ՊՆ-ն տիեզերական անվանումով և տիեզերական միջոցներով ՓԲԸ է ստեղծում, որի գործունեությունը գաղտնի է

Լուրեր

12.11.2026 | 11:39
Մտածում են՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց պետք է խնամք տրամադրել և առանձնացնել․ Բաթոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:31
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:27
Nvidia-ի տնօրենների խորհուրդը պատրաստվում է պաշտոնանկ անել գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգին՝ Լրտեսական սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 11:20
Փաշինյանն ու Ալիևը կարող են Դուբլինում հանդիպել․ ադրբեջանական ԶԼՄ-ներ
12.11.2026 | 11:18
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում 
12.11.2026 | 11:11
Բոլորն ունեն արժանապատիվ կյանքի իրավունք․Մարագոսը՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:00
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
12.11.2026 | 11:00
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:50
«Կոմիտաս պարկ»-ի գազիֆիկացման խնդիրը լուծվել է․ բնակիչները կառուցապատողի համաձայնության կարիք չունեն
12.11.2026 | 10:48
Սուրեն Կատվալյանը՝ պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 10:41
Սանկտ Պետերբուրգում ռուս գնդապետի ավտոմեքենա են պայթեցրել․ նա զոհվել է
12.11.2026 | 10:30
«Գոլդ» համարներից որքա՞ն գումար է փոխանցվել պետբյուջե
12.11.2026 | 10:16
«Հոգեկան առողջությունը Հայաստանում․ դեպի իրավունքների վրա հիմնված համայնքահենք աջակցություն». ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:10
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում համար է վարձել պետբյուջեի հաշվին
12.11.2026 | 10:00
Առանց հավաստագրի՝ մանկապարտեզի ղեկավար, այժմ՝ ՔՊ-ի թեկնածու․ ի՞նչ է կատարվում Սպիտակում
Բոլորը

Պաշտպանության նախարարությունը նոր, տիեզերական անվանումով ձեռնարկություն է հիմնում՝ «Գեոկոսմոս» փակ բաժնետիրական ընկերություն: Այն նպատակ է ունենալու ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու ճանապարհով շահույթ ստանալ: Ընկերության ստեղծման վերաբերյալ կառավարության որոշումը ներառված է գործադիրի վաղվա օրակարգում: Հարցը չզեկուցվող է, այսինքն, կառավարության անդամների հրապարակային քննարկման չի դրվելու:

Հայտնի է, որ «Գեոկոսմոս» ընկերության համար ձեռք է բերվել 108 քմ արտադրատարածք, երկրի հեռահար զոնդավորման տվյալների ընդունիչ կայան, համակարգիչներ, գրասենյակային կահույք, նաև մեկ ռուսական արտադրության մարդատար ավտոմեքենա, ԳԱԶ 31-010 մակնիշի:

Ինչո՞վ է զբաղվելու «Գեոկոսմոսը»՝ առուծախով, թ՞ե ինչ-որ արտադրանք է թողարկելու: Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, պատասխանելով Factor.am-ի այս հարցերին, նշեց, որ կազմակերպության գործունեությունը գաղտնի է: Եվ ահա այս գաղտնի, անհայտ նպատակով ստեղծվող ձեռնարկությունը ահռելի կանոնադրական կապիտալ ունի՝ մոտ 420 մլն դրամ: Ստացվում է՝ հարկատուները հսկայական գումարներ են տալիս, բայց ոչ կարող են վերահսկել դրանց ծախսումը, ոչ էլ գոնե իմանալ, թե ինչին են դրանք ծառայեցվելու:

Դոկտոր, պրոֆեսոր, առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանը, որը կառավարման մասնագետ է և բազմաթիվ հետազոտություններ ունի պետական կառավարման հարցերին նվիրված, վստահեցնում է, որ պաշտպանական գերատեսչությունն ու այլ ուժայինները դեռևս խորհրդային ժամանակներից արտոնյալ են եղել բյուջեն ծախսելու հարցում: «Դա նոր երևույթ չի մեր իրականության մեջ: Այո, կան նախարարություններ, որոնք առաջին հորիզանականի վրա են գտնվում՝ ՊՆ-ն, ոստիկանությունը, այլ ուժայինները: Հետո գալիս են միջին տեղում գտնվող՝ ֆինանսական գերատեսչությունները: Դրանք նվազ արտոնյալ են, գումարներ են հավաքագրում և բաժանում: Եվ միայն վերջում, այսպես ասած, «ավլեմ-թափեմ փոշին» նախարարություններն են՝ սոցապը, կրթության ու առողջապահության նախարարությունները»:

Սյուզան Սիմոնյան