COVID-19-ի դեմ պատվաստանյութի ստեղծման համար արդեն ավելի քան 9.5 մլրդ եվրո է հավաքագրվել

Լուրեր

12.10.2026 | 23:18
Գազամատակարարման դադարեցումներ՝ Հայաստանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 22:59
Հայտնաբերվել է 505 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
12.10.2026 | 22:45
ԵՄ-ն Հայաստանին օգնել է հակազդել օտարերկրյա միջամտությանը․ Կալլաս
12.10.2026 | 22:36
Քննարկվել են Հայաստանի Կարմիր խաչի և Իրանի Կարմիր մահիկի ընկերությունների միջև համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 22:23
ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը ներկայացրել է ՌԴ-ի հնարավոր հարձակման դեպքում ծրագիրը՝ Կալինինգրադին ու Պետերբուրգին հարվածներով
12.10.2026 | 22:10
ԵՄ-ն հստակեցրել է իր դիրքորոշումը երևանյան COP17-ի համար
12.10.2026 | 21:58
Արարատ Միրզոյանն ու Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են Հայաստանի և Լեհաստանի համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 21:44
Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան CASCA+ միջազգային տրանսպորտային միջանցքի արձանագրություն են ստորագրել
12.10.2026 | 21:29
Թեհրանն անվտանգության համաձայնագիր է առաջարկում․ Ալիևն ընդունել է Իրանի ներքին գործերի նախարարին
12.10.2026 | 21:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.10.2026 | 21:00
Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:56
Լարված իրավիճակ՝ Շինարարների փողոցում. քաղաքապետարանից ժամանել են կրպակները քանդելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:44
Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենք է ստորագրել
12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
Բոլորը

SARS-CoV-2 նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի և դեղամիջոցների մշակման համար միջոցների հավաքագրման գլոբալ արշավի շրջանակում արդեն 9.5 մլրդ եվրո է հավաքագրվել։ DW-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։

«Հրաշալի արդյունք է, մենք հասել ենք Եվրահանձնաժողովի գլխավորած «Գլոբալ պատասխան» մարաթոնի առաջին խոշոր հանգրվանին»,- Twitter-ում գրել է ԵՀ նախագահը։

Ուրսուլա ֆոն դեր Լյայենը մայիսի 4-ին դոնորների միջազգային առցանց համաժողով էր կազմակերպել, որին, ի դեպ, ԱՄՆ-ն հրաժարվել է մասնակցել։ Առաջին փուլում հավաքվել է 7.4 մլրդ եվրո, այնուհետև անհատ անձինք, հիմնադրամներն ու երկրների կառավարությունները շարունակել են նվիրատվություն անել։

Այս նախաձեռնության նպատակն է գլոբալ մակարդակով համակարգել ուսումնասիրությունները՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի և դեղամիջոցի մշակման նպատակով։ Երբ նման դեղամիջոցներ ստեղծվեն, դրանք հասանելի կլինեն բոլոր երկրներին, այդ թվում՝ աղքատ։