Դուք բանակում անգամ չեք ծառայել, ձեզ պետք է տանել առաջնագիծ. ԲՀԿ-ականը՝ «Իմ քայլի» անդամներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 16:40
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
09.10.2026 | 16:32
Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
09.10.2026 | 16:19
Սպանության նախապատրաստության գործով 4 անձ է ձերբակալվել․ իրավապահները կանխել են հանցագործությունը
09.10.2026 | 16:08
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
09.10.2026 | 15:58
Վերացնել կալանքը, դադարեցնել հետապնդումը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել
09.10.2026 | 15:51
Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում
09.10.2026 | 15:35
Երևանում սպասվում են կարճատև անձրևներ
09.10.2026 | 15:23
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների լինելու լուրը // Ադրբեջաներեն երգ՝ Փաշինյանի տեսանյութում․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 15:20
Որ երկրների առաջնորդներն են շնորհավորել Պուտինի ծննդյան օրը․ նրանց թվում են Փաշինյանն ու Ալիևը
09.10.2026 | 15:15
Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ վարչապետ
09.10.2026 | 15:02
Հայտնի է «եկեղեցու շուրջ ճգնաժամն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը
09.10.2026 | 14:52
Չեռնոգորիայում ձերբակալվել է ՀՀ ընտրություններին միջամտած «Рыбарь» նախագծի ղեկավար Միխայիլ Զվինչուկը
09.10.2026 | 14:44
Ռոնալդուի մայր. «Կրիշտիանուին չեն գնահատում այնքան, որքան պետք է»
09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
Բոլորը

Մեր որոշ գործընկերներ ամպագոռգոռ բաներ են խոսում և էլի բաժանարար գծեր են դնում՝ ՀՀԿ-ի հետ ընկերներ եք և այլն: Դուք օր չունեք՝ առանց ՀՀԿ-ի անունը տալու, առանց դրա չեք կարողանում, իսկ այստեղ մենք քաղաքակա՞ն հարց ենք քննարկում: Այս մասին Երևանի ավագանու նիստին Երկրապահ կամավորականների միությանն անհատույց օգտագործման իրավունքով գույք տրամադրելու հարցի քննարկման ժամանակ հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանը:

«Ինչպես դուք ունեք ձեր կարծիքի իրավունքը, այդպես էլ՝ ընդդիմադիր գործիչները: Ասում եք՝ ընկերություն եք անում հանրապետականների հետ. դուք էլ եք անում և վերջիվերջո անգամ հանրապետականները մեր քաղաքացիներն են, այս երկրի քաղաքացիներն են, ի՞նչ, սպանե՞նք: Սա ի՞նչ մոտեցում է հարցին: Այդ կուսակցության ներկայացուցիչները մարդ չե՞ն: Կամ «Բարգավաճ Հայաստանը», որ 5 մանդատ ունի, դուք՝ 57, մենք մարդ չե՞նք, մեզ ոչ մեկը քվե չի՞ տվել, դուք պետք է ասե՞ք, դուք է էլ «պեչատը» դնե՞ք: Այդպես չէ, եկե՛ք հարգենք իրար»,- ասաց նա:

Ավագանու անդամի խոսքով՝ եթե ԵԿՄ-ին տարածքներ տրամադրելու հարցը բերվեր 10 օր առաջ, իրենք պետք է առանց ավելորդ քննարկումների կողմ քվեարկեին: «ԵԿՄ անդամները մեզնից խնդրել են մի քանի տարածք, այդ տարածքները կրճատվել են, դարձել են ընդամենը հիշատակի սենյակներ»,-նշեց նա:

Անդրադառնալով տեխնիկական խնդրի մասին դիտարկումներին, որ հարցը բերված է փաթեթով, ոչ թե յուրաքանչյուր տարածքի համար առանձին-առանձին, Առաքելյանն արձագանքեց. «Իսկ ի՞նչ կապ ունի, թե մենք քանի քառակուսի մետրի մեջ ենք հարգում, այդ հիշատակի անկյունները տեղադրում: Դուք փորձում ենք տեխնիկական կոնտեքստի մեջ տեղավորել այն, ինչը ձեր սրտում կա և ուզում եք տեխնիկական պատճառաբանության ներքո «սղղցնել» այն ցանկությունները, որ ձեր ներսում կան, որ ասեք՝ դե լավ, ինչո՞ւ ենք ԵԿՄ-ին տարածքներ տալիս»:

Ավագանու անդամի դիտարկմամբ՝ ռազմահայրենասիրությունը, հայրենիքը սիրելը ծիծաղելի է դարձել. «Ո՞նց այսպես, 2018-ից հետո հայրենիքի հանդեպ սերը պակասո՞ւմ է, ես ոմանց եմ ասում, այո՛, կան այդպիսի մարդիկ, որոնք հայրենիքի նկատմամբ պատասխանատվությունը և ազատամարտի նկատմամբ պատասխանատվությունը սարքել են զավեշտ: Դուք նույնիսկ բանակում չեք ծառայել, գնացեք բանակում ծառայեք»,- ասաց Հռիփսիմե Առաքելյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան