Ինչու Ռուստամ Բադասյանը չի մասնակցում կառավարության նիստին
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը չի մասնակցում կառավարության նիստին: Նրան փոխարինում է առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը:
Factor.am-ին նախարարությունից փոխանցեցին՝ քանի որ կառավարության նիստը հինգշաբթի օրվա փոխարեն չորեքշաբթի է տեղափոխվել, հնարավոր չի եղել տեղափոխել Ռուստամ Բադասյանի նախապես պայմանավորված առցանց կարևոր քննարկումը, այդ իսկ պատճառով Կառավարության այսօրվա նիստին ներկա էր փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը:
Նարեկ Կիրակոսյան