Վեթինգ՝ գերանդիով, թե՞ թավիշով․ հեղափոխության կարևորագույն խոստումը՝ տապալման եզրին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.12.2024 | 13:10
Սիրիայի անցումային կառավարության վարչապետը կայունության և հանգստության կոչ է անում
11.12.2024 | 12:59
2024թ․ ԱՄՆ զբոսաշրջային վիզայի մերժումների թիվն ավելացել է ՀՀ քաղաքացիների համար
11.12.2024 | 12:48
Բայդենի վարչակազմը նախատեսում է խստացնել ռուսական նավթի դեմ պատժամիջոցները` նախքան Թրամփի պաշտոնավարումը․ Bloomberg
11.12.2024 | 12:38
Հօգուտ պետության կբռնագանձվի 25 միլիոն դրամ. Դատարանը բավարարել է Դատախազության հայցապահանջը
11.12.2024 | 12:36
Մենք բարձր ենք գնահատում հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդմանը միտված ամերիկահայ համայնքի բոլոր ջանքերը․ Քրիստինա Քվին
11.12.2024 | 12:24
Բլինքենը կայցելի Թուրքիա՝ Սիրիայի հարցով բանակցությունների
11.12.2024 | 12:12
1 ամսով կասեցնում եմ ՔՊ-ի հետ համագործակցությունս․ խմբակցությունից, գուցե, դուրս գամ, մանդատս վայր չդնեմ․ Հակոբ Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 12:09
Սիրիայի Մանբիջում թուրքամետ խմբավորումներն ու ԱՄՆ-ի կողմից աջակցվող քրդերը հրադադարի համաձայնության են հասել
11.12.2024 | 12:00
Փաշինյանը հակադարձել է Բաքվին, Անկարան Հարավային Կովկասում խաղաղության «հույսի շող» է տեսնում․ ԼՈՒՐԵՐ
11.12.2024 | 11:50
Գյումրիում ՏԿԵՆ-ը մշտադիտարկում է իրականացրել տեխզննության բոլոր 4 կայաններում
11.12.2024 | 11:36
Զապորոժիեի ատոմակայանի մոտ ԱԹՍ-ն վնասել է ՄԱԳԱՏԷ-ի աշխատակիցների ավտոմեքենան
11.12.2024 | 11:25
Մբապեն կարող է այլևս չխաղալ 2024 թվականին
11.12.2024 | 11:14
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատման հարցում հասել ենք ամենամոտ կետին․ Հաքան Ֆիդան
11.12.2024 | 11:03
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
11.12.2024 | 10:51
«Ցանկանում ենք, որ Ղարաբաղի օկուպացիայից ազատագրմամբ բացված պատմական հնարավորությունը պսակվի խաղաղության համաձայնագրի կնքմամբ»․Էրդողան
Բոլորը

Իշխանությունը մտադիր չէ դատական համակարգում համատարած վեթինգ իրականացնել, ինչպես խոստացել էր Նիկոլ Փաշինյանն անցած տարի մայիսի 20-ին՝ իր կոչով դատարանների արգելափակման օրը։ Սա պարզ դարձավ երեկ՝ վարչապետի ու արդարադատության նախարարի՝ այս թեմայով քննարկումից։

Նիկոլ Փաշինյան – Դատավորը բացատրություն չի՞ տալու 2012, 2013 թվականին ձեռք բերած գույքի համար։

Ռուստամ Բադասյան – Ինչի համար են մեզ քննադատում, նշում են՝ հետադարձ ուժը չի կիրառվում։ Բայց այստեղ պետք է նշել, եթե մենք ուզում ենք այդ ճանապարհով գնալ, դա նշանակում է ամբողջ համակարգի դատավորներին ստուգել միանգամից՝ համատարած, կարճ ժամանակահատվածում։ Սա կարող է բերել բացասական հետևանքների, բայց սա անելու համար պետք են սահմանադրական փոփոխություններ։

Ռուստամ Բադասյանը զգուշանում է Ալբանիայի փորձից, երբ վեթինգի արդյունքում Վճռաբեկ դատարանում մնացել էր միայն 1 դատավոր՝ 19-ից, Սահմանադրական դատարանում՝ 3-4 դատավոր։

Իսկ վարչապետը խոստացել էր՝ բոլոր դատավորները պետք է ենթարկվեն վեթինգի, բացահայտվեն նրանց քաղաքական կապերը, նախկինում ծավալած գործունեությունը, ստուգվի գույքային դրությունը, ինչպես նաև՝ պետք է պաշտոնից հեռանան ՄԻԵԴ որոշումներով կոպիտ խախտումներ թույլ տված դատավորները:

«Մեր ուզածը ոչ թե մի նոր խամաճիկային դատական համակարգ ունենալն է, այլ իրապես անկախ, իրապես օբյեկտիվ, իրապես իրավունքի գերակայության վրա հիմնված դատական համակարգ»,- դատարանները արգելափակելու օրն ասել էր Փաշինյանը։

Մայիսի 2-ից ուժի մեջ մտած օրենսդրական փոփոխություններով բարեվարքության ամբողջական ստուգում կանցնի միայն դատավորի թեկնածուն, կպարզվի՝ արդյոք նա ունի ապօրինի ծագում ունեցող գույք կամ թույլ տվե՞լ է կարգապահական խախտում։ Որպեսզի դատական համակարգը գրավիչ դառնա, իշխանությունը մտադիր է Առաջին ատյանի դատավորի աշխատավարձը 661 հազար դրամից մինչև 2022 թվականը դարձնել 1 միլիոն 123 հազար դրամ։ Կստեղծվի նաև Էթիկայի ու կարգապահական հարցերով հանձնաժողով՝ քննելու դատավորի վարքը, ու նաև հասկանալու՝ դատական ակտը ինչքանով է համապատասխանում չափանիշներին։ Նիկոլ Փաշինյանի բառապաշարով ասած՝ նախկին իշխանությունից մնացած խամաճիկային դատական համակարգին այլևս որևէ վտանգ չի սպառնում, որովհետև գործող դատավորները ստիպված կլինեն հիմնավորել միայն 2017 թվականից հետո ձեռք բերած գույքի օրինականությունը։

Իշխանության դիրքորոշումն է՝ եթե այս միջոցներն էլ չբարձրացնեն դատական համակարգի նկատմամբ վստահությունը, նոր միայն կարելի է մտածել համատարած վեթինգի մասին․ «Մենք ոչ թե գերանդին առնում և հնձում ենք ամեն ինչ և ամենուր, մենք նաև համակարգերին շանս ենք տալիս խնդիրները լուծելու։ Եթե ամեն ինչ գնում է այսպես, մենք իրոք անկախ դատական համակարգ ենք ունենում, բայց եթե քանդում զրոյից ես սարքում, մեկ ա, որոշակի քաղաքական ռիսկերը առաջանում են»։

Ռուստամ Բադասյանը նշեց․ «Ամենակարևորը՝ չենք քանդում այն ամբողջ դրականը, որ կա գործող համակարգում»։

Ըստ պատգամավոր Արման Բաբաջանյանի, նախարար Ռուստամ Բադասյանը տապալել է հեղափոխության գլխավոր խոստումներից մեկի՝ վեթինգի իրականացումը, ինչի պատասխանատվությունը կրում են վարչապետն ու «Իմ քայլը» խմբակցությունը: «Կարելի է ենթադրել, որ վարչապետին բավարարում են իր արդարադատության նախարարի՝ դատական համակարգը հեղափոխությունից հեռու պահելու հիմնավորումները, որոնք գրեթե նույնական են մեր երկրում արդարադատությունը բռնաբարած նախարարներ Արփինե Հովհաննիսյանի, Դավիթ Հարությունյանի, Հրայր Թովմասյանի փաստարկներին։ Հայաստանում շարունակելու են արդարադատություն իրականացնել անցած տասնամյակներին քաղաքացիների հետապնդումներին, սպանություններին, իրավական ձևակերպումներ տված, մարդկանց ունեզրկողներին արդարացրած դատավորները»,- այսօր հայտարարեց Արման Բաբաջանյանը։

Իրավապաշտպան Արթուր Սաքունցին անհասկանալի է իշխանության այն հիմնավորումը, թե համատարած վեթինգը ենթադրում է սահմանադրական փոփոխություններ, այսինքն՝ լրացուցիչ ժամանակ, այն դեպքում, երբ դատական համակարգի մաքրման մասին խոսվել է հեղափոխությունից անմիջապես հետո։ Այսինքն՝ անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների ժամանակ կար։

«Չեն արվել այն անհրաժեշտ քայլեր, այդ թվում՝ սահմանադրական փոփոխությունները, որ կարողանայինք ամբողջ դատական համակարգը փոխեինք արմատական, և անցումային այս փուլում անհրաժեշտ գործողություններ կատարվեր։ Առանց անցումային վեթինգի դատական իշխանության նկատմամբ հանրային վստահության վերականգնում և համակարգային փոփոխություններին միտված որևէ գործողություն արդյունք չի տալու»,- կարծում է Արթուր Սաքունցը։

Խոստացված վեթինգի չիրագործումը քննադատել են քաղհասարկության վեց կազմակերպություններ։ Տեղի ունեցածը համարելով ակնհայտ նահանջ թավշյա հեղափոխության գլխավոր հասարակական պահանջներից, կազմակերպությունները հայտարարեցին, որ քաղաքական մեծամասնությունը փաստացի հրաժարվել է դատաիրավական մարմիններում որակյալ վեթինգի իրականացման պարտավորության կատարումից և իրականացնելու է միայն ձևական կամ ընտրովի ստուգում: Հայտարարության համահեղինակ Լևոն Բարսեղյանի խոսքով՝ պետք էր ոչ թե գերանդիով հնձել դատական համակարգը՝ կանգնեցնելով կոլապսի առաջ, այլ աշխարհի լավագույն փորձի կիրառմամբ մաքրել դատական համակարգն օրինակ՝ այն դատավորներից, որոնք ըստ ՄԻԵԴ-ի որոշումների՝ կոպիտ խախտումներով ապօրինի վճիռներ են կայացրել. «Մարդկանց ճակատագրերի հետ են խաղացել դատավորները, մահվան պատճառ են դարձել, քաղբանտարկյալներ են սարքել, էդ մարդիկ ինչի՞ պիտի շարունակեն մնալ դատավոր, սա էնքան հասարակ բան է։ Հա պիտի հնձվեն բոլոր էն դատավորները, որոնք հանցագործ վճիռներ են կայացրել։ Պաշտոններից պիտի հնձվեն, պիտի մնան էն դատավորները, որոնք անարդարություն չեն իրականացրել, ինչ կա էստեղ ֆանտաստիկ, անհնարին պահա՞նջ է սա, համաձայն չե՞ք պարոն վարչապետ, պարո՛ն նախարար, թե իրենք ասել են հորս արև մենք արդար վճիռ ենք կայացնելու։ Դե որ ասել են, ախպեր ջան, ինչի՞ էիր ասում դատարանների դռները փակեք։ Շատ ցավում եմ, շատ վշտացած եմ, որ նախարարը նման դիրք է բռնել և համոզել է վարչապետին»։

Ըստ Լևոն Բարսեղյանի՝ միամտություն է սպասելը, որ տարիներով քաղաքական պատվերներ կատարած դատավորները կինքնամաքրվեն։ Որակյալ վեթինգի չիրականացումը, այսինքն՝ դատական այս համակարգի պահպանումը, Բարսեղյանի կանխատեսմամբ, տապալելու է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացը. «Դատավորները, որոնք ժամանակին նախկինների հետ քույր ու ախպեր, քավոր-սանիկ են եղել, էդ մարդիկ, իբր թե, ապօրինի գույքի վճիռները պետք է կայացնեն հօգուտ ՀՀ-ի։ Դա ձախողման ռիսկ է և մի օր վարչապետը, ինչպես այն օրն ասաց դատաիրավական բարեփոխումների ձախողման մասով, այնպես էլ հետո կասի, որ ապօրինի գույքի վերադարձի մասով մենք ձախողում ունեցանք»։

Հիշեցնենք, որ դատաիրավական բարեփոխումների օրենսդրական փաթեթը խորհրդարանն ընդունել է մարտի 25-ին՝ արտակարգ դրության պայմաններում և առանց լուրջ ու լայն մասնագիտական քննարկումների։

Ի դեպ, Ռուստամ Բադասյանն այսօր արձագանքելով իրեն ուղղված քննադատություններին, ասել է, թե կառավարությունը զբաղվում է դատական համակարգի իրական ու խորքային բարեփոխումներով, ու բոլոր նրանք, ովքեր ցանկանում են ոչ խորքային, սպոնտան փոփոխություններ, պետք է հիասթափվեն: «Որևէ ճնշում մեզ չի կարող շեղել իրական բարեփոխումներ իրականացնելու մտադրությունից»,- գրել է նախարարը։

Մանրամասները տեսանյութում:

Ռոբերտ Անանյան