Դատարանը մերժեց «Սասնա ծռեր»-1-ի գործից անջատված մասերը մեկ վարույթում միավորելու մասին պաշտպանական կողմի միջնորդությունը

Լուրեր

12.11.2026 | 11:39
Մտածում են՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց պետք է խնամք տրամադրել և առանձնացնել․ Բաթոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:31
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:27
Nvidia-ի տնօրենների խորհուրդը պատրաստվում է պաշտոնանկ անել գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգին՝ Լրտեսական սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 11:20
Փաշինյանն ու Ալիևը կարող են Դուբլինում հանդիպել․ ադրբեջանական ԶԼՄ-ներ
12.11.2026 | 11:18
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում 
12.11.2026 | 11:11
Բոլորն ունեն արժանապատիվ կյանքի իրավունք․Մարագոսը՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:00
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
12.11.2026 | 11:00
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:50
«Կոմիտաս պարկ»-ի գազիֆիկացման խնդիրը լուծվել է․ բնակիչները կառուցապատողի համաձայնության կարիք չունեն
12.11.2026 | 10:48
Սուրեն Կատվալյանը՝ պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 10:41
Սանկտ Պետերբուրգում ռուս գնդապետի ավտոմեքենա են պայթեցրել․ նա զոհվել է
12.11.2026 | 10:30
«Գոլդ» համարներից որքա՞ն գումար է փոխանցվել պետբյուջե
12.11.2026 | 10:16
«Հոգեկան առողջությունը Հայաստանում․ դեպի իրավունքների վրա հիմնված համայնքահենք աջակցություն». ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:10
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում համար է վարձել պետբյուջեի հաշվին
12.11.2026 | 10:00
Առանց հավաստագրի՝ մանկապարտեզի ղեկավար, այժմ՝ ՔՊ-ի թեկնածու․ ի՞նչ է կատարվում Սպիտակում
Բոլորը

«Սասնա ծռեր»-1-ի գործով այսօրվա դատական նիստում դատարանը՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, ևս մերժեց գործից անջատված մասերը մեկ վարույթում միավորելու մասին պաշտպանական կողմի միջնորդությունը: Նույնաբովանդակ միջնորդությունները անջատված երկու գործերով նույնպես մերժվել են. տեղեկացնում է «Փաստինֆոն»:

Ամբաստանյալ Սմբատ Բարսեղյանի պաշտպան Հայկ Ալումյանն իր միջնորդության մեջ նշեց, որ գործից մասեր անջատելու հետևանքով խախտվում են ամբաստանյալների իրավունքները: Մասնավորապես, նույն վկաները երեք գործերով էլ հարցաքննվելու են և հնարավոր է նրանց ցուցմունքներում լինեն տարբերություններ, այս գործով ամբաստանյալները մյուս երկու գործերով ներկա չեն լինելու, որպեսզի հարցեր ուղղեն վկաներին:

Բացի այդ, եթե երեք գործերով դատավորների միջև ներքին համաձայնություն չկա գործերով դատավճիռները միաժամանակ կայացնելու մասին, ապա գործերից մեկով առաջինը կայացված դատավճռով հաստատված է համարվելու հանցագործության դեպքը, այսինքն՝ այդ դատավճիռը կանխորոշելու է մյուս երկու դատավճիռները: Ըստ պաշտպանի, այս պայմաններում խախտվելու է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի վեցերորդ հոդվածով երաշխավորված արդար դատաքննութան իրավունքը, ինչպես նաև անմեղության կանխավարկածի սկզբունքը:

Բոլոր պաշտպանները միացան միջնորդությանը: Նշվեց, որ գործից մասերն արհեստականորեն են անջատվել, դրանով խախտվում են ամբաստանյալների իրավունքները, մասնավորապես, ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքը: Գործի քննության արդյունվետությունն, ըստ պաշտպանական կողմի, կարելի է ապահովել միայն մեկ ճանապարհով՝ միջնորդությունը բավարարելով: Եթե միջնորդությունը չբավարարվի, ըստ պաշտպանական կողմի, ապա դա կնշանակի, որ իրականացվում է ոչ թե քրեական, այլ քաղաքական դատավարություն:

Ամբաստանյալ Վարուժան Ավետիսյանն իր հերթին հավելեց, որ սա մասամբ դատարան կհամարվի, եթե քննի ապստամբության գործը, հակառակ դեպքում դա կլինի հաշվեհարդար:

Դատարանը, սակայն, չհամաձայնեց պաշտպանական կողմի փաստարկների հետ: Դատարանը վկայակոչեց ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309-րդ հոդվածը, ըստ որի գործի քննությունը դատարանում կատարվում է միայն ամբաստանյալի նկատմամբ և միայն այն մեղադրանքի սահմաններում, որը նրան առաջադրվել է: Դատարանը նշեց, որ համաձայն չէ, որ առաջին դատավճիռը կանխորոշելու է մյուս երկու գործերով դատավճիռները. եթե հաստատված համարվի մեղադրանքը, պետք է հաստատվի նաև այս կամ այն անձն որևէ առնչություն ունի՞ դրա հետ, թե՞ ոչ:

Գործը միավորելու անհրաժեշտությունը բացակայում է, նշեց դատարանը՝ հավելելով, որ ինքն իրավունք ունի միավորելու իր վարույթում գտնվող գործերը միայն՝ տվյալ դեպքում մյուս երկու գործերը գտնվում են այլ դատավորների վարույթում:

Փաստաբան Հայկ Ալումյանը բարձրացրեց գործից մասեր անջատելու հետևանքով առաջացած հաջորդ խնդիրը՝ սա նոր գործ է, որի նյութերը մինչև օրս չեն տրամադրվել: Այն, նյութերը, որ տրամադրվել են իրեն 14 հոգու մասով գործի նյութերն, ներկայումս քննվում է նրանցից տասի մասով գործը, ուստի իրեն անհրաժեշտ են նոր գործի նյութերը, որպեսզի ինքը կարողանա համադրել հին գործի հետ: Պաշտպանը խնդրեց իրեն տրամադրել գործի նյութերի էլեկտրոնային, իր պաշտպանյալին՝ թղթային տարբերակը:

Պաշտպան Լուսինե Սահակյանը խնդրեց նաև տրամադրել մեղադրական եզրակացությունը՝ 10-ը և ոչ թե 14 հոգու մասով: Գործով նախագահող դատավորը հայտնեց, որ իր տրամադրության տակ է ընդամենը 75 հատոր, որից վերջինը՝ 75-րդը միայն մեղադրական եզրակացությունն է:

Դատարանի պարզաբանմամբ, իրավունքի խախտում տեղի չի ունեցել, քանի որ որևէ բան չի ավելացել, իրավունքի խախտում տեղի կունենար, եթե գործին ինչ-որ բան ավելացած լիներ:

Դատարանի ու կողմերի քննարկումներից պարզ դարձավ, որ տեսագրություններով լազերային սկավառակները, որոնք առնչվում են նաև այս գործով ամբաստանյալներին, նախագահող դատավորի տրամադրության տակ չեն, դրանք գտնվում են դատավոր Արտուշ Գաբրիելյանի տրամադրության տակ: Դուք չունե՞ք այդ սկավառակները դատարանի հարցին Հայկ Ալումյանը արձագանքեց. «Ինձ ավելի շատ մտահոգում է, որ Դուք չունեք»: