Քաջարանցիները բացեցին ոստիկանության մեքենայի ճանապարհը․ իրավիճակը հանգուցալուծվեց խաղաղ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր ամբողջ օրվա ընթացքում Սյունիքի Քաջարան քաղաքում ստեղծված լարված իրավիճակը հանգուցալուծվեց խաղաղ՝ առանց բախումների և միջադեպերի։

Ըստ լրատվամիջոցների հրապարակումների՝ ոստիկանական գործողությունից հետո Քաջարանում բերման են ենթարկել 3 անձի։ Ըստ նրանց կողմնակիցների՝ չեն ներկայացվել փաստաթղթեր, և բաժանմունքում նրանց նկատմամբ բռնություն է գործադրվել։

Ոստիկանությունն այսօր փորձում էր բերման ենթարկվածներին տեղափոխել Երևան, սակայն մարդիկ փակել էին ոստիկանության մեքենաների ճանապարհը և թույլ չէին տալիս շարժվել։ Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը քիչ առաջ հայտարարեց՝ իրեն հավաստիացրել են, որ բռնություն չի լինելու ձերբակալված անձանց նկատմամբ, իսկ բռնություն կիրառած անձինք կկրեն պատասխանատվություն:

«Այն անձինք, ովքեր ի սկզբանե բռնություն գործադրեցին, պատժվելու են օրենքի ողջ խստությամբ։ Ժողովուրդ ջան, դուք եք որոշում՝ ինչ անենք։ Համոզված եմ, որ երաշխիքներ իրենք տվել են։ Չեմ կասկածում՝ ՀՀ քրեական վարչության պետի ասածը, որ լինելու է օրինական դաշտում, չի կատարվի։ Քրեական գործ կա հարուցված, հետո կերևա՝ ով է անմեղ, ով՝ մեղավոր։ Երաշխիքները չպահելու դեպքում շատ վատ կլինեն հետևանքները։ Ես համոզված եմ, որ գործը լինելու է առանց բռնության։ Որոշենք ժողովուրդ ջան»,- հայտարարեց քաղաքապետը։

Կապանի ոստիկանության շենքի առաջ հավաքված մարդիկ հավանություն տվեցին քաղաքապետի առաջարկած տարբերակին՝ ոստիկանական մեքենային թույլ տալ շարժվել դեպի Երևան։

Այսօր Քաջարանի քաղաքապետը դուրս էր եկել Կապանի ոստիկանության շենքից ու հայտարարել, թե ձերբակալվածներին ինքը տեսել է և որ նրանք բռնության են ենթարկվել։ Ոստիկանությունում ծառայողական քննություն է սկսվել այս մասով։