Փաշինյանը բացատրեց՝ ինչու է կապերը խզել ՀԱԿ-ի ու ԼՀԿ-ի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
17.10.2026 | 16:02
Պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները
17.10.2026 | 15:18
COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան
17.10.2026 | 14:45
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
17.10.2026 | 14:04
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
17.10.2026 | 13:50
Մոսկվայի և Ռուսաստանի ևս 8 քաղաքի օդանավակայանները կրկին փակվել են ԱԹՍ-ների հարձակումների պատճառով
17.10.2026 | 13:33
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև և ամպրոպ է սպասվում
17.10.2026 | 13:17
Արթուր Ալեքսանյանը ողնաշարի վիրահատության է ենթարկվել
Բոլորը

Ես ունեցել եմ Հայաստանում քաղաքական փոփոխություններ իրականացնելու սեփական պատկերացումները և դրանք, որոշակի հատվածով, համընկել են նաև մի շարք քաղաքական ուժերի ունեցած պատկերացումների հետ։ Եվ մի պահից այդ պատկերացումները դադարել են գոյություն ունենալ։ Նախկինում ՀԱԿ-ի, ԼՀԿ-ի հետ՝ «Ելք» դաշինքի շրջանակում, քաղաքական հարաբերությունների խզումը եղել է քաղաքական զարգացումների պատկերացումների շուրջ ունեցած տարաձայնությունների առիթ։ Այս մասին այսօր առցանց մամուլի ասուլիսի ընթացքում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նախկինում ունեցած քաղաքական հարաբերություններում ներկայում առաջացած խնդիրներին։

«ՀԱԿ-ի պարագայում այդ առիթը եղել է հայտնի քառյակի տրամաբանությունը, դրանից առաջ էլ բուրժուադեմոկրատական հեղափոխության տեսության հետ կապված իմ անհամաձայնությունը։ Իսկ ԼՀԿ-ի հետ տարաձայնությունները գագաթնակետին են հասել այն ժամանակ, երբ «Ելք» խմբակցությունում քննարկում էինք, որ Հայաստանում պետք է Սերժ Սարգսյանի վերարտադրությունը թույլ չտալուն ուղղված շարժում սկսել, և այդտեղ արձանագրվեցին շատ խորը գաղափարական, հայեցակարգային տարաձայնություններ։ Ընդհանուր առմամբ՝ կյանքը ցույց տվեց, որ առնվազն այս մասով, Հայաստանում քաղաքական փոփոխություններ իրականցնելու մեթոդի մասով, իմ պատկերացումներն ավելի ճիշտ դուրս եկան, քան իմ հարգարժան գործընկերների պատկերացումները»,- ասաց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։