Վարչապետին փոխելու մասին առաջինը խոսել եմ ես. Վանեցյանը՝ Միքայել Մինասյանի հետ նույն ցանկությունն ունենալու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 17:25
Էր Ռիադի օդանավակայանի վրա հութիների հարձակումների հետևանքով Սաուդյան Արաբիայի երեք քաղաքացի է զոհվել
09.10.2026 | 17:19
Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող հարցեր
09.10.2026 | 17:17
«Էվերթոնը» վաճառքի է հանվել
09.10.2026 | 17:08
Պուտինը, Ալիևն ու Փեզեշքիանը Թուրքմենստանում եռակողմ հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 16:59
Հաշմանդամությունից պաշտպանությունը չի կարող կախված լինել միայն պաշտոնական կարգավիճակից․ ՄԻՊ
09.10.2026 | 16:48
Կարեն Խաչանովը ծանր հաղթանակով մեկնարկեց Շանհայի «Մասթերսում»
09.10.2026 | 16:40
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
09.10.2026 | 16:32
Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
09.10.2026 | 16:19
Սպանության նախապատրաստության գործով 4 անձ է ձերբակալվել․ իրավապահները կանխել են հանցագործությունը
09.10.2026 | 16:08
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
09.10.2026 | 15:58
Վերացնել կալանքը, դադարեցնել հետապնդումը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել
09.10.2026 | 15:51
Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում
09.10.2026 | 15:35
Երևանում սպասվում են կարճատև անձրևներ
09.10.2026 | 15:23
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների լինելու լուրը // Ադրբեջաներեն երգ՝ Փաշինյանի տեսանյութում․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 15:20
Որ երկրների առաջնորդներն են շնորհավորել Պուտինի ծննդյան օրը․ նրանց թվում են Փաշինյանն ու Ալիևը
Բոլորը

«Որևէ մեկը չփորձի ինձ կապի Միքայել Մինասյանի հետ, որովհետև Միքայել Մինասյանն իմ համար մարդ է, որը դեռ շատ հարցերի պետք է պատասխան տա Հայաստանի Հանրապետության օրենքների առջև». նախորդ տարվա սեպտեմբերին հրաժարական ներկայացնելիս ասել էր ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։

Այսօր Հատուկ քննչական ծառայությունից դուրս գալիս, որտեղ վերջինս հրավիրվել էր հարցաքննության, լրագրողները հետաքրքրվեցին, թե ի՞նչ նկատի ուներ։ «Եթե իրավապահ մարմինները կկարողանան հիմնավորել Միքայել Մինասյանի կամ ցանկացած անձի մեղավորությունը և դատարանը նրան կճանաչի մեղավոր, ուրեմն այդ մարդը մեղավոր է», – պատասխանեց Արթուր Վանեցյանը։

Նա ասաց, որ ԱԱԾ տնօրեն աշխատած ժամանակահատվածի տվյալները երբեք չի հրապարակելու։ Հարցին՝ ինչպե՞ս եղավ, որ իր և Միքայել Մինասյանի ցանկությունները համընկան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի և նոր կառավարություն ձևավորելու հարցում, Վանեցյանը պատասխանեց. «Եթե ուշադիր հետևել եք, վարչապետի հրաժարականի մասին առաջինը խոսել եմ ես՝ դեռևս հունվար ամսին։ Եվ հիմա, երբ արդեն բոլոր են խոսում դրա մասին, կարող են զուգահեռներ անցկացնել»։

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան