COVID-19. Չինաստանում վերջին մեկ օրում վարակի 5 նոր դեպք է գրանցվել.ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

Լուրեր

12.10.2026 | 23:18
Գազամատակարարման դադարեցումներ՝ Հայաստանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 22:59
Հայտնաբերվել է 505 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
12.10.2026 | 22:45
ԵՄ-ն Հայաստանին օգնել է հակազդել օտարերկրյա միջամտությանը․ Կալլաս
12.10.2026 | 22:36
Քննարկվել են Հայաստանի Կարմիր խաչի և Իրանի Կարմիր մահիկի ընկերությունների միջև համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 22:23
ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը ներկայացրել է ՌԴ-ի հնարավոր հարձակման դեպքում ծրագիրը՝ Կալինինգրադին ու Պետերբուրգին հարվածներով
12.10.2026 | 22:10
ԵՄ-ն հստակեցրել է իր դիրքորոշումը երևանյան COP17-ի համար
12.10.2026 | 21:58
Արարատ Միրզոյանն ու Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են Հայաստանի և Լեհաստանի համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 21:44
Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան CASCA+ միջազգային տրանսպորտային միջանցքի արձանագրություն են ստորագրել
12.10.2026 | 21:29
Թեհրանն անվտանգության համաձայնագիր է առաջարկում․ Ալիևն ընդունել է Իրանի ներքին գործերի նախարարին
12.10.2026 | 21:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.10.2026 | 21:00
Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:56
Լարված իրավիճակ՝ Շինարարների փողոցում. քաղաքապետարանից ժամանել են կրպակները քանդելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:44
Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենք է ստորագրել
12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
Բոլորը

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 4 միլիոն 989 հազարից: «Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 324 հազարից: Ապաքինվել է 1 միլիոն 959 հազար 191 մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 1 միլիոն 570 հազար 583  հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 93 հազար 533 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Ռուսաստանում կա 299 հազար 941 հաստատված դեպք: Մահերի թիվն այստեղ կազմում է 2 հազար 837:

Երրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 278 հազար 803 է: Մահացության ցուցանիշը կազմում է 27 հազար 778:

Վարակվածների թվով Իսպանիային հաջորդում է Մեծ Բրիտանիային շրջանցած Բրազիլիան, որտեղ վարակվածների ընդհանուր թիվը հասել է 271 հազար 885-ի, մահացածներինը՝ 17 հազար 983-ի:

Վարակվածների թվով հաջորդ տեղում Մեծ Բրիտանիան է՝ 248 հազար 818 ընդհանուր դեպքով: Մահացածների թիվը կազմում է 35 հազար 341: Մահացության ցուցանիշով Մեծ Բրիտանիան Եվրոպայում առաջինն է, աշխարհում՝ երկրորդը՝ ԱՄՆ-ից հետո:

Մեծ Բրիտանիային հաջորդում է Իտալիան, որտեղ կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 226 հազար 699, մահերինը՝ 32 հազար 169: Իտալիային հաջորդում է Ֆրանսիան, երվրոպական այս երկրում վարակվածների թիվը 180 հազար 809 է, մահացածներինը՝ 28 հազար 022:

Գերմանիայում 177 հազար 827 հաստատված դեպք կա: Այստեղ վարակի հետևանքով մահացել է 8 հազար 193 մարդ: Թուրքիայում վարակակիրների թիվը հասել է 151 հազար 615-ի, մահացածներինը՝ 4 հազար 199-ի:

Երկրների տասնյակը եզրափակում է Իրանը, որտեղ վարակվածների թիվը հասել է 124 հազար 603-ի:Երկրում վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է 7 հազար 119 մարդ: Վարակվածների թվով Իրանին հետևում են Հնդկաստանը, Պերուն: Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտնվել է 13-րդ տեղում:  Չինաստանն առանձնանում է 82 հազար 965 ընդհանուր, 5 նոր դեպքով։ Չինաստանում մահացել է 4 հազար 634 մարդ։

Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 707-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 12 մարդ:

Արաբական երկրներից վարակվածների թվով ԱՄԷ-ին շրջանցած Կատարում հաստատված դեպքերի թիվը կազմում է 35 հազար 606, մահերինը՝ 15: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 25 հազար 063 է, մահացածներինը՝ 227:

Քուվեյթում վարակվածների թիվը հասել է 16 հազար 764-ի, մահացածներինը՝ 121-ի: Եգիպտոսում 13 հազար 484 հաստատված դեպք կա, մահացել է 659 մարդ: Իրաքում գրանցվել է 3 հազար 611 վարակվածության, 131 մահվան դեպք: Լիբանանում կա 954 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 26: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 58-ի: Մահացել է 3 մարդ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 212-ը: