյեկտները, որոնք նախկինում բարձր շուկայական գներ ունեցող դղյակների համար վճարել են կոպեկներ՝ այդ մասով սոցիալական արդարությունը պետք է վերականգնվի, այս առումով էլ փորձ է կատարվում այդ վերաբաշխողական գործառույթներով այնպես անել, որ այն մարդիկ, որոնք կունենան շատ ավելի բարձր արժեքով գույք՝ նրանք ավելի մեծ չափով կհարկվեն, և սա հնարավորություն կընձեռի պետությանը, սոցիալական քաղաքականության առումով, սոցիալական թվացյալ անարդարությունը, որն առկա է, որոշակի մեղմել»,- ասաց նա։

Մանուկյանը նշում է, որ հարկավոր է սպասել մինչ նախագիծը կանցնի բոլոր քննարկումները և կունենա արդեն իր վերջնական, ավարտական տեսքը, իսկ մինչ այդ, տեղեկացնում է, որ ցածր արժեք ունեցող անշարժ գույքի տերերը, նախագծի համաձայն, չնչին գումար են վճարելու։

Մինչդեռ տնտեսագետ Սուրեն Պարսյանը այս նախագծի մասին ասում է՝ ավելորդ է խոսել սոցիալական արդարության վերականգնման մասին, նա նշում է՝ մի քանի դղյակի գույքահարկը բարձրացնելու համար պետք չէր բոլորին հարկել․ «Նույն այս իշխանությունները, հակառակ իրենց պնդումների, թե իրենք գույքահարկի միջոցով կապահովեն եկամուտների հավասար բաշխվածություն, այս նախագծով լրիվ հակառակն  են անում. նրանք հանելով մինչև 3 միլիոնի շեմը, բոլորին՝ այդ թվում և չունևոր մարդկանց, հարկման դաշտ են տանում»։

Պարսյանի պնդմամբ՝ ժողովրդահաճո երևալու համար իշխանությունները նշում են, թե դղյակների տերերը շատ գումար են վճարելու, բայց այստեղ տուժում են նաև համեստ կյանքով ապրող մարդիկ։

Տնտեսագետը մեկ այլ խնդրահարույց կետ է արձանագրել նախագծում, ըստ որի, անշարժ գույքի շուկայական արժեքը պետք է սահմանի Կադաստրային կոմիտեն, որի հիման վրա էլ կսահմանվի գույքահարկը։ Իսկ սա, ըստ Պարսյանի, նշանակում է, որ կարող են սխալ հաշվարկ իրականացնել և մարդկանց ֆինանսական ծանր դրության մեջ դնել․ «Մեր կադաստրը նման կարողություններ, հնարավորություններ այս պահին չունի: Կադաստրի կողմից շուկայական արժեքի բարձր գնահատման դեպքում կարող է, օրինակ, կենտրոնում բնակարան կամ առանձնատուն ունեցող, բայց համեստ կյանքով ապրող անձը ստիպված լինի վճարել աստղաբաշխական մեծ գույքահարկ, որը սոցիալական լուրջ խնդիրներ կառաջացնի և նրանց կպարտադրի, որ վաճառեն իրենց ունեցածը և տեղափոխվեն արվարձաններ ապրելու, որտեղ գույքահարկը համեմատաբար ավելի ցածր կլինի»,- նշեց տնտեսագետը։

Հավելենք, որ Կառավարությունը արդեն իսկ այս նախագիծն ուղարկել է Ազգային ժողով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան