«Արսենալ»-ն ուզում է վաճառել Մխիթարյանին

Լուրեր

30.08.2026 | 12:31
Վթարային ջրանջատում Քաղաքեռ Զեյթունում
30.08.2026 | 11:58
Այսօր Սևանա լճի օրն է
30.08.2026 | 11:42
AI տեխնոլոգիաները Հրազդանում․ ԱԳՆ ղեկավար կազմն ու դեսպաններն այցելել են նոր գործարան
30.08.2026 | 11:11
Վթարային ջրանջատում Երևանում և Գեղարքունիքում
30.08.2026 | 10:56
Միրզոյանն ու դեսպանները՝ «Մարգարա» անցակետում
30.08.2026 | 10:41
Խուլիգանություն Նոր Նորքում. ավտոմեքենայից կրակոցներ են արձակվել
30.08.2026 | 10:30
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
30.08.2026 | 10:04
Դուրս է եկել լվացք փռելու ու հայտնվել է հարևանի տանը. փլուզում Բագրատունյաց 10 հասցեում
30.08.2026 | 00:13
Հայտնի է «Արարատ-Արմենիայի» խաղացանկը Եվրոպա լիգայում
29.08.2026 | 23:33
Էդուարդ Սպերցյանի գոլային փոխանցումը չի օգնել «Ալ Ահլիին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.08.2026 | 22:02
Ֆուտզալի Չեմպիոնների լիգա. Հայաստանի չեմպիոնը նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր
29.08.2026 | 19:14
Պեսկովն այս պահին Մոսկվայի ու Եվրոպայի միջև հարաբերությունները բարելավելու հիմքեր չի տեսնում
29.08.2026 | 18:25
ՊԵԿ-ն Էդուարդ Հակոբյանի գլխավորությամբ ամփոփում է 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքները
29.08.2026 | 17:55
ՌԴ կառավարությունը երկարաձգել է դիզելային վառելիքի արտահանման արգելքը
29.08.2026 | 17:37
Պաշտոնանկություններ 3 նախարարություններում․ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել
Բոլորը

Իտալական «Ռոմա»-ն չի դադարեցրել բանակցությունները Լոնդոնի «Արսենալ»-ի հետ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի շուրջ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը: Ըստ պարբերականի, լոնդոնյան ակումբն ուզում է վաճառել Մխիթարյանին և կարող է  համաձայնության գալ «Ռոմա»-ի հետ:

Ավելի վաղ լուրեր կային, թե Մխիթարյանն իր գործակալին հայտնել է, որ ինքն ուզում է մնալ Հռոմում, և Ռայոլան պետք է բանակցի «Արսենալ»-ի հետ: Հայ կիսապաշտպանին դուր է գալիս աշխատանքը մայրաքաղաքային ակումբում և մարզիչ Ֆոնսեկայի հետ:

Մխիթարյանի վարձակալության պայմանագիրը «Ռոմա»-ի հետ նախատեսված էր մինչև հունիսի 30-ը: Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով առաջնությունը դադարեցված է, և վերսկսվելու հստակ ժամկետներ չկան, բայց Պետրաչիի բանակցության արդյունքում Մխիթարյանը թիմում կմնա մինչև մրցաշրջանի ավարտը` անկախ նրանից, թե երբ այն կավարտվի:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանն այս մրցաշրջանի սկզբում «Արսենալ»-ից վարձավճարով տեղափոխվել է «Ռոմա»: Ֆուտբոլիստն այս ընթացքում դարձել է 6 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: