Զինծառայողները կրակոցներով զավթեցին հակառակորդի մեքենան, ոչնչացրին հենակետերը․ վարժանք՝ Ռազմական համալսարանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.08.2026 | 12:31
Վթարային ջրանջատում Քաղաքեռ Զեյթունում
30.08.2026 | 11:58
Այսօր Սևանա լճի օրն է
30.08.2026 | 11:42
AI տեխնոլոգիաները Հրազդանում․ ԱԳՆ ղեկավար կազմն ու դեսպաններն այցելել են նոր գործարան
30.08.2026 | 11:11
Վթարային ջրանջատում Երևանում և Գեղարքունիքում
30.08.2026 | 10:56
Միրզոյանն ու դեսպանները՝ «Մարգարա» անցակետում
30.08.2026 | 10:41
Խուլիգանություն Նոր Նորքում. ավտոմեքենայից կրակոցներ են արձակվել
30.08.2026 | 10:30
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
30.08.2026 | 10:04
Դուրս է եկել լվացք փռելու ու հայտնվել է հարևանի տանը. փլուզում Բագրատունյաց 10 հասցեում
30.08.2026 | 00:13
Հայտնի է «Արարատ-Արմենիայի» խաղացանկը Եվրոպա լիգայում
29.08.2026 | 23:33
Էդուարդ Սպերցյանի գոլային փոխանցումը չի օգնել «Ալ Ահլիին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.08.2026 | 22:02
Ֆուտզալի Չեմպիոնների լիգա. Հայաստանի չեմպիոնը նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր
29.08.2026 | 19:14
Պեսկովն այս պահին Մոսկվայի ու Եվրոպայի միջև հարաբերությունները բարելավելու հիմքեր չի տեսնում
29.08.2026 | 18:25
ՊԵԿ-ն Էդուարդ Հակոբյանի գլխավորությամբ ամփոփում է 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքները
29.08.2026 | 17:55
ՌԴ կառավարությունը երկարաձգել է դիզելային վառելիքի արտահանման արգելքը
29.08.2026 | 17:37
Պաշտոնանկություններ 3 նախարարություններում․ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել
Բոլորը

Հայկական բանակի սիրտը համարվող Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի ամեն օրը սկսվում է ռազմական արվեստի կատարելագործմամբ՝ մտքի ու մարմնի մարզման վարժանքներով։ Սկսած 1994 թվականից համալսարանը Զինված ուժերի համար պատրաստում է բարձրակարգ սպայական կադրեր։ Ապագայում սպայական ուսադիրների հավակնող այս երիտասարդներն ընտրել են ռազմական հետախույզի մասնագիտությունը, որ ռազմական գործում ամենառիսկայիններից է։

«Որքանով ուժեղ է, ֆիզիկապես պատրաստված է զինծառայողը, այնքանով նա կարող է կատարել իր առջև դրված մարտական խնդիրը»,- ասում է ավագ դասախոս, փոխգնդապետ Միկոյանը։

Ուժի զարգացում, արագաշարժություն, դիմացկունություն, ճարպկություն՝ որակներ, որ պահանջվում է հմուտ հետախույզից, անգամ եթե նա կին է։ Բանակի առաջնագիծն ամրացնելու առաքելությունն է ապագա հետախույզ Զոհրակ Մելոյանին բերել ռազմական համալսարան։

«Պատերազմի ժամանակ հետախուզության խնդիրներն են հայտնաբերել տեղեկություններ տեղանքի վերաբերյալ, գաղտնալսել հակառակորդին, շարժի վերաբերյալ տեղեկություններ հավաքել։ Այս դժվարին գործը ընտրեցի, որպեսզի պաշտպանենք մեր հայրենիքը, մեր սահմանները ամուր լինեն»,- ասում է կուրսանտ Մելոյանը։

Հակառակորդի հրամանատարական մեքենան հայ զինծառայողները զավթում են վայրկյանների ընթացքում՝ գերեվարում զինծառայողների, կարևոր փաստաթղթեր։ Վարժանքի նշանաբանն է՝ հակառակորդը հայկական բանակի ուժից ապահովագրված չէ նույնիսկ իր տարածքում։

Ավելի քան 60 երկրի ռազմական ուժերում կիրառվող Դ-30 հաուբիցը խոցում է հակառակորդի կենդանի ու կրակային միջոցները՝ տրամաչափը 122 միլիմետր, արագաձգությունը 6-8 կրակոց րոպեում։ Ունակ է ոչնչացնել 15 կիլոմետր հեռու թաքնված նշանակետեր, սակայն՝ ո՛չ այսօր և ո՛չ մայրաքաղաքի տարածքից։ Դասախոս, փոխգնդապետ Գևորգ Հարությունյանը խոստանում է՝ բանակն այս տարի կհամալրվի որակյալ հրետանավոր սպաներով. «Կուրսանտների պատրաստվածությունը բավականին բարձր է, նրանց ցանկությունը և ոգին մեծ է, նրանք իրականացրել են մարտական հրաձգությամբ կրակային խնդիրների կատարում, ցուցանիշները բավականին գոհացուցիչ են»։

Հրետանային դիվիզիոնները բանակի ավանդաբար ամենից կարգապահ միավորներից են, ինչո՞ւ՝ բացատրում է փոխգնդապետը․ «Քանի որ հրետանին հանդիսանում է կոլեկտիվ գիտություն, այդ իսկ պատճառով այնտեղ բոլորը պետք է միևնույն խնդիրը կատարեն, ինչը նպաստում է զինվորական կարգապահության ամրապնդմանը»։

Հրանոթի հրամանատար Արամ Ղուկասյանին շուտով կդիմավորեն հայկական բանակի որևէ զորամասում։ Ապագա սպան բացահայտում է, թե ինչն իրեն բերեց ռազմական ասպարեզ և ինչու որոշեց տիրապետել պատերազմի աստված՝ հրետանուն. «Շատը գիտելիքի վրա է հիմնված, մաթեմատիկա, ֆիզիկա, այդ առարկաները լավ իմանալով, ընտրեցի հրետանավորի մասնագիտությունը։ Հայրիկս նույնպես զինվորական է, ծնված օրվանից տեսել եմ համազգեստ և ուզեցի հայրիկիս գործը շարունակել»։

Պատերազմի դաշտում զորքի ու զիտեխնիկայի ապահով, հակառակորդից չթիրախավորված տեղաշարժը մարտական հրամանի կատարման անքննելի նախադրյալն է։ Ռազմական համալսարանում ռազմական ավտոմոբիլային տեխնիկա վարելու հմտությունները պետք կգան ոչ միայն բանակում, այլև քաղաքացիական կյանքում։

«Մեր Զինված ուժերը բավականին հարուստ է այս տեխնիկայով, ռազմական համալսարանը հնարավորություն է տալիս, որ ուսանողները լիարժեք տիրապետեն ավտոմեքենաներին»,- ասաց կուրսանտ Հայկ Մարգարյանը։

Ռազմական համալսարանում է զարգանում նաև բանակի ուղեղը՝ մագիստրոսական կրթություն ստացած սպաները զորքեր են վերադառնում իբրև գնդի, բրիգադի, մոտոհրաձգային ու հրետանային ստորաբաժանումների հրամանատարներ։ Այս քարտեզների վրա թրծվում է մարտական իրադրությունում զորքերի կառավարման, որոշումներ կայացնելու կարողությունը։

Ի դեպ, բանակի ռազմատեխնիկական հագեցվածության մասին։ Առցանց ասուլիսում օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր թվեր հրապարակեց՝ Զինված ուժերը համալրվել է 1343 նոր ավտոմոբիլային տեխնիկայով և 33 միավոր ինժեներական տեխնիկայով, առաջնագծում տեղադրվել են 23 նոր մարտական հենակետեր, սահմանի ողջ երկայնքով տեղադրվել են 216 ժամանակակից տեսադիտարկման նոր սարքեր, էլեկտրական հոսանքով ապահովվել են 48 մարտական դիրքեր, մշտական ջրով՝ 235, տեղադրվել են արևային էներգիայով սնուցվող 330 վահանակներ, ի հաշիվ ժամկետային զինծառայողների թվաքանակի, մարտական հերթապահության իրականացման պրոցեսում 4․1%-ով ավելացել է պայմանագրայինների թիվը։ Մինչև տարեվերջ Զինված ուժերի բոլոր զորամասերը անցած կլինեն սննդի մատակարարման նոր կարգի։

 

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան