Նախագահի լուսանկարի փոխարեն Արցախում պաշտոնյաների աշխատասենյակներում կլինեն հերոսների լուսանկարներ

Լուրեր

12.10.2026 | 23:18
Գազամատակարարման դադարեցումներ՝ Հայաստանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 22:59
Հայտնաբերվել է 505 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
12.10.2026 | 22:45
ԵՄ-ն Հայաստանին օգնել է հակազդել օտարերկրյա միջամտությանը․ Կալլաս
12.10.2026 | 22:36
Քննարկվել են Հայաստանի Կարմիր խաչի և Իրանի Կարմիր մահիկի ընկերությունների միջև համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 22:23
ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը ներկայացրել է ՌԴ-ի հնարավոր հարձակման դեպքում ծրագիրը՝ Կալինինգրադին ու Պետերբուրգին հարվածներով
12.10.2026 | 22:10
ԵՄ-ն հստակեցրել է իր դիրքորոշումը երևանյան COP17-ի համար
12.10.2026 | 21:58
Արարատ Միրզոյանն ու Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են Հայաստանի և Լեհաստանի համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 21:44
Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան CASCA+ միջազգային տրանսպորտային միջանցքի արձանագրություն են ստորագրել
12.10.2026 | 21:29
Թեհրանն անվտանգության համաձայնագիր է առաջարկում․ Ալիևն ընդունել է Իրանի ներքին գործերի նախարարին
12.10.2026 | 21:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.10.2026 | 21:00
Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:56
Լարված իրավիճակ՝ Շինարարների փողոցում. քաղաքապետարանից ժամանել են կրպակները քանդելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:44
Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենք է ստորագրել
12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
Բոլորը
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Սիրելի՛ հայրենակիցներ

Այսօր ցանկանում եմ անդրադառնալ պետական բարձրաստիճան պաշտոնյաների աշխատասենյակներում հանրապետության նախագահի լուսանկարն ունենալու՝ պարտադիր դարձած երևույթին: Եթե այն ընկալվում է որպես պետականության հանդեպ եղած տվյալ պաշտոնյայի կամ քաղաքացու հարգանքի դրսևորում, ապա իմ հորդորն ու ցանկությունն է, որ այսուհետ, նախագահի լուսանկարի փոխարեն, այդ աշխատասենյակների ամենատեսանելի անկյունը տրամադրվի մեր զոհված հարազատների կամ հերոսների լուսանկարներին:

Դա իմ՝ որպես Արցախի Հանրապետության նախագահի, եթե կուզեք այդպես ընկալել, առաջին որոշումն է: Մեր ժողովրդի ազատ, արդար ու արժանապատիվ ապագայի կառուցման համար նրանք կյանքով են հատուցել, որպեսզի ապրողներս կարողանանք իրագործել նրանց պատգամը: Ա՛րդ, թող որ ամեն մի պաշտոնյա, ով տեղ կունենա ձևավորվելիք կառավարությունում, յուրաքանչյուր աշխատանքային օրը սկսի մեր զոհված հերոսների աչքերին նայելով և քաջություն ունենա ինքն իրեն հարցնելու՝ արդյո՞ք պատրաստ է նրանց նվիրական գործը շարունակելու…

Մեր զոհված հայորդիների պատիվը մեր խիղճն է՝ մեր ունեցած ծանր ու դժվարին անցյալի, մեր շահած ու փայփայած ներկայի և լուսավոր ու բարեկեցիկ ապագայի նկատմամբ, որի շինարարը մեզանից յուրաքանչյուրն է: Մեր հոտնկայս հարգանքն ու խոնարհումը առոչինչ են, եթե թերանում ենք մեր պարտականություններում:

Հ.Գ. Արցախյան գոյապայքարի ամեն մի զոհի հիշատակին նվիրված սոսյաց անտառի տնկումն առաջիկա տարիներին անպայման իր ավարտին ենք հասցնելու: Իսկ ռազմահայրենասիրական դաստիարակությունը առանձնահատուկ տեղ է ունենալու մեր կյանքում և գործունեության մեջ»: