Տեղից գոռացել եմ, որ Ալեն Սիմոնյանը սուտ է խոսում, մեզ նամակ չի գրել՝ մարդ են ծեծում, եկեք. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.09.2026 | 23:28
Վարչապետը խարույկի շուրջ հանդիպում է ունեցել հեծանվավազքի «Վարչապետի գավաթ»-ի մասնակիցների հետ
11.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.09.2026 | 22:57
Մեկնարկել է Հայաստան-Լատվիա հանդիպման տոմսերի վաճառքը
11.09.2026 | 22:38
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին
11.09.2026 | 22:15
Նոր կենսաչափական անձնագրերով սահմանային ստուգումը կտևի վայրկյաններ․ ՆԳ նախարար
11.09.2026 | 21:51
Իսրայելը Հայաստանում իր նախկին դեսպանին նշանակել է Թուրքիայում գործերի հավատարմատար
11.09.2026 | 21:36
Ժամանակը եկել է․ Լուկաշենկոն հրամայել է ստուգել բանակի՝ զորահավաքին պատրաստվածությունը
11.09.2026 | 21:23
Թյուրքական երկրները Եվրոպոլին համարժեք կառույց են ստեղծում՝ TURKPOL-ը
11.09.2026 | 21:14
Հայկ Սարգսյանը կհեռացվի՞ ՔՊ-ից․ կուսակցությունը նրա հարցը քննարկելու է վարչությունում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.09.2026 | 21:05
Փրկարարները Ալավերդիում 15 մետր խորությունից դուրս են բերել արգելափակված օտարերկրացուն
11.09.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Հետապնդումներ՝ Քոչարյանի, Ծառուկյանի, Կարապետյանի նկատմամբ․ քաղաքակա՞ն, թե քրեական գործեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 20:53
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ի շրջանակում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
11.09.2026 | 20:35
Բաքուն ավարտել է Ադրբեջան-Հայաստան սահմանից դեպի Նախիջևան էլեկտրահաղորդման գծի նախագծումը
11.09.2026 | 20:23
ԵՄ-ն և Ուկրաինան միավորում են ջանքերը՝ ԱԹՍ-ների արտադրությունը հզորացնելու համար
11.09.2026 | 20:11
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները Իրանի ազդեցության ցանցերի դեմ
Բոլորը

Իշխանությունները սուտ են խոսում, ձեզ և հանրությանը մոլորեցնում են, որ, իբր, «Լուսավոր Հայաստանը» պայքարում է ապօրինի գույքի բռնագանձնման օրենքի պատճառով: Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ այս մասին հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Այդ օրենքը բերվել է խորհրդարան, «Լուսավոր Հայաստանը» ողջունել է և կողմ է քվեարկել, և ասել է, որ մենք ունենք առաջարկներ, որ այս օրենքը լավը դառնա, որ այն չվնասի ներդրումային միջավայրին Հայաստանում և որևէ պրոբլեմ չառաջացնի մեր երկրի համար: Տվել ենք շուրջ 30 առաջարկ: Ընդունվել է մի երկու առաջարկ, մերժվել են բոլոր մնացածը, որից հետո ասել ենք՝ քանի որ մեր տեսլականից դուրս եկաք, հիմա չենք կարող երկրորդ ընթերցմամբ կողմ քվեարկել, քվեարկել ենք ձեռնպահ: Հետևաբար, ուզում եմ արձանագրենք, որ դա շահարկում է»,- ասաց Մարուքյանը:

Ինչ վերաբերում է Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպին, ԼՀԿ ղեկավարն ասաց՝ Սիմոնյանը լցրել է իրենց համբերության բաժակը:

«Ալեն Սիմոնյանը բարձրացել է ամբիոն և ասել է, որ հեղափոխության ժամանակ մարդկանց փողոցներում ծեծելիս են եղել, ինքը sms է գրել մեզ՝ մեզանից ինչ-որ մեկին, և մենք դուրս չենք եկել շենքից: Ես վրդովվել եմ և տեղից գոռացել եմ, որ սուտ ես խոսում»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում: