Վստահության բարձր մակարդակը պետք է լինի ցանկացած վիճելի իրավիճակների կարգավորման հիմքը. նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել ռուսաստանյան «Սպուտնիկ» գործակալությանը

Լուրեր

12.10.2026 | 22:36
Քննարկվել են Հայաստանի Կարմիր խաչի և Իրանի Կարմիր մահիկի ընկերությունների միջև համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 22:23
ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը ներկայացրել է ՌԴ-ի հնարավոր հարձակման դեպքում ծրագիրը՝ Կալինինգրադին ու Պետերբուրգին հարվածներով
12.10.2026 | 22:10
ԵՄ-ն հստակեցրել է իր դիրքորոշումը երևանյան COP17-ի համար
12.10.2026 | 21:58
Արարատ Միրզոյանն ու Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են Հայաստանի և Լեհաստանի համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 21:44
Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան CASCA+ միջազգային տրանսպորտային միջանցքի արձանագրություն են ստորագրել
12.10.2026 | 21:29
Թեհրանն անվտանգության համաձայնագիր է առաջարկում․ Ալիևն ընդունել է Իրանի ներքին գործերի նախարարին
12.10.2026 | 21:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.10.2026 | 21:00
Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:56
Լարված իրավիճակ՝ Շինարարների փողոցում. քաղաքապետարանից ժամանել են կրպակները քանդելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:44
Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենք է ստորագրել
12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
12.10.2026 | 20:00
Թմրանյութ վաճառողները և օրենքով գողերն ունե՞ն քաղաքական հովանավորներ․ զրույց նախկին փոխոստիկանապետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 19:46
15 ժամ ջուր չի լինի Երևանի Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 19:32
Ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել
Բոլորը

«Ռուսաստանը համարվում է Հայաստանի ոչ միայն ռազմավարական գործընկերը և դաշնակիցը: Մեզ կապում են համատեղ հաղթահարված դժվարությունների փորձություն անցած և համատեղ հաջողություններով ամրապնդված բազմադարյա բարեկամական և ջերմ հարաբերությունները, ինչպես նաև բարդ իրավիճակներում միմյանց աջակցելու բնական ցանկությունը: Այդ իսկ պատճառով այդ հարաբերություններն այսօր դարձել են անխախտելի»,– «Սպուտնիկ Արմենիա» լրատվական գործակալության տնօրեն Դիմիտրի Պիսարենկոյին տված բացառիկ հարցազրույցում ասել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը՝ պատասխանելով Ռուսաստանի հետ համագործակցության և երկկողմ հարաբերություների առաջնահերթ ուղղությունների մասին հարցին:

Նախագահ Սարգսյանը նշել է, որ Ռուսաստանի հետ հարաբերություններում հայկական պետականությունն ունի նվազագույն և առավելագույն հիմնարար խնդիրներ: «Նվազագույն խնդիրն է պահպանել ռազմավարական երկխոսության նախկին մակարդակը, որը հիմնված է խորը պատմական և արժեքային կապերի վրա: Մենք պետք է գնահատենք մեր համատեղ ժառանգությունը և այս կամ այն քաղաքականությունն իրականացնելիս ուղղորդվենք հենց դրանով: Այդ դեպքում մենք զերծ կմնանք լուրջ սխալներից,-նշել է նախագահը:-Առավելագույն խնդիրն է մեր փոխհարաբերությունները հասցնել նոր մակարդակի, բացահայտել «անձեռնմխելի մնացած» ոլորտները և ստեղծել նոր հնարավորություններ: Մեր փիլիսոփայությունը պետք է բխի երկկողմ և բազմակողմ հարաբերություններում «միմյանց ուժեղացնելու» բանաձևից՝ տարածաշրջանային և համաշխարհային ձևաչափերով: Շատ բան կախված է նրանից, թե ինչպես ենք գործնականում ցուցադրելու մեր ռազմավարական դաշինքը՝ անկախ առանձին խնդիրներից»:

Նոր ուղղությունների շարքում նախագահն առանձնացրել է տարածաշրջանների մակարդակով համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը, մշակութային, հումանիտար և կրթական ծրագրերի ամրապնդումը. «Առավել հստակ լինելու համար ասեմ, որ մենք ունենք հսկայական ներուժ: Ռուսաստանի հետ համագործակցությունը բազմաշերտ է և ընդգրկում է մեր հարաբերությունների ողջ սպեկտրը: Այսօր մենք պետք է կարողանանք խորացնել այդ հարաբերությունները տարածաշրջանային տնտեսական նախագծերում, հատկապես՝ բարձր տեխնոլոգիաների, արհեստական բանականության և նորարարության, պարենի անվտանգության ոլորտներում: Անհրաժեշտ է ավելի սերտ փոխգործակցություն ծավալել էներգետիկայի ոլորտում, ներառյալ՝ միջուկայինը: Մեր հանրապետության ներուժը կարող է առանցքայիններից մեկը լինել Ռուսաստանի սննդի և պարենային անվտանգությանն աջակցելու գործում»:

Նախագահը նկատել է, որ նոր սերունդն այնքան էլ լավ ծանոթ չէ ռուսական դասական մեծ մշակույթին, հնարավորություն չունի Երևանում դիտելու թատերական ներկայացումներ և լսելու երաժշտություն, որոնք ժամանակին խոր հետք են թողել իրենց սերնդի վրա. «Մենք չպետք է մոռանանք մեր ընդհանուր ժառանգությունը բազմապատկելու կարևորության մասին: Կարծում եմ, որ երկկողմ հարաբերությունները նաև կարող են կարևոր գործոն դառնալ մեր երկրների բազմակողմ կապերում: Հայաստանը կարող է ծառայել կամուրջ տարբեր ինտեգրացիոն նախագծերի և տարածաշրջանների միջև, ինչպիսիք են` ԵԱՏՄ-ն և ԵՄ-ն»:

Պատասխանելով ներկայիս երկկողմ օրակարգի, Հայաստանում գործունեություն ծավալող ռուսաստանյան որոշ ընկերությունների ունեցած դժվարությունների մասին հարցին՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ խնդիրները, թյուրըմբռնումներն ու դժվարությունները միանգամայն նորմալ երևույթ են, երբ խոսքը միջպետական և առևտրային հարաբերությունների մասին է: «Այնուամենայնիվ, դրանք չպետք է ազդեն մեր ռազմավարական կապերի որակի վրա: Կա մի կարևոր բառ՝ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ: Մեր երկրների միջև վստահության բարձր մակարդակը պետք է լինի ցանկացած վիճելի իրավիճակների կարգավորման հիմքը,-ընդգծել է նախագահը: -Որպես անձ, ով շատ հեռու չէ կանգնած հայ-ռուսական հարաբերությունների հիմնական ռազմավարական ուղղությունների ձևավորման գործընթացից, այդ թվում՝ լոգիստիկայի, էներգետիկայի և այլ ոլորտներում, ես իմ գիտելիքները, հնարավորությունները և փորձը կներդնեմ՝ օգտակար լինելու Նախագահի ինստիտուտի իրավասությունների և հնարավորությունների շրջանակում»: