Իշխանությանը միտումնավոր մեղադրում են բանկային գաղտնիքի բացահայտման մեջ. Բաբկեն Թունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
17.10.2026 | 16:02
Պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները
17.10.2026 | 15:18
COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան
17.10.2026 | 14:45
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
17.10.2026 | 14:04
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
17.10.2026 | 13:50
Մոսկվայի և Ռուսաստանի ևս 8 քաղաքի օդանավակայանները կրկին փակվել են ԱԹՍ-ների հարձակումների պատճառով
17.10.2026 | 13:33
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև և ամպրոպ է սպասվում
17.10.2026 | 13:17
Արթուր Ալեքսանյանը ողնաշարի վիրահատության է ենթարկվել
Բոլորը

Շատ դեպքերում մարդկանց մոտ իրոք կարող է կասկած առաջանալ, թե ինչպես է ստացվել, որ ՀՀ վարչապետը տեղեկացված է մարդկանց ունեցած ավանդների մասին, բայց շատ դեպքերում էլ ակնհայտ միտումնավոր փորձ է արվում մեղադրել իշխանություններին օրենք խախտելու մեջ։ Այս մասին այսօր ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն ասաց լրագրողների հետ հանդիպման ժամանակ։

«Երբ վարչապետը հայտարարեց, որ աջակցություն են ստացել մարդիկ, ովքեր ավանդ ունեին 20 մլն դրամից ավելի, կոնկրետ թվեր նշեց, օրինակ՝ 50 կամ 70 հոգի, դա հիմք տվեց ենթադրելու, որ խախտվել է բանկային գաղտնիքը։ Դրա հիման վրա սկսեցին արվել որոշակի հայտարարություններ, որ Հայաստանում բանկային գաղտնիքը պաշտպանված չէ, մեր բանկային համակարգին վստահել չի կարելի և այլն։ Շատ դեպքերում մարդիկ կարող էին իրոք նման կարծիք ունենալ, որ կասկած կարող է լինել, որովհետև մանրամասնորեն չեն տիրապետում ընթացակարգերին, բայց որոշ դեպքերում ամեն ինչն ակնհայտ միտումնավոր էր արվում, որպեսզի մարդկանց մոտ կարծիք առաջանա, թե իշխանությունը զբաղված է կոնկրետ օրենք խախտելով, օրինակ՝ բանկային գաղտնիքի մասին օրենքը»,- նշեց Թունյանը։

Նա ներկայացրեց, թե ինչպես է տեղի ունեցել, որ իմացել են՝ շահառուներից քանիսը ավանդ ունի:

«Յուրաքանչյուր անձի ունեցած ավանդների չափը, ֆինանսների շարժը, վարկերի ծավալը իրոք բանկային գաղտնիք է, և որևէ մեկը չի կարող առանձին անձի վերաբերյալ տվյալներ ունենալ։ Բայց ամփոփ տվյալների մասին պետական մարմինները, լրագրողները կարող են հարցում անել, իմանալ և ստանալ։ Տվյալ պարագայում՝ բանկային համակարգը կարող է ամփոփ տվյալներ պատրաստել և ներկայացնել, թե իրենց միջոցով աջակցություն ստացած շահառուների մեջ քանի հոգի կան, որ ունեն 10 մլն դրամից ավելի ավանդ, 20 մլն դրամից ավանդ և այլն՝ առանց կոնկրետ մարդկանց նույնականացնելու, հաշիվների շարժի մասին տեղեկացնելու: Դա ամփոփ ինֆորմացիա է, որը Կենտրոնական բանկը պարբերաբար հրապարակում է»,- մանրամասնեց պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում: