Ընտանիքը մեր հավաքական հարստությունն է. ՀՀ նախագահը շնորհավորել է Ընտանիքի օրվա առթիվ
ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ընտանիքի օրվա կապակցությամբ:
«Այսօր ընտանիքի օրն է
Ընտանիքը մեր հավաքական հարստությունն է, որում համատեղվում են հայրենիքը, ծնողն ու զավակը, սերն ու իմաստնությունը, նվիրվածությունը և հոգատարությունը:
Շնորհավորում եմ ընտանիքի օրվա առթիվ:
Առողջություն, խաղաղություն և բարեկեցություն բոլորիս ընտանիքներին և օջախներին»: