Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մասնակցել է Համաշխարհային տնտեսական ֆորումի հանդիպմանը

Լուրեր

30.08.2026 | 13:58
Մեսիի հեթ-տրիկն ու «Ինտեր Մայամիի» հաղթանակը 7:1 հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.08.2026 | 13:43
Աբովյան քաղաքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ
30.08.2026 | 13:23
Օդի ջերմաստիճանը կնվազի
30.08.2026 | 12:31
Վթարային ջրանջատում Քաղաքեռ Զեյթունում
30.08.2026 | 11:58
Այսօր Սևանա լճի օրն է
30.08.2026 | 11:42
AI տեխնոլոգիաները Հրազդանում․ ԱԳՆ ղեկավար կազմն ու դեսպաններն այցելել են նոր գործարան
30.08.2026 | 11:11
Վթարային ջրանջատում Երևանում և Գեղարքունիքում
30.08.2026 | 10:56
Միրզոյանն ու դեսպանները՝ «Մարգարա» անցակետում
30.08.2026 | 10:41
Խուլիգանություն Նոր Նորքում. ավտոմեքենայից կրակոցներ են արձակվել
30.08.2026 | 10:30
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
30.08.2026 | 10:04
Դուրս է եկել լվացք փռելու ու հայտնվել է հարևանի տանը. փլուզում Բագրատունյաց 10 հասցեում
30.08.2026 | 00:13
Հայտնի է «Արարատ-Արմենիայի» խաղացանկը Եվրոպա լիգայում
29.08.2026 | 23:33
Էդուարդ Սպերցյանի գոլային փոխանցումը չի օգնել «Ալ Ահլիին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.08.2026 | 22:02
Ֆուտզալի Չեմպիոնների լիգա. Հայաստանի չեմպիոնը նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր
29.08.2026 | 19:14
Պեսկովն այս պահին Մոսկվայի ու Եվրոպայի միջև հարաբերությունները բարելավելու հիմքեր չի տեսնում
Բոլորը

Մայիսի 18-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մասնակցել է Համաշխարհային տնտեսական ֆորումի Եվրոպայի և Եվրասիայի տարածաշրջանային խմբի օնլայն հանդիպմանը:

«Հանդիպման ընթացքում քննարկվել են կորոնավիրուսով պայմանավորված տնտեսական ճգնաժամի հաղթահարմանն ուղղված կառավարությունների և բիզնեսների ռազմավարությունները, գլոբալ և տարածաշրջանային արժեշղթաներում առկա մարտահրավերները և հնարավոր լուծումները:

Իր խոսքում փոխվարչապետը նշել է, որ բոլոր երկրները դիմագրավում են հանրային առողջության ճգնաժամի և կորոնավիրուսը դեռևս երկար ժամանակ խնդիր է լինելու: Ներկայացնելով ճգնաժամը հաղթահարելու Հայաստանի ռազմավարությունը՝ նա նշել է, որ մտցված սահմանափակումների ռեժիմը հնարավորություն է տվել ժամանակ շահել և ադապտացվել իրավիճակին, մեծացնել առողջապահական համակարգի կարողությունները:  Հաջորդիվ, կառավարությունը անհրաժեշտ նախապատրաստություններից հետո մեղմացրել է սահմանափակումները՝ միաժամանակ սահմանելով նոր իրավիճակում տնտեսության ու հասարակության վարքագծի ու գործունեության պարտադիր կանոններ և ուղենիշներ:

Տիգրան Ավինյանն ասել է, որ ճգնաժամային այս շրջանը նաև խթան է կարևոր բարեփոխումներ իրականացնելու համար, հատկապես թվայնացման ոլորտում: Նա անդրադարձել է թվային տնտեսության, թվային կառավարման ու թվային հասարակության հետագա զարգացման հնարավորություններին և համառոտակի պատմել մեր երկրի փորձի մասին»,- ասված է հաղորդագրությունում: