Խորհրդարանական ընդդիմությունն ավելի շատ պաշտպանության կարիք ունի, քան իշխանությունը․ պետք է ընդունենք․ Վլադիմիր Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
17.10.2026 | 16:02
Պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները
17.10.2026 | 15:18
COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան
17.10.2026 | 14:45
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
17.10.2026 | 14:04
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
17.10.2026 | 13:50
Մոսկվայի և Ռուսաստանի ևս 8 քաղաքի օդանավակայանները կրկին փակվել են ԱԹՍ-ների հարձակումների պատճառով
17.10.2026 | 13:33
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև և ամպրոպ է սպասվում
17.10.2026 | 13:17
Արթուր Ալեքսանյանը ողնաշարի վիրահատության է ենթարկվել
Բոլորը

Այսօր Ազգային ժողովում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը, ելույթ ունենալով խմբակցության անունից, նշեց, որ պետք է ընդունել, որ կան խոցելի խմբեր, և նրանք ՄԻՊ-ի կողմից ավելի շատ ունեն պաշտպանության կարիք։

«Այո՛, Մարդու իրավունքների պաշտպանը պետք է պաշտպանի բոլորիս իրավունքները, բայց մենք ընդունում ենք, չէ՞, որ հասարակության մեջ կան խոցելի խմբեր, իրավիճակներ, երբ ՄԻՊ դերակատարությունը շատ ավելի կարևոր է և այդ հարցերի վրա կենտրոնացումը չի նսեմացնում այն դերակատարությունը, որ վերջինս պետք է ունենա։ Դրական խտրականությունը չի քննադատվում և չպետք է քննադատվի։ Այո, մենք պետք է ընդունենք, որ խորհրդարանական ընդդիմությունը շատ ավելի պաշտպանության կարիք ունի, քան խորհրդարանական իշխանությունը, որովհետև մենք էլ ենք եղել ընդդիմություն, մենք էլ ենք տեսել ինչպես են վերաբերվում ավտորիտար պետություններում ընդդիմությանը և չենք ուզում, որ այդ իրավիճակը կրկնվի։ Հավատացնում եմ ձեզ, հեղափոխության թեժ օրերին ՄԻՊ Արման Թաթոյանը և գրասենյակը նույն ձև և շատ ակտիվ աշխատում էին, ՄԻՊ-ն այցելում էր այն ժամանակվա դեռ ընդդիմությանը՝ ներառյալ այն անձանց, որոնք այդ օրերին ապօրինաբար զրկվեցին ազատությունից»,- նշեց պատգամավորը։

Նշենք, որ ընդդիմությանը պաշտպանելու, իսկ իշխանության նկատմամբ կատարված « հոգեբանական բռնության»-ը որևէ կերպ չարձագանքելու վերաբերյալ քննադատություններ էին հնչեցրել հենց նույն խմբակցության մի քանի պատգամավորներ։

Մանրամասները՝ տեսանյութում։