Արարատ Միրզոյանը հանդիպել է Արցախի ԱԺ նորընտիր նախագահ Արթուր Թովմասյանի հետ

Լուրեր

19.09.2026 | 12:59
ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումների մասնակիցների անվտանգության ապահովման նպատակով Երևանում երթևեկությունը կսահմանափակվի
19.09.2026 | 12:34
Պետր Յան. «Արման Ծառուկյանը կհաղթի Մաուրիսիո Ռուֆիին»
19.09.2026 | 12:12
ԱՄՆ-ը Դանիայի և Գրենլանդիայի հետ համաձայնագիր է կնքել՝ կղզու անվտանգության նկատմամբ «մշտական վերահսկողության» մասին․ Թրամփ
19.09.2026 | 11:55
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 19-ի դրությամբ
19.09.2026 | 11:33
Նավթի գները նվազել են
19.09.2026 | 11:16
Սան Պաուլո. Ալինա Չարաևան չի կարողացել դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.09.2026 | 10:56
Հզոր պտտահողմ է դիտվել Սևանա լճում
19.09.2026 | 10:41
Եվս չորս հայ բռնցքամարտիկներ հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում
19.09.2026 | 10:30
Սեպտեմբերի 19. Արցախի հայաթափումից երեք տարի անց
19.09.2026 | 10:22
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների մրցակիցները 4-րդ տուրում
19.09.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
19.09.2026 | 09:52
UFC. Արման Ծառուկյանը և Մաուրիսիո Ռուֆին կշռվել են, հայացքների մենամարտը լարված է անցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.09.2026 | 09:41
Արսեն Հարությունյանը նվաճել է RAF-ի չեմպիոնական գոտին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.09.2026 | 01:11
ԱԺ պատգամավորներին Անկախության 35-ամյակի առթիվ պարգևավճարներ կտրվեն․ «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչները կհրաժարվեն դրանցից
18.09.2026 | 23:14
Nestlé-ն և «Աշան»-ը մեկնաբանել են ընկերություններում ժամանակավոր կառավարում սահմանելու՝ Պուտինի հրամանագիրը
Բոլորը

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը հանդիպել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նորընտիր նախագահ Արթուր Թովմասյանի հետ։

 

«Արարատ Միրզոյանը շնորհավորել է իր գործընկերոջը չափազանց կարևոր պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և հաջողություն ցանկացել։ Նա իր պատրաստակամությունն է հայտնել աջակցելու արցախցի գործընկերներին իրենց գործունեության բոլոր ոլորտներում։ Հայաստանի խորհրդարանի ղեկավարը վստահություն է հայտնել, որ Արցախի՝ վեցերորդ գումարման Ազգային ժողովի հետ գոյություն ունեցած սերտ համագործակցությունը էլ ավելի է զարգանալու։

 

Արթուր Թովմասյանը, ողջունելով իր պաշտոնակցին, նշել է, որ երկու խորհրդարանները մեծ աշխատանք ունեն կատարելու հայ ժողովրդի ընդհանուր օրակարգի՝ այդ թվում Արցախյան հիմնախնդրի և Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ։ Արցախի օրենսդիր մարմնի ղեկավարը հավաստիացրել է, որ պահպանելու և զարգացնելու են կապերը ՀՀ Ազգային ժողովի հետ։ Նա պատրաստակամություն է հայտնել նոր թափ հաղորդելու երկու խորհրդարանների աշխատանքին նաև հանձնաժողովների մակարդակում։

 

Զրուցակիցների քննարկումը շարունակվել է արդեն ընդլայնված կազմով»,- ասված է հաղորդագրությունում: