Վարակի դեմ պայքար՝ միայն դիմակով․ արդյոք կառավարության ուշացած հորդորները բավարա՞ր են կորոնավիրուսի հետագա տարածումը կանխելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.01.2025 | 14:16
Ադրբեջանի հաղորդակցման ռազմավարությունն անամոթ ստի վրա է հիմնված. ԵԽ պատգամավոր
11.01.2025 | 13:49
ԱԺ պատգամավորները կգործուղվեն Ստրասբուրգ՝ մասնակցելու ԵԽԽՎ նստաշրջանին աշխատանքներին
11.01.2025 | 13:33
Երևան-Գյումրի ավտոճանապարհին Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի բետոնե արգելապատնեշներին և բռնկվել
11.01.2025 | 13:16
Եթովպիայում 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
11.01.2025 | 13:00
Հրդեհ Նոյեմբերյան քաղաքում․ այրվել է խանութի 3 տաղավար
11.01.2025 | 12:34
Խաչատրյանի անվան 21-րդ միջազգային մրցույթը կանցկացվի «դիրիժորություն» մասնագիտությամբ
11.01.2025 | 12:13
Ավելի քան 1400 անձ տուժել է համակարգչային հափշտակություններից. դատախազը մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթը հանձնել է դատարան
11.01.2025 | 11:55
Երախտապարտ եմ՝ Հայաստանը քայլեր է ձեռնարկում Պուտինի հետ ռազմական դաշինքից դուրս գալու համար․ ԱՄՆ հանրապետական կոնգրեսական Ջո Ուիլսոն
11.01.2025 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հունվարի 11-ի դրությամբ
11.01.2025 | 11:26
ՀՀ-ն դիտարկում է ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը
11.01.2025 | 11:11
Կալիֆորնիայում անտառային հրդեհների հետևանքով 11 մարդ է մահացել
11.01.2025 | 10:54
Օդում նկատվող սառցե բյուրեղները ձյան տեղումներ չեն․ Գագիկ Սուրենյան
11.01.2025 | 10:36
Շիրակի մարզում, Թալինի տարածաշրջանում, Հրազդան, Չարենցավան քաղաքներում և Երևան-Սևան, Նիգավան-Ռյա Թազա ավտոճանապարհներին մառախուղ է
11.01.2025 | 10:13
Պաշտոնյաների նկատմամբ իրենց ազդեցությունն օգտագործելով 16 000 ԱՄՆ դոլար ստացած 2 անձանց վերաբերյալ քրեական վարույթը դատախազը հանձնել է դատարան
10.01.2025 | 23:14
ՊԵԿ նախագահն ընդունել է Հնդկաստանի դեսպանին
Բոլորը

Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված բավականին ծանր իրավիճակ է, գործ ունենք բռնկման 2-րդ ալիքի հետ։ Այս կարծիքին են երկրի իշխանությունները, որոնք մայիսի 4-ից վերացրել են կարանտինը, մայիսի 18-ից վերագործարկել հանրային տրանսպորտը, բացել սրճարաններն ու մոլերը և միայն վերջին օրերին են սկսել դիմակ կրել ու քաղաքացիների առաջ էլ նման պահանջ դրել։

Հայաստանում կորոնավիրուսի նման լայնամասշտաբ տարածումը, ըստ վարչապետ Փաշինյանի, քաղաքացիների մեղքով է, քանի որ պարետատունն ամեն ինչը ճիշտ է անում։

«Միանշանակ է, որ պարետատան սահմանած կանոնները համարժեք են իրավիճակին, բովանդակային առումով էֆեկտիվ են և խնդիրն այստեղ մնում է այդ կանոնների պահպանումը։ Ցավոք, մենք խնդիր ունենք կանոնների պահպանման որակի հետ»,- ասաց վարչապետը։

Փաշինյանը վստահեցրեց․ իրենք խստորեն պահպանում են իրենց սահմանած կանոնները։ Համաճարակաբան Ռուբեն Հովհաննիսյանն ասում է․ ստեղծված իրավիճակի համար միայն քաղաքացիներին մեղադրելը սխալ մոտեցում է։ «Ես զգում եմ, որ սա, առհասարակ, արդեն կառավարության մոտեցումն է․ բոլոր ձախողումների մեջ մեղադրել բնակչությանը։ Իսկ կորոնավիրուսի հետ կապված՝ առավել ևս։ Ակնհայտ, ճչացող ձախողումներ են, իսկ դու կառավարության քո հմտությունները կոծկելու համար ասում ես կառավարվողը ինձ չի ենթարկվում»։

Այսօրվա կառավարության նիստին վարչապետը կրկնեց․ Հայաստանում ծանր իրավիճակ է։ Եվ իսկապես․ վերջին 1 շաբաթում երկրում ամեն օր կորոնավիրուսից միջինում 4 մարդ է մահացել։ Մեկ շաբաթում գրանցված վարակման ընդհանուր դեպքերը 2503-ն են։ Ստացվում է՝ այժմ Հայաստանում 1 շաբաթում գրանցվում է կորոնավիրուսի այնքան դեպք, որքան նախկինում 2 ամսում էր գրանցվում։ Եվ նույնիսկ այս պայմաններում իշխանությունը դեռ երկմտում է՝ արժե կրկին կարանտին հայտարարել, թե՝ ոչ։

Այսօր արդեն նաև հասարակական կազմակերպություններն են կառավարությանն առաջարկել կարանտին կիրառել։  «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի կողմից հրապարակված դիմումի համաձայն՝ հայաստանյան 8 ՀԿ կոչ է անում 14 օրով պարտադիր խիստ ինքնամեկուսացում սահմանել ամբողջ բնակչության համար՝ քաղաքացիներին տնից դուրս գալ թույլատրելով միայն խիստ հիմնավոր դեպքերում։  ՀԿ-ները վկայակոչում են միջազգային փորձը, որով ապացուցված է կարանտինի արդյունավետությունը։

Եվ չնայած այս կոչերին, վարչապետը նշում է․ կորոնավիրուսի դեմ պայքարում իրենց հիմնական գործիքը շարունակում է մնալ քաղաքացիների պատասխանատվությունը։ «Այդ մեթոդով ենք մենք երկրում իրականացրել քաղաքական փոփոխություններ, այդ մեթոդով ենք իրականացրել տնտեսական փոփոխություններ։ Մենք գործելու ուրիշ մեթոդ ոչ թե չգիտենք, այլ ուրիշ մեթոդի ուղղակի չենք հավատում գաղափարաբանորեն»,- նշեց Փաշինյանը։

Իսկ ի՞նչ անել, եթե կառավարության՝ «գաղափարաբանորեն ամենաճիշտ» մեթոդը, կարծես, այնքան էլ արդյունավետ չէ։ Վարչապետը նկատում է․ առաջիկայում գուցե պարտադրեն տան մեջ էլ դիմակ կրել, քանի որ հիմա երկրում կան հազարավոր մարդիկ, որոնք վարակակիր են, սակայն այդ մասին տեղյակ էլ չեն։ Թեև՝ վարչապետն ինքն էլ նշում է, որ տանը դիմակ կրելն արդեն չափազանցված սցենար կլինի։

«Կառավարության կապրիզի արդյունքում մեքենայում ևս՝ մարդը ստիպված է ընտանիքի անդամների հետ, թթվածնային քաղցի պայմաններում, դիմակով այս շոգին նստել։ Ինչպե՞ս մարդուն բացատրես այդ ամենի լրջությունն ու իմաստը առհասարակ»,- ասում է Ռուբեն Հովհաննիսյանը։

Համաճարակաբանը գտնում է, որ կառավարության հակահամաճարակային գործողությունները ճիշտ մակարդակի վրա չեն, և դա է պատճառը, որ քաղաքացիների շրջանում կորոնավիրուսը լուրջ չի ընկալվում։․

Գործողություններ կան, որոնց ուշացած կիրառման պարագայում, երբ որ մտցնում ես որոշակի սահմանափակումներ, ընդ որում՝ համատարած, մարդիկ դրանց լրջությունը չեն հասկանում և զգոնությունը ևս ընկնում է»։

Երեկ Հայաստանի փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը հայտարարեց․ հնարավոր է կրկին կարանտինի մեջ հայտնվենք։

Հավելենք, որ ըստ worldometers.info վիճակագրական կայքի՝ 1 մլն բնակչի հաշվին գրանցվող կորոնավիրուսի դեպքերով Հայաստանը տարածաշրջանում առաջատարն է։ Եվ եթե այստեղ 1 մլն բնակչի հաշվով վարակվում է 2624 մարդ, ապա Թուրքիայում՝ 1884, Իրանում՝ 1663, իսկ Ադրբեջանում՝ ընդամենը 435։ Այս ցուցանիշով Հայաստանը գերազանցում է անգամ Ռուսաստանին, որը վարակակիրների թվով աշխարհում 3-րդն է և որի բնակչությունը Հայաստանի բնակչությունից մեծ է 48 անգամ։

Իսկ ահա Վրաստանը, որտեղ տարածաշրջանում կորոնավիրուսի հետ կապված ամենաբարվոք վիճակն է և որտեղ 1 մլն բնակչի հաշվով ընդամենը 184 մարդ է վարակվում, ընդամենը մի քանի օր առաջ է վերացրել պարետային ժամը։

Ի դեպ, երկիրը, որի առողջապահական համակարգը, ըստ Արսեն Թորոսյանի, հայկականին զիջում է, մինչ օրս խստորեն պահպանում է տնտեսական օբյեկտներին ու հանրային տրանսպորտին վերաբերող սահմանափակումները, որոնք Հայաստանում արդեն վաղուց հանվել են։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան