Աշխարհում կորոնավիրուսի դեպքերի թիվը 5․4 միլիոն է, որից 2․8 միլիոնը՝ ակտիվ. worldometers.info

Լուրեր

17.11.2026 | 23:25
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.11.2026 | 23:10
25-ամյա հետախուզվողը հայտնաբերվել և ձերբակալվել է մայրաքաղաքում
17.11.2026 | 22:53
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սանտիմետրով
17.11.2026 | 22:39
Ադրբեջանում առաջարկում են է՛լ ավելի խստացնել ՀԿ-ների գործունեությանը վերաբերող օրենսդրությունը
17.11.2026 | 22:22
Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը
17.11.2026 | 22:08
Դատարանը վարույթ ընդունեց հայցադիմումը․ ընտրություններից 12 օր առաջ ԸԸՀ-ն պահանջում է չեղարկել թեկնածուի գրանցումը
17.11.2026 | 21:56
ԱՄՆ-ն խստացնում է արհեստական բանականության առաջադեմ չիպերի արտահանման կանոնները՝ Nvidia-ի ղեկավարի շուրջ սկանդալից հետո
17.11.2026 | 21:40
Ադրբեջանն ու Վրաստանը համատեղ զորավարժությունների անցկացման հարցեր են քննարկել
17.11.2026 | 21:28
Տեղի են ունեցել ՀՀ-ԳԴՀ պաշտպանական խորհրդակցությունները
17.11.2026 | 21:15
Ընդդիմությունն ունի բոլոր շանսերը՝ թույլ չտալու սահմանադրական հանրաքվե, հուսանք՝ մանդատագողություն չի լինի․ Դավիթ Խաժակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 21:08
Ինչ է քննարկվել «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով հանդիպմանը
17.11.2026 | 20:56
Աննա Հակոբյանն ընդվզման կոչ է անում․ ով է պատասխանատու խցանումների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 20:44
Լրագրողական հետաքննությունը բացահայտել է Deutsche Bank-ի կապերը ռուսաստանցի օլիգարխների, Ջեֆրի Էփշթեյնի և Դոնալդ Թրամփի հետ
17.11.2026 | 20:30
Ունեմ վարկած՝ Արմեն Գրիգորյանը կատարում է Փաշինյանի հանձնարարությունը՝ պատրաստելու շրջադարձն արևմտամետ կուրսից․ Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 20:19
20։10-ի դրությամբ, Նոյեմբերյանի և Բերդի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է
Բոլորը

Աշխարհում COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն արդեն գերազանցել է 5․4 միլիոնը։ Worldometers.info վիճակագրական կայքի տվյալներով՝ դեպքերի ընդհանուր թիվը 5․408․187 է որից 2․815․240՝ ակտիվ։ Մահվան ելքերի թիվը 344․041 է։ 53․267 մարդ ծանր կամ ծայրահեղ ծանր վիճակում է։

Վարակման դեպքերի ամենամեծ ցուցանիշը գրանցվել է ԱՄՆ-ում՝ 1․666․828։ Մահվան դեպքերը 98․683 են։

Կորոնավիրուսի արդեն 349․113 հաստատված դեպք արձանագրած Բրազիլիայում, վերջին օրերին, վարակի աննախադեպ բռնկում է։ Իր այս ցուցանիշով երկիրը հայտնվել է 2-րդ հորիզոնականում։ Այնտեղ մինչ օրս կորոնավիրուսից մահվան 22․165 դեպք է գրանցվել։ Հայտնաբերված վարակակիրների թվով 3-րդ տեղում հարևան Ռուսաստանն է՝ 335․882 դեպքով։ Մահվան ելքերն այնտեղ 3․388 են։ 4-րդ հորիզոնականում Իսպանիան է՝ 282․370 հաստատված դեպքով և 28․678 մահվան ելքով։ Իսկ ահա Միացյալ Թագավորությունը, որտեղ մինչ օրս կորոնավիրուսի 257․154 դեպք է գրանցվել, շարունակում է եվրոպական երկրների շարքում մահացությունների թվով առաջատարը մնալ՝ 36․675 դեպքով։

Նելլի Մելքոնյան