ԱԱԾ-ում այսօր ջարդ է. Միքայել Մինասյան

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը շարունակում է խոհանոցից արված տեսանյութեր հրապարակել ֆեյսբուքում՝ անդրադառնալով նոր իշխանությունների գործունեությանը:

«Ստի վերջը 3» վերնագրված տեսանյութում այս անգամ էլ Մինասյանն անդրադարձել է մի քանի թեմաների, բայց առանցքում մաքսանենգ ծխախոտի բեռով Ռուսաստանում կալանավորված օդանավի թեման է: Նրա համոզմամբ՝ այդ պատճառով հիմա Ազգային անվտանգության ծառայությունում ներկայում կադրային զտումներ են:

«Նիկոլ Փաշինյանը, հասկանալով, որ իր իշխանությանը մնացել է շատ քիչ, փորձում է այնպիսի կարողություն դիզել, որն իրեն թույլ կտա պահպանել կյանքի բարձր որակը իշխանությունը կորցնելուց հետո, և դրա համար Հայաստանը ներքաշել է մի այնպիսի միջազգային մաֆիոզական համակարգի մեջ, որն ուղղակի խփում է Հայաստանի հեղինակությանը և աղմուկը դեռ շատ երկար կլսենք: Ես, իհարկե, խոսում եմ հայտնի ծխախոտով լի ինքնաթիռի մասին»,- ասել է նա:

Միքայել Մինասյանի հավաստմամբ՝ Հայաստանի իշխանություններն ամեն ինչ արեցին, որ այդ պատմությունը «ծածկադմփոց անեն»: Նա պնդում է, որ օպերատիվ տվյալներ կան, որ Նիկոլ Փաշինյանն ուղիղ կապ ունի այս պատմության հետ, իսկ դրան առնչություն ունեն նաև Սիփան Փաշինյանը, Հրաչյա Հակոբյանը, Աննա Հակոբյանն ու ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը:

«Սիփան Փաշինյանը, որը Նիկոլ Փաշինյանի եղբորորդինի է, կազմակերպում է Հայաստանում այդ բիզնեսը, գնում է ծխախոտի այդ քանակը և որոշում է արտահանել, որովհետև ունեն հնարավորություն՝ դա վաճառելու Ռուսաստանում: Ի դեպ՝ ինչ ասում եմ, ռուսական հատուկ ծառայություններն ունեն դրա փաստերը, և նաև Հայաստանի հատուկ ծառայությունները ունեն դրա փաստերը, եթե արդեն չեն ոչնչացրել, որովհետև արդեն 20-25 օր է՝ Հայաստանի իշխանությունները զբաղված են հետքերի ոչնչացմամբ»,- պնդում է Մինասյանը:

Նրա խոսքով՝ ռուսական կողմն օդանավի պարունակության մասին տեղեկացել է Հայաստանի ԱԱԾ-ից, որովհետև «կոլեգաների միջև կան պայմանավորվածություններ և պայմանագրեր՝ օպերատիվ տվյալների փոխանակման մասին»:

«Հայաստանցիները հայտնում են կոլեգաներին, Նիկոլ Փաշինյանը հայտնվում է շատ անհարմար վիճակում, որից հետո սկսվում է ջարդ: ԱԱԾ-ում այսօր ջարդ է, ավելի քան 20 բարձրաստիճան սպա, որոնք չգիտեն, որ իրենք բացի ռեպրեսիաներից՝ նաև պետք է սպասարկեն Նիկոլ Փաշինյանի ընտանեկան բիզնեսները, դիմումները գրում են և հիմա նաև ուրիշ գործերով ենթարկվում են քրեական հետապնդումների»,- պնդում է Միքայել Մինասյանը:

Նույն տեսանյութում Մինասյանը պնդում է նաև, որ Նիկոլ Փաշինյանը պոպուլիստ չէ, ներկայացնում է իր տեսակետի վերլուծությունը և պնդում, որ նա պետական օլիգարխ է: