1 տարի 7 ամսվա ընթացքում ոչ ոքի չեն ասել՝ աչքիդ վերևն ունք կա. Հունան Պողոսյանը խոսեց ցուցարարների հետ

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը ժամանել է Կապան, որտեղ արդեն մի քանի ժամ է՝ Ոստիկանության շենքի առջև հավաքված քաջարանցիները պահանջում են ազատ արձակել ձերբակալված քաջարանցիներին՝ հայտարարելով, որ նրանց Ոստիկանությունում բռնության են ենթարկել։

Հունան Պողոսյանը փորձում է համոզել քաջարանցիներին վստահել քննությանը, ասում է, որ ոստիկանությունում բերման ենթարկվածին բռնության ենթարկելու գործով ծառայողական քննության արդյունքում մեղավորը կպատժվի, և կոչ է անում հանդարտվել ու դադարեցնել բողոքի ակցիան։

Նշենք, որ տասնյակ քաղաքացիներ են հավաքվել բողոքի։ Ցուցարարներից մեկը վրդովվեց մարզպետի խոսքից:

«Մենք նենց մարդկանց ենք մերժել, որ ձեզ հաստատ մերժելու ենք։ Մենք ուզում ենք, որ Դուք մեզ պաշտպանեք, իսկ Դուք համոզում եք՝ մեզ պաշտպանելու փոխարեն»,- ասաց նա։

Մարզպետն առաջարկեց, որ հարազատներից մոտ 15 մարդ իր հետ մտնի ներս, քննարկեն ու հասկանան իրավիճակը։ Մարզպետը հավաքվածներին կոչ արեց թուլ չտալ, որ ոմանք իրենց օգտագործեն։

«1 տարի 7 ամսվա ընթացքում ոչ ոքի չեն ասել՝ աչքիդ վերևն ունք կա»,- շեշտեց Պողոսյանը՝ հավելելով, որ այժմ զուտ դատաիրավական գործընթաց է ընթանում։

Հիշեցնենք, որ Կապանում այսօր լարված իրավիճակ է։ Ոստիկանության շենքի դիմաց հավաքվել են բազմաթիվ քաջարանցիներ, որոնք պահանջում են Երևան չտեղափոխել և ազատ արձակել բերման ենթարկված, ապա ձերբակալված իրենց համաքաղաքացիներին։ Շենքի առջև հավաքված հարազատների տեղեկություններով՝ ձերբակալվածներին Ոստիկանությունում ծեծի են ենթարկել։ Ոստիկանությունը հերքում է բռնություն գործադրելու մասին տեղեկությունները։

Նշենք, որ բերման ենթարկվածները երեքն են, մի հոգու՝ Նվեր Խաչատրյանին, սխալմամբ են բերման ենթարկել, ապա՝ ազատ արձակել։

Մերի Մարտիրոսյան