Պետականաշինության գործընթացում նախագահի փոխգործակցությունը վարչապետի և քաղաքական ու հասարակական այլ գործիչների հետ անհրաժեշտություն է․ՀՀ նախագահ

Լուրեր

12.10.2026 | 23:18
Գազամատակարարման դադարեցումներ՝ Հայաստանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 22:59
Հայտնաբերվել է 505 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
12.10.2026 | 22:45
ԵՄ-ն Հայաստանին օգնել է հակազդել օտարերկրյա միջամտությանը․ Կալլաս
12.10.2026 | 22:36
Քննարկվել են Հայաստանի Կարմիր խաչի և Իրանի Կարմիր մահիկի ընկերությունների միջև համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 22:23
ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը ներկայացրել է ՌԴ-ի հնարավոր հարձակման դեպքում ծրագիրը՝ Կալինինգրադին ու Պետերբուրգին հարվածներով
12.10.2026 | 22:10
ԵՄ-ն հստակեցրել է իր դիրքորոշումը երևանյան COP17-ի համար
12.10.2026 | 21:58
Արարատ Միրզոյանն ու Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են Հայաստանի և Լեհաստանի համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 21:44
Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան CASCA+ միջազգային տրանսպորտային միջանցքի արձանագրություն են ստորագրել
12.10.2026 | 21:29
Թեհրանն անվտանգության համաձայնագիր է առաջարկում․ Ալիևն ընդունել է Իրանի ներքին գործերի նախարարին
12.10.2026 | 21:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.10.2026 | 21:00
Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:56
Լարված իրավիճակ՝ Շինարարների փողոցում. քաղաքապետարանից ժամանել են կրպակները քանդելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:44
Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենք է ստորագրել
12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
Բոլորը

«Պետականաշինության գործընթացում նախագահի փոխգործակցությունը վարչապետի և քաղաքական ու հասարակական այլ գործիչների հետ անհրաժեշտություն է, -ռուսաստանյան «Սպուտնիկ-Արմենիա» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, պատասխանելով այն հարցին, թե ինչպիսի՞ հարաբերություններ ունի վաչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ -Ցանկանում եմ ընդգծել, որ ես՝ որպես պետականության և Սահմանադրության երաշխավոր, չեմ կարող ինձ ճոխություն թույլ տալ խոսելու անձնային հարաբերությունների մասին: Նախագահը պարտավոր է մտածել բացառապես պետական կատերգորիաներով՝ ձգտելով օժանդակել որակապես այլ քաղաքական մշակույթի ձևավորմանը, որից ուղղակիորեն կախված կլինի մեր ապագան»:

Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ առանձին վերցրած ոչ մի քաղաքական գործիչ և իշխանության ոչ մի ճյուղ չի կարող հաղթահարել երկրի առջև կանգնած խնդիրները: «Համակարգված մոտեցումը ոչ միայն անհրաժեշտ է, այլև այլընտրանք չունի, քանի որ մենք գտնվում ենք համաշխարհային փոփոխությունների խաչմերուկում, որոնք արդեն տեղի են ունենում մեր աչքի առաջ»,-նշել է Արմեն Սարգսյանն, ավելացնելով, որ մեր պետականաշինության վերջնական հաջողությունը կախված է հավասարակշռության և հակակշիռների համակարգի ստեղծումից:

Հանրապետության նախագահի խոսքով՝ մեր խնդիրների մեծ մասը բարդ, խճճված բնույթի են, ինչը մեզանից պահանջում է ունենալ ոչ ստանդարտ մտածողություն՝ գտնելու առավել արդյունավետ լուծումներ: «Հակառակ դեպքում մենք կարող ենք հայտնվել պատմության ճամփեզրին»,-ասել է նախագահը։

Ինչ վերաբերում է իրեն, Արմեն Սարգսյանն ասել է, որ լինելով Երրորդ Հանրապետության ակունքներում ՝ չէր ցանկանա գնահատականներ հնչեցնել այս կամ այն առանձին քաղաքական գործընթացների վերաբերյալ: «Իմ խնդիրը, որպես երկար քաղաքական ճանապարհ անցած նախագահ, համակարգային խնդիրներին լուծումներ գտնելն է, ինչպես նաև հայ ազգի և պետականության ամբողջականության երաշխավոր լինելը՝ պաշտպանելով մեր խորքային երկարաժամկետ շահերը: Հենց դրանում եմ տեսնում նախագահի ինստիտուտի հիմնական գործառույթը, -ասել է Հանրապետության նախագահը: -Միևնույն ժամանակ, պետք է հստակ գիտակցել, որ իմ իրավասությունները սահմանափակված են գործող Սահմանադրությամբ, և ես չեմ կարող ո՛չ ազդել քաղաքական որոշումների վրա, ո՛չ էլ՝ դրանց որևէ գնահատական տալ»: