Վրաստանում արտակարգ դրությունը չեղարկվեց. ինչպե՞ս հաջողվեց հարևան երկրին խուսափել վարակի և մահվան մեծաթիվ դեպքերից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօրվանից Վրաստանում արտակարգ դրության ռեժիմը դադարել է գործել: Չեղարկվել է նաև պարետային ժամը: Դա, սակայն, չի նշանակում, որ ամբողջ երկրի տարածքում սահմանափակումներն անմիջապես կվերացվեն: Վարչապետի խորհրդական Իրակլի Չիկովանին տեղեկացրել է, որ յուրաքանչյուր սահմանափակման հարցով կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջգերատեսչական համակարգող խորհրդում քննարկումներ են լինում կառավարության ներկայացուցիչների, համաճարակաբանների, այլ մասնագետների մասնակցությամբ:

Վարչապետ Գիորգի Գախարիան համակարգող խորհրդի անդամներին շնորհակալություն է հայտնել այս ամիսների լարված աշխատանքի համար, բայց և զգուշացրել. զգոնությունը չպետք է թուլացնել:

«Սա անչափ կարևոր պայքար էր, սակայն ցանկանում եմ նշել, որ այն դեռ չի ավարտվել: Մեր հիմնական խնդիրն է՝ աստիճանաբար գործարկել տնտեսությունը: Ունենք ևս մեկ խնդիր՝ վերակենդանացնել քաղաքական գործընթացը, սակայն չպետք է մոռանանք, որ ամբողջ աշխարհ այսօր պատրաստվում է համավարակի երկրորդ ալիքին, որը շատ մեծ մարտահրավեր է»,- ասել է Գախարիան:

Իսկ ինչ աշխատանքներ են արվել այս ամիսների ընթացքում Վրաստանում, որտեղ Կովկասի տարածաշրջանում կորովիրուսային ամենաբարվոք իրավիճակն է արձանագրվել: Փորձագետները նշում են, որ այս երկրի կառավարության ձեռնարկած կանխարգելիչ միջոցառումներն ակտիվ արձագանքման հրաշալի օրինակ են:

Փետրվարի վերջին, առաջին քաղաքացու մոտ վարակի բացահայտումից անմիջապես հետո, Վրաստանում սկսեցին չեղարկել ավիահաղորդակցությունը, փակել սահմանները: Մարտի սկզբին փակվեցին դպրոցները, մշակութային հաստատությունները, հանգստավայրերը, մարտի կեսերին էլ՝ հյուրանոցները, ռեստորանները, անորոշ ժամկետով արգելված են բոլոր տեսակի զանգվածային միջոցառումները: Արգելվեց նաև հանրային տրանսպորտի գործունեությունը, որոշ խոշոր քաղաքներ, այդ թվում՝ մայրաքաղաք Թբիլիսին, ժամանակավորապես «փակվեցին»: Եվ սա այն դեպքում, երբ վարակակիրների թիվը երկրում դեռևս չէր հասնում 100-ի:

Ավելի ուշ երկրում արտակարգ դրության ռեժիմ և պարետային ժամ սահմանվեց: Բնակավայրերում ամենուր պարեկային ոստիկաններ էին: Սահմանափակումներին Վրաստանի քաղաքացիները հարկադրված էին հետևել. նվազագույն խախտման դեպքում անգամ մեծ տուգանք էր նախատեսվում՝ 3.000 լարի, որը համարժեք է 860 եվրոյին: Կարանտինային միջոցների սահմանումից հետո, առաջին իսկ օրերին, Թբիլիսիում մի քանի տասնյակ իրավախախտներ տուգանվեցին:

Այնուամենայնիվ, ինչպե՞ս Վրաստանին հաջողվեց կանխել հնարավոր մեծաթիվ վարակի դեպքերը. Factor.am-ի հետ զրույցում Վրաստանի հիվանդությունների կանխարգելման ազգային կենտրոնի փոխտնօրեն Պաատա Իմնաձեն ասաց՝ ամենամեծ գործն արեց հենց բնակչությունը:

«Լայնածավալ իրազեկման աշխատանքներ տարվեցին, որը սկսեցինք դեռևս հունվարին: Հենց այդ ժամանակ էլ, երբ դեռ երկրում կորոնավիրուսով վարակի ոչ մի դեպք չկար, ցամաքային սահմաններին և օդանավակայաններում խիստ վերահսկողություն սահմանվեց: Բայց ուզում եմ ամենամեծ շնորհակալությունը հայտնել մեր բնակչությանը, որովհետև առանց նրա օգնության ոչ մի արգելող միջոց օգուտ չէր տա: Մեր քաղաքացիներն ամենայն լրջությամբ մոտեցան ստեղծված իրավիճակին և ենթարկվեցին բոլոր սահմանափակումներին»,- նշեց նա:

Հարցին՝ հետադարձ հայացք նետելով՝ ինչպե՞ս է գնահատում Վրաստանի առողջապահական համակարգը, արդյո՞ք այն պատրաստ էր այս իրավիճակին, Պաատա Իմնաձեն պատասխանեց. «Մենք կորոնավիրուսին թույլ չտվեցինք անգամ, որ այն փորձության ենթարկի մեր առողջապահական համակարգը: Շատ արագ մենք շուրջ 800 մահճակալ նախապատրաստեցինք տարբեր հիվանդանոցներում, առաջին հերթին՝ ինֆեկցիոն: Սակայն նույնիսկ հիվանդության տարածման պիկի ժամանակ բուժհաստատությունները բեռնված չէին»:

Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը չի հերքում. Վրաստանում սահմանափակող միջոցներն ավելի խիստ էին և ուժեղ, բայց, նրա խոսքով, սա չի նշանակում, որ հարևան երկրի առողջապահական համակարգն ավելի լավն է:

Վրաստանում արձագանքել են Արսեն Թորոսյանի հայտարարությանը՝ նշելով, որ վրացական կողմը չի թաքցնում կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը: Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական գծով ղեկավար Մարինա Էզուգբայան ասել է, որ իրենց բոլոր տվյալները ճիշտ են, փաստերը թաքցնելը, ինչպես նաև դրա մասին խոսելն իմաստ չունի: Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ու հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամքրելիձեն էլ Թորոսյանի հայտարարությունը որակել է ոչ դիվանագիտական։

Հավելենք, որ 3.7 մլն բնակչություն ունեցող Վրաստանում, մայիսի 23-ի դրությամբ, վարակի 728 հաստատված դեպք կա, 12 մահ է արձանագրվել: Համեմատության համար նշենք, որ Հայաստանում վարակվածների թիվը 6.302 է, 77 մահ է արձանագրվել, իսկ Ադրբեջանում, վերջին տվյալներով, վարակվել է 3.855 մարդ, մահվան ցուցանիշը 46 է:

Մանրամասները՝ տեսանյութում:

Թամարա Հակոբյան