Լոնդոնի սիմֆոնիկը ֆեյսբուքյան իր էջում զետեղել է Էդվարդ Միրզոյանի «Շուշանիկ» ստեղծագործությունը

Լուրեր

30.09.2026 | 23:29
FlyDubai-ի ինքնաթիռը բարեհաջող վայրէջքի տարած ռուս և ուկրաինացի օդաչուները սրահում եղել են ուղևորի կարգավիճակում. իսրայելական ԶԼՄ
30.09.2026 | 23:18
Սուրեն Պապիկյանը ստուգայց է կատարել ՊՆ զորամասերից մեկում
30.09.2026 | 23:00
Ռուբեն Ռուբինյանը կմասնակցի Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
30.09.2026 | 22:42
Հայաստանի հավաքականը ժամանել է Կիպրոս
30.09.2026 | 22:38
Վարչապետը Երևանում ներկա է եղել «Յուվենտուս»-ի հայաստանյան ակադեմիայի և «Freedom Arena» մարզադաշտի բացման արարողությանը
30.09.2026 | 22:34
Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.09.2026 | 22:20
ԵՄ ընդլայնման նոր ռազմավարություն է մշակվել․ մուտք դեպի Միասնական շուկա՝ մինչև լիարժեք անդամակցությունը
30.09.2026 | 22:03
Սերբիան և Ադրբեջանը սերբական Նիշում գազային էլեկտրակայան կկառուցեն
30.09.2026 | 21:53
Գերհզոր Էլ Նինյոն կարող է մեծացնել մարդկանց առողջությանը սպառնացող կլիմայական ռիսկերը ողջ աշխարհում. Ազիզյան
30.09.2026 | 21:39
Ինչպես նվազեցնել Երևանի խցանումները․ ՆԳՆ-ում քննարկվել են լուծումները
30.09.2026 | 21:27
«Դարի կողոպուտը». Էրդողանի բարձրաստիճան կուսակցի ակտիվները սառեցվում են ներդրումային ֆոնդի շուրջ սկանդալի ֆոնին
30.09.2026 | 21:10
22 մլն դոլարանոց գույք՝ 58 հազար դոլարով․ ինչ սխեմայով է Ծառուկյանը հողատեր դարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 21:00
Փաշինյանը կստանար 54% քվե, եթե ՀԱԿ-ը չմասնակցեր ընտրություններին․ մեր քննադատելը նպաստել է քիչ ձայն հավաքելուն․ Արմեն Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 20:43
Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը
30.09.2026 | 20:27
Վրաստանում Իրանի դեսպանը կանչվել է ԱԳՆ․ նրա գրառումը Քեթևան թագուհու վերաբերյալ սկանդալ է առաջացրել
Բոլորը

Լոնդոնի սիմֆոնիկ նվագախումբը ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում, որն ունի ավելի քան 375 հազար հետեւորդ, տեղադրել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ձայնագրած՝ Էդվարդ Միրզոյանի «Շուշանիկ» ստեղծագործությունը՝ այդպիսով միանալով մաեստրո Միրզոյանի տարեդարձին ուղղված շնորհավորանքին։

«Հիշեցնենք, որ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ՝ Լոնդոնի սիմֆոնիկ նվագախումբն Էդվարդ Միրզոյանի «Շուշանիկ» քնարական պատկերը ձայնագրել է 2019 թվականին։ Մաեստրո Սմբատյանը և Լոնդոնի սիմֆոնիկ նվագախումբը ի թիվս այլ գործերի ձայնագրել են նաև Արամ Խաչատրյանի Սպարտակի և Ֆրիգիայի ադաջոն «Սպարտակ» բալետից։ Սերգեյ Սմբատյանի ջանքերի շնորհիվ բրիտանական հայտնի կոլեկտիվի կողմից հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների ձայնագրումը մաեստրո Սմբատյանի՝ հայ կոմպոզիտորական արվեստն աշխարհում հանրայնացնելուն ուղղված քայլերից է։

Նշենք, որ Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի և Սերգեյ Սմբատյանի ձայնագրությունների պրոդյուսերը «Գրեմմիի» մրցանակակիր Քրիստոֆեր Ալդերն էր։ Լոնդոնի սիմֆոնիկ նվագախումբն աշխարհի լավագույն նվագախմբերից է։ Այն հիմնադրվել է 1904 թվականին։ Նվագախմբի հետ սերտորեն համագործակցել են աշխարհահռչակ դիրիժորներ»,- ասված է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տարածած հաղորդագրությունում:

Էդվարդ Միրզոյանի «Շուշանիկ» ստեղծագործությունը՝ Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի եւ Սերգեյ Սմբատյանի ներկայացմամբ, կարող եք ունկնդրել հետեւյալ հղմամբ https://bit.ly/3byCPWe