«Չհամարձակվեք ինձ սպառնալ». ինչու է ՄԻՊ-ը հայտնվել իշխող ուժի թիրախում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.01.2026 | 19:15
Լիտրը 270 դրամ․ ինչու է հեղուկ գազը օր օրի թանկանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.01.2026 | 19:14
Ցուցադրվել են ԶՈւ դաշտային նոր համազգեստի նմուշները
15.01.2026 | 19:00
ՌԴ-ն վախեցնում է ՀՀ-ին՝ հնարավոր ռազմական գործողությամբ․ շանտաժ է անում, իբր Արևմուտքի հետ գործակցությունը իր դեմ է․ Էդգար Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.01.2026 | 18:51
Սիրիական կողմը կարող էր Թուրքիայի կամ Ադրբեջանի միջոցով բարձրացնել փոխանակման հարցը․ քաղաքագետը՝ Փաշինյանի հայտարարության մասին
15.01.2026 | 18:40
Դավիթ Հարությունյանի գործով ոչ թե պետք է նոր քննություն կատարվի, այլ նոր որոշում կայացվի. փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.01.2026 | 18:32
Էդգար Սևիկյան․ Դեյան Ստանկովիչը լավ մարզիչ է, ունի հետաքրքիր մտքեր
15.01.2026 | 18:24
Ասեք՝ ամբախ-զամբախ չխոսի. Արթուր Սարգսյանը մեղադրողներին հորդորեց իր ասածը փոխանցել ՔԿ նախագահին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.01.2026 | 18:16
Վիզը ֆիքսատորի մեջ է, վիրահատվելու անհրաժեշտություն կունենա. Սինանյանը Էուլչեքջյանի հետ է հանդիպել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.01.2026 | 18:10
Կվերակառուցվի Երևանի Օղակաձև զբոսայգու որոշ հատվածը՝ նոր ճեմուղիներ, նստարաններ
15.01.2026 | 18:00
ՊԵԿ պաշտոնյաներ են ձերբակալվել // Գրենլանդիայում եվրոպական զորքեր են տեղակայվում․ ԼՈՒՐԵՐ
15.01.2026 | 17:55
Turkish Airlines-ի օդանավը ռումբի մասին ահազանգից հետո արտակարգ վայրէջք է կատարել Բարսելոնայում
15.01.2026 | 17:42
ՄԻՊ ներկայացուցիչները առանձնազրույցներ են ունեցել Բաքվի գերությունից վերադարձածների հետ
15.01.2026 | 17:33
Հայաստանն ու Ադրբեջանը Սադարակ-Երասխ երկաթուղային հատվածում համատեղ զննում են անցկացրել
15.01.2026 | 17:30
ՌԴ ՆԳՆ կենտրոնում նռնակ է պայթել․ 9 մարդ վիրավորվել է
15.01.2026 | 17:21
Փաստաթուղթն իսկապես լավն է․ չեմ նախանձում դավադրապաշտներին ու մեր հանրությանն օրուգիշեր կործանում գուժողներին․ Արարատ Միրզոյան
Բոլորը

Ազգային ժողովում Մարդու իրավունքների պաշտպանի 2019 թվականի զեկույցի քննարկումը երեկ և այսօր անցավ լարված մթնոլորտում: Ուրբաթ օրվա ծեծկռտուքից հետո կրքերը խորհրդարանում շարունակում են թեժացած մնալ։ Այս անգամ՝ իշխանական խմբակցության պատգամավորների քննադատության թիրախում էր ՄԻՊ Արման Թաթոյանը, որին իմքայլականները հիշեցրին․ երբ բռնության կոչեր են հնչում իշխանության ներկայացուցիչների նկատմամբ, ՄԻՊ-ը պատշաճ չի արձագանքում:

«Իմ քայլի»-ից Արթուր Հովհաննիսյանը, մատնանշելով Անի Սամսոնյանի և Ալեն Սիմոնյանի միջև տեղի ունեցած լեզվակռիվը, հիշեցրեց, թե ինչպես էր Էդմոն Մարուքյանը Քաղավիացայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանին «սիրուն աղջիկ» անվանել: Ի պատասխան, ՄԻՊ-ն ասաց․ «Շատ շնորհակալ եմ, որ այդ հարցը տվեցիք: ՄԻՊ-ը պետք է պաշտպանի ոչ թե պաշտոնյային, այլ քաղաքացուն։ Կա միջազգային փաստաթուղթ, որ պետական կառավարման մարմնին արգելվում է դիմել ՄԻՊ-ին»։

Արման Թաթոյանի այս պատասխանը է՛լ ավելի սրեց իրավիճակը: Քրիստինե Պողոսյանը հայտարարեց՝ ՄԻՊ-ը խուսափում է պատասխաններից:

«Իմ քայլի» պատգամավոր Քրիստինա Պողոսյանը մեկ օրինակով չէր եկել ՄԻՊ-ի հետ բանավեճի: Ըստ նրա, երբ ԱԺ-ում Ալեն Սիմոնյանը Անի Սամսոնյանին հիշեցրել է, որ ամուսնացած է և պետք չէ իր անունը հաճախակի տալ, ՄԻՊ-ը դրան ավելի արագ է արձագանքել, քան Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի միջև ծեծկռտուքին:

«Նորից եմ նշում՝ պաշտոնատար անձի հետ կապված հարցերի վերաբերյալ ՄԻՊ-ի գործողությունների տիրույթն այլ է: Տարիների կարծրատիպ է, որ ՄԻՊ-ը պետք է պաշտպանի մարդու իրավունքերը, քանի որ անունն այդպիսին է, բայց ՄԻՊ-ը ունի լիազորությունների շրջանակ»,- արձագանքեց Արման Թաթոյանը։

Քրիստինե Պողոսյանին երկրորդեց նրա գործընկեր Լուսինե Բադալյանը՝ բերված օրինակին հավելելով նաև այն, որ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը պատշաճ չարձագանքեց, երբ Էդմոն Մարուքյանն Ալեն Սիմոնյանին անվանեց «անբարոյականի վաստակ»: Արման Թաթոյանն էլ իր հերթին հակադարձում էր օրինակներով, թե ինչպես է պաշտպանել իշխանության ներկայացուցչի ընտանիքի իրավունքները:

Պատգամավորների հետ ամբողջ հարցուպատասխանի ընթացքում նա ստիպված եղավ մի քանի անգամ կրկնել, որ ՄԻՊ-ն ունի որոշ սահմանափակումներ: Իմքայլականներից ոմանք էլ հայտարարեցին, որ ՄԻՊ-ի գործողություններում առկա է կողմնակալություն:

Վաղարշակ Հակոբյանը հայտարարեց, թե ՄԻՊ-ը միտումնավոր լռում է, երբ իշխանական թիմի կանանց սպառնում են: Նա իրեն իրավունք վերապահեց Արման Թաթոյանին սթափեցնել:

«Պարոն Թաթոյան, Ձեր զեկույցում ասել եք հետևյալ միտքը. «Կինը ինքնուրույն, իրավատեր և արժանապատիվ մարդ է»: Մեղմ ասած՝ այս ձևակերպումը ոչ տեղին էր, և եթե այս ձևակերպմամբ զեկույց դուք կարդայիք 20-րդ դարի 20-30-ական թվականներին, ապա կլիներ ընկալելի, բայց 21-րդ դարում, հեղափոխությունից հետո, կնոջ մասին խոսել երկու տողով, անթույլատրելի  է: Ինչպե՞ս է լինում, որ Դուք կայծակնային արձագանքում եք այս ամբիոնից մեր գործընկերոջ խոսքին, բայց խորքային գնահատական չեք տալիս ստեղծված իրավիճակին: Ի՞նչ է՝ հակառակ կողմը իր համար նստած հաց ու սոխ էր ուտում, և մեր գործընկերը եկավ ու վիրավորական տե՞քստ հնչեցրեց: Ես ձեզ խոհեմության և անաչառության կոչ եմ անում»,- ասաց պատգամավորը։

ՄԻՊ-ը մատնանշեց պատգամավորի գիտելիքների ոչ բավարար կարողությունները և հրաժարվեց քննարկումը շարունակել: Իսկ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, որ համբերատարությամբ լսում էր ՄԻՊ-ի դեմ սուր քննադատությունները, Արման Թաթոյանի ելույթի ժամանակ որոշեց նրան բացատրել, թե ինչպես պետք է խոսել պատգամավորների հետ:

«Վաղարշակ Հակոբյան, չհամարձակվե՛ք Ձեր ձայնը բարձրացնել ՄԻՊ-ի վրա: Մյուս անգամ չփորձե՛ք սպառնալ ՄԻՊ-ին: Կան իրավական պատասխանատվության բոլոր մեխանիզմները: Դուք նույնիսկ չեք տիրապետում, որ ՄԻՊ-ը չի աշխատում կանոնադրությամբ, Դուք նույնիսկ դա չգիտեք, ես Ձեզ հետ քննարկելու ոչինչ չունեմ։ Եվ մեկ բան․ կանանց իրավունքներին նվիրված է հսկայական բաժին»,- ասաց Արման Թաթոյանը։

Ուշագրավ է, որ իշխանական թիմի պատգամավորները այս ընթացքում ամեն կերպ հիշեցնելով Ալեն Սիմոնյանի և «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորների միջև տեղի ունեցած միջադեպը, նույնպիսի ակտիվությամբ չէին նշում մեկ այլ՝ շատ ավելի ակնառու բռնության օրինակ, երբ օրերս էդմոն Մարուքյանին Աժ ամբիոնի մոտ հարվածեց իմքայլական Սասուն Միքայելյանը, որին միացան նույն խմբակցությունից Արտակ Մանուկյանը և Վահե Ղալումյանը։

Չի բացառվում նաև, որ իշխանությունը ՄԻՊ-ին փոխելու ցանկություն ունի, ուստի արդեն իսկ քայլեր է ձեռնարկում՝ մատնանշելով ենթադրյալ վատ աշխատանքը:

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Նարեկ Կիրակոսյան