Իրանի խորհրդարանը նոր խոսնակ ունի․ 12 տարի այն ղեկավարում էր Ալի Լարիջանին

Լուրեր

12.10.2026 | 12:37
ԱՄՆ սենատորները Թրամփին կոչ են արել անհապաղ հրաժարվել ՌԴ-ի հետ դիզելային վառելիքի գործարքից
12.10.2026 | 12:34
Ադրբեջանցի զինծառայողի կողմից հրազենային վնասվածքներ ստացած կինն ու 2 երեխաները տուժող են ճանաչվել
12.10.2026 | 12:28
Սիրով տրամադրեցի Ձեր չվճարվող արձակուրդը․ Ռուբինյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 12:19
Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռներ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ
12.10.2026 | 12:10
Տուգանք՝ վթարից հետո 15 րոպեում ճանապարհը չազատելու համար // Արարատ Միրզոյանը Լեհաստան է մեկնել․ ԼՈՒՐԵՐ
12.10.2026 | 12:09
Հայտնի է ծանրամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
12.10.2026 | 12:03
Արծվիկ Գրիգորյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից
12.10.2026 | 11:55
Տիգրան Ավինյանը ներկայացրեց քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետի պաշտոնակատարին
12.10.2026 | 11:51
Ռուսական զորքերը հարվածել են Խարկովի բազմահարկ բնակելի շենքին․ տուժածներ կան
12.10.2026 | 11:43
«Ծիրան Մարկետ» խանութների ցանցում խախտումներ են հայտնաբերվել․ կշեռքները չեն ստուգաչափվել
12.10.2026 | 11:32
«Թրամփը շատ զայրացած է»․ նա հույս ունի, որ Ուկրաինան կպահպանի էներգետիկ հրադադարը
12.10.2026 | 11:22
ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում ականին բախվելու հետևանքով նավթային լցանավ է հրդեհվել
12.10.2026 | 11:13
Ավինյանը կարգադրեց տուգանել թեթև վթարից հետո 15 րոպեից ավելի ճանապարհը փակող վարորդներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 11:01
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.10.2026 | 10:49
Կոլումբոսի օրվա կապակցությամբ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը փակ է
Բոլորը

Իրանի խորհրդարանը նոր ղեկավար ունի։ Պատգամավորներն այդ պաշտոնում ընտրել են Թեհրանի նախկին քաղաքապետ, ոստիկանության նախկին ղեկավար Մոհամմադ Բաղեր Գալիֆաբին, գրում է ՌԻԱ Նովոստին։

ԻԻՀ 11-րդ գումարման խորհրդարանը, որն ընտրվել էր փետրվարին, աշխատանքը սկսել է նախօրեին։ Գալիֆաբին խոսնակի պաշտոնում պատգամավորներն ընտրել են այսօրվա նիստում։

Նշենք, որ 2008 թվականից՝ 12 տարի շարունակ, Իրանի խորհրդարանը ղեկավարում էր Ալի Լարիջանին։ 2019 թվականի վերջին, սակայն, նա հայտարարել էր, որ չի պայքարելու պատգամավորական մանդատի համար, իսկ վերջերս էլ նշել է, որ պատրաստվում է դասավանդել համալսարանում։

Մոհամմադ Բաղեր Գալիֆաբը մի քանի անգամ առաջադրվել է որպես նախագահի թեկնածու․ 2005 թվականին, երբ ընտրություններում հաղթանակ տարավ Մահմուդ Ահմադինեժադը, 2013-ին, երբ այդ պաշտոնում ընտրվեց Հասան Ռոհանին, ինչպես նաև 2017 թվականին, երբ, սակայն, հանեց թեկնածությունը՝ հօգուտ Իբրահիմ Ռաիսիի, որն էլ քվեարկության արդյունքներով զիջեց Հասան Ռոհանիին։