Քաջարանում ու Կապանում զարգացող իրադարձությունները խիստ մտահոգիչ են. Հայաստանի համայնքների միություն

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Քաջարանում ու Կապանում զարգացող իրադարձությունները խիստ մտահոգիչ են: Այս մասին ասված է Հայաստանի համայնքների միության Էմին Երիցյանի հայտարարությունում:

«Անհանգստություն են առաջացնում իրավական գործընթացների ենթադրյալ փոխկապակցվածությունը քաղաքական գործընթացներին, դրանց մեկաբանումը քաղաքական մոտիվացվացությամբ։

Այդ հայտարարություններն արվում են ոչ միայն սոցիալական ցանցերում կամ ցուցարարների կողմից, այլև այդ մասին հատուկ հայտարարությամբ է հանդես եկել Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը՝ տեղի ունեցողը որակելով որպես քաղաքական հետապնդում։

Ընտրված պաշտոնյայի կողմից նման հայտարարությունն ինքնին մի փաստ է, որի շուրջ պետք է հատուկ քննություն իրականացվի։

Հայաստանում տեղական ժողովրդավարության, տեղական ինքնակառավարման մարմինների ու Հայաստանի համայնքների միության համար սրանք արտառոց գնահատականներ են ու արտառոց իրավիճակ է, երբ քաղաքապետն ու համայնքի ցուցարար բնակիչները հայտարարում են քաղաքական հետապնդման մասին։

Լինելով Հայաստանի տեղական ժողովրդավարության ու Հայաստանի Հանրապետության բարձր վարկի ջատագով, ՀՀ քաղաքական ու իրավապահ մարմիններից ակնալում եմ, որ՝

– հարցի քննությունն ընթանա հնարավորինս թափանցիկ,

– բացառվի համայնքապետի նկատմամբ քաղաքական ճնշման որևէ ակնհայտ կամ թաքնված գործողություն,

– Քաջարանի ցուցարար բնակիչներին կոչ եմ անում դրսևորել զսպվածություն»,- ասված է հայտարարությունում։