Տարկետման կարգի փոփոխման օգտին քվեարկած պատգամավորների գրեթե կեսը պարտադիր զինծառայություն չի անցել

Լուրեր

14.12.2024 | 12:34
Փրկարարները ձիուն դուրս են բերել փոսից
14.12.2024 | 12:12
Նավթի գներն աճել են
14.12.2024 | 11:55
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի երեք ներկայացուցիչ
14.12.2024 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ դեկտեմբերի 14-ի դրությամբ
14.12.2024 | 11:09
Դստերը ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառած մոր վերաբերյալ քրեական գործը դատախազն ուղարկել է դատարան
14.12.2024 | 11:00
Վրաստանում նախագահական ընտրություններ են․ ընդդիմությունը հավաքվել է ԱԺ-ի մոտ
14.12.2024 | 10:35
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
14.12.2024 | 10:16
Սպիտակի և Ստեփանավանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար
13.12.2024 | 23:31
Գերմանիան հավանություն է տվել 2006թ․ ի վեր զենքի ամենամեծ արտահանմանը Թուրքիա
13.12.2024 | 23:16
Դեսպան Խաչատրյանն իր հավատարմագրերն է հանձնել Ֆրանսիայի նախագահին
13.12.2024 | 22:59
ԵՄ-ն «օդային կամուրջ» է գործարկել՝ Թուրքիայի տարածքով Սիրիա օգնություն հասցնելու համար
13.12.2024 | 22:44
Դեկտեմբերի 16-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.12.2024 | 22:26
Նախիջևանի առանձին համազորային բանակի հրամանատարն այցով Թուրքիայում է
13.12.2024 | 22:10
«Արա, աչքերդ չկլորցնե՛ս».ծեծ և բիրտ ուժ՝ մսավաճառների նկատմամբ. Արփինե Սարգսյանի պաշտոնավարման «բացումը». ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 22:00
ԱՄՆ-ի կարմիր գիծը՝ Ադրբեջանի հարձակումն է ՀՀ-ի վրա, չի հանդուրժվի, կապ չունի՝ Թրամփն է նախագահ, թե Բայդենը․ Էդգար Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր խորհրդարանը ձայների 86 կողմ եւ 6 դեմ հարաբերակցությամբ  երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունները, որոնք նախատեսում են ուսման շարունակականության նպատակով տարկետման չեղարկում: Ինչպես եւ սպասվում էր՝ դեմ քվեարկեցին  միայն «Ելք» խմբակցության պատգամավորները, որոնցից երեքն, ի դեպ, բացակա էին: 

Արդարացի է, թե ոչ, կողմ և դեմ բազմաթիվ կարծիքներ են հնչել: Բայց ուշագրավ է, որ օրինագիծն ընդունվում է մի խորհրդարանում, որի արական սեռի պատգամավորների մոտ կեսը տարբեր ճանապարհներով օգտվել է բանակում չծառայելու հնարավորությունից: Նման պատգամավորներ կան բոլոր խմբակցություններում:

ԱԺ պաշտոնական կայքում տեղադրված կենսագրականներից օգտվելով՝ անուն առ անուն հիշենք  նրանց:

 

ԱԺ ՀՀԿ խմբակցության 58 պատգամավորներից 8-ը կանայք են, մնացած 50-ից  26-ի կենսագրությունում զինվորական ծառայություն անցնելու մասին տվյալներ չկան՝

1.ԱԺ 70-ամյա նախագահ Արա Բաբլոյանի կենսագրության մեջ նշված են նրա ուսումնառության տարիները: Վերապատրաստումներ է անցել մի շարք երկրներում, սակայն զինվորական ծառայություն իրականացնելու մասին տեղեկություններ չկան: Զորակոչային տարիքում նա ուսանել է Երևանի բժշկական ինստիտուտում: Ունի պրոֆեսորի աստիճան։

2. ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի կենսագրության մեջ, թեև նշված է, որ նա զինապարտ է, սակայն պարտադիր զինվորական ծառայության մասին հիշատակում չկա: Զորակոչային տարիքում նա  ուսանել է Երևանի պետական համալսարանի մեխանիկամաթեմատիկական ֆակուլտետում, 1992թ.-ին ավարտել է ՀՀ ԳԱԱ հաշվողական կենտրոնի ասպիրանտուրան, 1998թ.` Երևանի արտաքին տնտեսական կապերի և կառավարման ինստիտուտի տնտեսաիրավագիտության ֆակուլտետը:

3. ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը, որը  նախագծի   համազեկուցողն էր և ամենամեծ ջատագովներից,   ևս պարտադիր զինվորական ծառայություն չի անցել:  Նա, սակայն, ռազմական ամբիոնում է ուսանել և  ունի  լեյտենանտի կոչում:

4.1964թ. ծնված Հայկ Բաբուխանյանի կենսագրության մեջ ևս բացակայում են պարտադիր զինվորական ծառայության մասին տվյալները: Նա 1986թ. ավարտել է Երեւանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտը, եղել է ասպիրանտ: Բանասիրական գիտությունների թեկնածու է:

5.1975թ. ծնված ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ևս չի ծառայել: Նա խոստովանել էր, որ տարկետման իրավունքից չի օգտվել, բանակից ազատվել է օրենքի սահմաններում: Վերջերս Շարմազանովը հայտարարել էր՝ «հետաքննություն անցկացրեք, եթե պարզվի, որ ես խուսափել եմ բանակից, նույն օրը քաղաքականությունից դուրս կգամ»:

6.1975թ. ծնված ՀՀԿ փոխնախագահ, պատգամավոր Արմեն Աշոտյանը նույնպես բանակում չի ծառայել։ Բայց ունի փոխգնդապետի կոչում և պահեստազորի սպա է, քանի որ ուսմանը զուգահեռ ռազմական բժշկության ամբիոնում է սովորել։

7. Իսկ ահա ՀՀԿ խմբակցության անդամ Արտաշես Գեղամյանը, որի պարտադիր զինվորական ծառայության մասին ևս հիշատակում չկա կենսագրականում, պահեստազորի կապիտան է:

 8. Պարտադիր զինվորական ծառայության մասին հիշատակում չկա նաև ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրի Սահակյանի կենսագրությունում: Միայն նշված է, որ նա 1987-1989թթ. սովորել է Կազանի հրթիռային բարձրագույն զինվորական ուսումնարանում:

9.1972թ. ծնված Շիրակ Թորոսյանը պատմական գիտությունների թեկնածու է: Զինծառայության մասին տվյալներն ինքնակենսագրականում բացակայում են:

10.1974թ. ծնված ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանը ևս չի ծառայել: Նա ուսմանը զուգահեռ բժշկական ամբիոնում է ուսանել: Պահեստազորի սպա է:

11.1961թ. ծնված Կարեն Կարապետյանը զորակոչային տարիքում ուսանել է Երևանի Կ.Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի մեխանիկամեքենաշինական ֆակուլտետում, 1989թ.` Դոնի Ռոստովի (ՌԴ) բարձրագույն քաղաքական դպրոցում:

12.1955թ. ծնված Հարություն Կարապողոսյանը զորակոչային տարիքում աշխատել է՝ 1972-1973թթ. եղել է Երևանի կաշվե գալանտերեայի ֆաբրիկայի կոմպլեկտավորող, 1973-1974թթ.՝ Աբովյանի չափիչ սարքերի գործարանի զոդող, 1975թ. (ապրիլ-նոյեմբեր)՝ «Երևանշին» արտադրական միավորման պարկետագործ, 1976-1980թթ.՝ Երևանի ատաղձագործական կոմբինատի ատաղձագործ:

13.1958 թվականին ծնված Հակոբ Հակոբյանի կենսագրության մեջ նշված է՝ 1980թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը: Ճարտարագետ-տնտեսագետ: 1980-1983թթ. «Արփա-Սևան» շինտրեստում աշխատել է տնտեսագետ, 1983-1988թթ.՝ ճարտարագետ-տնտեսագետ, պլանային բաժնի վարիչ, 1988-1995թթ.՝ պետի տեղակալ, 1995-1999թթ.՝ գործադիր տնօրեն, ապա «Արփա-Սևան» ԲԲԸ նախագահ: Զինվորական ծառայության մասին տվյալներ չկան:

14. 1984թ. ծնված Միհրան Հակոբյանը 2004թ. ավարտել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, 2006թ.` մագիստրատուրան, 2009թ.՝ ասպիրանտուրան: Բանակ չի զորակոչվել:

 

15.Ամենատարեց պատգամավորի՝ 1945թ. ծնված Կնյազ Հասանովի ինքնակենսագրականում ևս բացակայում են ծառայելու մասին տվյալները: Նա 1969թ. ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի այգեգործական ֆակուլտետը: 1968թ.՝ ՍՄԿԿ կենտկոմին առընթեր Մարքսիզմ-Լենինիզմի համալսարանի քաղաքատնտեսության ֆակուլտետը: 

16. Բանակում չի ծառայել նաև ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուստամ Մախմուդյանը: Նա ուսանել է, իրավաբանական գիտությունների թեկնածու է, դոցենտ:

17.1971 թվականին ծնված Արկադի Համբարձումյանի տվյալներում ևս չկան չծառայելու հիմնավորումները: Նա 1986-1989 թթ. Երևանի թիվ 5 հացի գործարանում աշխատել է բանվոր, 1989-1991թթ. եղել է «Կաթ» ԱՄ ԼԿԵՄ կոմիտեի ազատված քարտուղար: 1996-1997թթ.՝ Երևանի Շահումյանի շրջանի դատախազության քննիչ: 1997-2003թթ.՝ «Դերժավա» և «Սլավգրուպ» ընկերությունների նախագահ:

18. 1977թ. ծնված Անդրանիկ Հարությունյանի զորակոչային տարիքի մասին տվյալները սուղ են, զինծառայության մասին որեւէ հիշատակում չկա: Ըստ պաշտոնական տվյալների՝ նա 2000թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: 1997թ. հիմնադրել և 1997-2003թթ. եղել է «Ա.Ա.Հարությունյան» ընկերության տնօրեն: 2003-2004թթ.՝ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Երևանի ԳԳՄ տեխնիկական տեսուչ:

19. 1948 թվականին ծնված ՀՀ նախկին վարչապետ, ներկայում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր  Խոսրով Հարությունյանի կենսագրականում ևս բացակայում են զինվորական ծառայության մասին տվյալները: Նա ունի պրոսֆեսորի աստիճան: 1972թ. ավարտել է Երևանի Կ.Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի մեխանիկամեքենաշինական ֆակուլտետը: 1972թ. աշխատել է ՀԽՍՀ ԳԱ Բյուրականի օպտիկամեխանիկական լաբորատորիայում, 1977թ.` Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի հատուկ կոնստրուկտորական բյուրոյում: 1983թ.` «Հայավտո» արտադրական միավորման արտադրության պետ: 1983-1986թթ.` Աշտարակի տրիկոտաժի ֆաբրիկայի, 1986-1987թթ.` Չարենցավանի կարի ֆաբրիկայի տնօրեն: 1987-1990թթ.` Չարենցավանի քաղաքային խորհրդի նախագահ:

20. 1980 թվականին ծնված ՀՀԿ-ական պատգամավոր Վահան Հարությունյանը եւս  զինապարտ չի եղել: Նա 2003թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետը: 2011թ.՝ Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի մագիստրատուրան: Տեխնիկական գիտությունների թեկնածու է:

21. 1964թ. ծնված ՀՀԿ-ական պատգամավոր Արաիկ Հովհաննիսյանի զորակոչային տարիքի մասին տվյալներ չկան: Նշվում է, որ նա 1986թ. ավարտել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի տեխնիկական կիբեռնետիկայի ֆակուլտետը, 1984թ.՝ հասարակական մասնագիտությունների ֆակուլտետը: Էլեկտրոնային տեխնիկայի ճարտարագետ է, դասախոս ու միջազգայնագետ:


22. 1950 թվականին ծնված ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ  Գագիկ Մինասյանի կենսագրական տվյալներում նշված է՝ 1972թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը: ԷՀՄ ճարտարագետ է: 1972-1997թթ. ԵրՄՄԳՀԻ-ում աշխատել է ճարտարագետ, ավագ գիտաշխատող, ենթաբաժնի պետ, տվյալների պատրաստման կայանի պետ: 1998-1999թթ. եղել է ՀՀ վարչապետի խորհրդական: Զինվորական ծառայության մասին տվյալները կրկին բացակայում են:

23. 1958 թվականին ծնված ԱԺ նախկին նախագահ, ներկայում ՀՀԿ խմբակցության  պատգամավոր  Սամվել Նիկոյանի կենսագրությունում թեև զինծառայության մասին տվյալներ չկան, սակայն նշվում է, որ նա Արցախյան ազատամարտի տարիներին զբաղվել է զենք-զինամթերքի արտադրությամբ և առաքմամբ:

24. 1948 թվականին ծնված ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը ևս չի ծառայել: Նա 1971թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1970-1972թթ. Երևանի մետաքսի կոմբինատում աշխատել է փականագործ: Եղել է ուսուցիչ, տնօրեն: 1991-1996թթ. եղել է Երևանի Մաշտոցի շրջխորհրդի գործկոմի նախագահի տեղակալ, առաջին տեղակալ:

25. 1973 թվականին ծնված ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Սարգսյանը ևս զինապարտ չէ: Նրա չծառայելու պատճառների մասին ԱԺ պաշտոնական կայքում տվյալներ չկան:

26. 1978 թվականին ծնված ԱԺ ՀՀԿ ական պատգամավոր, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ  Սամվել Ֆարմանյանը 1999թ. ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետը, 2001թ-ին` մագիստրատուրան, 2003թ.-ն` Լունդի համալսարանի մագիստրատուրան (Շվեդիա) և 2004-ին` ԵՊՀ ազգագրության ամբիոնի ասպիրանտուրան: Զինծառայության մասին տվյալներ չկան:

 

 

«Ծառուկյան»  խմբակցության 31 պատգամավորից 8-ը կանայք են: 23 տղամարդկանցից բանակում չի ծառայել 11-ը:

 

27. Խորհրդարանի ամենատարեց պատգամավորներից մեկը՝ 71-ամյա Նապոլեոն Ազիզյանը, ավարտել է ԵՊՀ-ն 1971 թվականին: Բանակում չծառայած ապրանքագետ է: 1982-ից սկսած՝ 35 տարում եղել է 8 հիմնարկի տնօրեն: Երեք անգամ ԱԺ պատգամավոր է եղել՝ 2003-12թթ.:

28. Այս խմբակցության մեկ ալ պատգամավոր՝ 1962 թվականին ծնված Արայիկ Աղաբաբյանը, 24 տարեկանում ավարտել է մանկավարժական ինստիտուտը: Մինչ համալսարան ընդունվելը՝ 17-19 տարեկանում, Արմավիրի կենցաղ-սպասարկման կոմբինատում աշխատել է բանվոր: Թեև չի ծառայել, բայց 1988 թվականից Ղարաբաղյան շարժման մասնակից է (աջակցել է կամավորական ջոկատների կազմավորման և նյութատեխնիկական ապահովման գործընթացին): 1997 թվականին էլ ՌԴ դաշնային սահմանապահ ծառայությունը նրան  պարգևատրել է «Պետական սահմանի պահպանությանը գործուն աջակցության համար» պատվոգրով:

 

29.Մյուս մեդալակիր, բաց չծառայած պատգամավորը 1963 թվականին ծնված Սերգեյ Բագրատանն է: 1986 թվականին ավարտել է ԵՊՀ երկրաբանության ֆակուլտետը և, զարմանալիորեն, հենց հաջորդ տարի միանգամից նշանակվել է հանքի պետ: Սերգեյ Բագրատյանը 96 թվականին էլ ավարտել է Երևանի տնտեսաիրավագիտական համալսարանը, 41 տարեկանում՝ պետական կառավարման ակադեմիան: 2010-12թթ. Վայոց ձորի մարզպետ է եղել: Թեև կենսագրականում չկա որրեւէ հիշատակում, որը կասոցացվեր զինծառայությանը կամ  սահմանների պաշտպանությանը, սակայն բազմաթիվ մեդալներ ու պատվոգրեր է վաստակել: Օրինակ՝ «Անդրանիկ Օզանյան» մեդալ (2010թ., ՊՆ), ԵԿՄ պատվոգիր (2007թ.), Ազատամարտի վետերանների միության «Վարդան Մամիկոնյան» մեդալ (2010թ.), «Քառօրյա պատերազմին մասնակցելու համար» պատվոգիր (2016թ., ՊՆ) և այլն: 

30. Բանակ չի գնացել նաև 68-ամյա Վարդան Բոստանջյանը: 1971թ. ավարտել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի տեխնիկական կիբեռնետիկայի ֆակուլտետը, 1977թ.` ՍՍՀՄ ԳԱ սիբիրյան բաժանմունքի տնտեսագիտության ինստիտուտի ասպիրանտուրան։ Ճարտարագետ-էլեկտրիկ է։ Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր։

31. 1961թ. ծնված   Ծառուկյան խմբակցության  պատգամավոր Իշխան Զաքարյանը 1984թ. ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետը և չի գնացել բանակ: Զբաղեցրել է տարբեր պաշտոններ, 1995թ.-ին առաջին անգամ ընտրվել է ԱԺ պատգամավոր: 

32. 1963 թվականին ծնված Արարատ Զուրաբյանը թեև 1986թ. ավարտել է Երևանի գյուղատնտեսական ինստիտուտի տնտեսագիտության ֆակուլտետը և բանակում չի ծառայել, սակայն նշվում է, որ մասնակցել է Արցախյան ազատամարտին: «Սպանդարյան» կամավորական ջոկատի հիմնադիրներից է: 

33. Զարմանալի է Ծառուկյան դաշինքի  պատգամավոր Վարդան Ղուկասյանի չծառայելը, քանի որ եթե խորհրդային տարիներին բանակում հնարավոր էր չծառայել բարձրագույն կրթություն ստանալով, Վարդան Ղուկասյանը գերադասել է բարձրագույն մի քանի դիպլոմ ձեռք բերել բավականին հասուն տարիքում: 40 տարեկանում՝ 2001թ., ավարտել է Շիրակի էկոնոմիկայի և կառավարման համալսարանը և ստացել տնտեսագետի որակավորում, 2008թ. ավարտել է Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը՝ ստանալով պատմության և իրավունքի ուսուցչի որակավորում: 

34.Նույն խմբակցության պատգամավոր,  1979թ. ծնված Հակոբ Նազարյանը ևս չի ծառայել բանակում, բայց սովորե՜լ է ու սովորել: 2001թ. ավարտել է ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետը, 2003թ.՝ ԵՊՀ պատմության ֆակուլտետի մագիստրատուրան, 2006թ.՝ ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի ասպիրանտուրան, 2009թ.՝  «Հայբուսակ» համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը: 

35. 1979թ. ծնված Տիգրան Ուրիխանյանը ևս զինծառայություն չի անցել: 1996թ. ընդունվել է Վ.Բրյուսովի անվան պետական լեզվագիտական համալսարանի օտար լեզուների ֆակուլտետ: 2000թ. դադարեցրել է ուսումը, այնուհետեւ 2004-2007թթ. շարունակել է Երևանի կառավարման և կրթության զարգացման համալսարանի օտար լեզուների ֆակուլտետում: Լեզվաբան է: 2001թ. ավարտել է «R & R» ուսումնական կենտրոնը: Ձեռնարկությունների կառավարիչ է: 2008թ. ավարտել է Երևանի միջազգային հարաբերությունների համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Երբ 2000թ. ուսումը դադարեցրել է, եղել է 21 տարեկան, սակայն բանակ գնալու փոխարեն, հիմնել է կուսակցություն և ՍՊԸ-ում  տնօրեն աշխատել:

36. Գևորգ Պետրոսյանը «Ծառուկյան» դաշինքի՝ բանակում չծառայած հերթական պատգամավորն է: Ծնվել է 1972թ.: 1995թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը, 1998թ.՝ ԵՊՀ ասպիրանտուրան: Իրավաբանական գիտությունների թեկնածու է, պահեստազորի լեյտենանտ: Զբաղեցրած ամենաբարձր պաշտոնը եղել է 2009թ. սոցապնախարարի պաշտոնը:

37. Բանակում չծառայած մյուս պատգամավորը Տիգրան Ստեփանյանն է, որի՝  ծննդյան թվականից մինչև 28 տարեկան դառնալու ժամանակահատվածի մասին ընդհանրապես տեղեկություններ չկան: Համալսարանն ավարտել է 50 տարեկանում՝ ապացուցելով, որ դիպլոմ ձեռք բերելու համար երբեք ուշ չէ: Պատգամավոր է 2007 թվականից:

 

 

9 հոգանոց «Ելք» խմբակցությունում, որի անդամներից 2 –ը կին է, կա բանակում պարտադիր զինվորական ծառայություն չանցած 2 պատգամավոր

 

38. Բանակում չի ծառայել ԱԺ «Ելք» խմբակցւթյան ղեկավար Նիկոլ Փաշինյանը: 1975թ. ծնված Փաշինյանը 1991թ. ընդունվել և 1995թ. լրագրողական գործունեության պատճառով հեռացվել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետից: Նրա՝ զինծառայության մասին այլ տվյալներ չկան ԱԺ կայքէջում ներկայացված պաշտոնական կենսագրությունում:

39. «Ելք» խմբակցության անդամ Արարատ Միրզոյանը ևս չի ծառայել բանակում: 1979 թ ծնված Միրզոյանը 2000թ. ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի արվեստի բաժինը: 2002թ.՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրան:  2004թ.՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիան, իսկ  2005թ.՝ ՀՀ ԳԱԱ ասպիրանտուրան: Նա պատմական գիտությունների թեկնածու է։ Պարգեւատրվել է ՀՀ ՊՆ պատվոգրով (2016թ.):

 

ՀՅԴ  7 հոգանոց խմբակցությունում, որի անդամներից մեկը կին է, կա բանակում պարտադիր զինվորական ծառայություն չանցած 2 պատգամավոր:

40. ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար, 1958թ ծնված Աղվան Վարդանյանի պարտադիր զինվորական ծառայության մասին  նշում չկա: Նա 1982թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: Մոտոհրաձգային զորքերի պահեստազորի լեյտենանտ է: 

41. ՀՅԴ խմբակցության պատգամավոր, անկուսակցական Արմեն Բաբայանի  կենսագրականում ևս որևէ նշում չկա պարտադիր զինվորական ծառայության մասին: Թե 1972 թ. ծնված Բաբայանն  ինչով է զբաղվել  զորակոչային տարիքում, հայտնի չէ, նա միայն  26 տարեկանում՝ 1998թ-ին է ավարտել  Երևանի «Վարդանանց» համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը: Սակայն արդեն 25 տարեկանում բանակում չծառայած պատգամավորը զբաղեցրել է  «Հայկոոպ» մանրամեծածախ բազայի առևտրի բաժնի պետի տեղակալի, ապա` բաժնի պետի պաշտոնը:

Այսպիսով՝ ԱԺ 105 պատգամավորից արական սեռի է   86-ը: Բանակում չի ծառայել նրանցից 41-ը, որոնցից  39-ը / Նիկոլ Փաշինյանից եւ Արարատ Միրզոյանից բացի/ այսօր քվեարկեցին  տարկետման գործող կարգի վերացման դեմ: 

Սեւակ Հակոբյան

Լիլիթ Շաբոյան